ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
1 դեկտեմբերի 2000 թ. ք. Երևան |
N 482 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻՆ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 673 որոշման 7-րդ կետի «դ» ենթակետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Քաղաքացիական ու ծառայողական զենքին և դրա փամփուշտներին ներկայացվող քրեագիտական պահանջները» (կցվում է):
2. Սույն հրամանը ծանոթացնել ՆԳ համակարգի շահագրգիռ ծառայություններին ու ստորաբաժանումներին:
Հ. Հարությունյան |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է |
Ք Ր Ե Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ
Սույն քրեագիտական պահանջները մշակված են ի կատարումն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման 7-րդ կետի «դ» ենթակետի:
Մարդկանց խոցելու նպատակով ազդանշանային, գազային, անփող և օդաճնշիչ զենքի կիրառումը և քաղաքացիական ու ծառայողական զենքերում մարտական փամփուշտների օգտագործումը բացառելու, ինչպես նաև զենքի օգտագործմամբ կատարված հանցագործությունների հաշվառումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (ՀՀ ՆԳՆ) սահմանում է ՀՀ ՆԳՆ քրեագիտական պահանջներին բավարարող քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների* տեխնիկական բնութագրերը, նորմերը և պահանջները:
Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրա փամփուշտների քրեագիտական պահանջները բնութագրող տեխնիկական բնութագրերը, նորմերը և պահանջները պետք է համապատասխանեն սույն քրեագիտական պահանջներով և կոնկրետ արտադրանքի նորմատիվ փաստաթղթերով (տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտներով տեխնիկական պայմաններով) սահմանված պահանջներին:
I. ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԵՎ ԳԱԶԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
1. Ազդանշանային և գազային զենքի տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում ՀՀ ՆԳՆ քրեագիտական պահանջներին, եթե`
ա) ազդանշանային և գազային զենքը կրակում է գնդակային կամ կոտորակային փամփուշտներ և այդ դեպքում փողից դուրս թռչող արկերը ունենում են 0.5 Ջ/մմ2-ից ավելի տեսակարար կինետիկ էներգիա (դատական բժշկության մեջ ընդունված` մարդուն խոցելու նվազագույն էներգիայի չափանիշ).
բ) ազդանշանային և գազային զենքը հնարավորություն է ընձեռում օգտագործել գազային կամ փուստ փամփուշտներ` փողի փողաբերանից լիցքավորվող արկեր կրակելու համար և այդ դեպքում արկին հաղորդվում է 0.5 Ջ/մմ2-ից ավելի տեսակարար կինետիկ էներգիա.
գ) ազդանշանային և գազային զենքը կրակելու համար հնարավոր է օգտագործել սույն կետի «ա» և «բ» ենթակետում տրված պայմաններում` առանց մանրակների անդառնալի փոփոխման.
դ) ազդանշանային զենքը կրակում է գազային փամփուշտներով` առանց զենքի մանրակների փոփոխման.
ե) հնարավոր է հրազենի հիմնական մասերի փոփոխումը` ազդանշանային և գազային զենքի մասերով.
զ) ազդանշանային և գազային զենքի վրա բացակայում է ոչ պակաս 0.2 մմ խորությամբ մեխանիկական (հարված, ճնշում) եղանակով կամ էներգիայի բարձր կոնցենտրացիայի աղբյուրի (այդ թվում նաև լազերով) օգտագործմամբ դրոշմված համարը.
է) ազդանշանային և գազային զենքը կրակված պարկուճների վրա չի ձևավորում զարկանի հետքի այնպիսի միկրոռելիեֆ, որը տարբերակվի երկակնյա ծավալադիտակային մանրադիտակի տակ 20-անգամյա խոշորացմամբ:
II. ՕԴԱՃՆՇԻՉ ԶԵՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
2. Օդաճնշիչ զենքի տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում ՀՀ ՆԳՆ քրեագիտական պահանջներին, եթե`
ա) օդաճնշիչ որսորդական ատրճանակները և ռևոլվերները ունեն 4.5. մմ-ից ավելի տրամաչափ.
բ) ավելի քան 7.5 Ջ փողային էներգիայով և 4.5 մմ-ից ավելի տրամաչափով օդաճնշիչ զենքը չունի ոչ պակաս 0.2 մմ խորությամբ մեխանիկական (հարված, ճնշում) եղանակով կամ էներգիայի բարձր կոնցենտրացիայի աղբյուրի (այդ թվում նաև լազերով) օգտագործմամբ դրոշմված համար:
III. ՀՐԱԶԵՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
3. Հրազենի տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում ՀՀ ՆԳՆ քրեագիտական պահանջներին, եթե`
ա) անփող զենքը կրակում է գնդակներով և կոտորակներով (արկերով) և այդ դեպքում արկին հաղորդվում է ավելի քան 0.5 Ջ/մմ2 տեսակարար կինետիկ էներգիա.
բ) որսորդական ակոսափող զենքը կրակում է մարտական զենքի փամփուշտներով.
գ) նույն նմուշի փամփուշտներ կրակելու համար նախատեսված տարբեր մոդելների ակոսափող զենքերը չեն տարբերակվում պարկուճների վրայի կրակման հետքերով.
դ) նույն նմուշի փամփուշտներ կրակելու համար տարբեր կազմակերպություններում (ֆիրմաներում) արտադրված տարբեր մոդելների ողորկափող բազմալիցք զենքերը (անդրադարձիչ, նետիչ և այլն) չեն տարբերակվում պարկուճների վրայի կրակման հետքերով:
ե) ակոսափող երկարափող զենքը պատրաստված է ատրճանակային և ռևոլվերային փամփուշտներ կրակելու համար.
զ) ողորկափող կարճափող զենքը կրակված գնդակների վրա չի ձևավորում զենքի նույնացման համար բավարար հետքեր.
է) ակոսափող զենքի փողաբերանը ունի պարույր, որի շնորհիվ հնարավոր է փողի վրա տեղադրել ձայնախլացուցիչ.
ը) ակոսափող և ողորկափող զենքը կրակված պարկուճների զարկանի և փակաղակի հենքի հետքերում, իսկ ակոսափող զենքը և ներդիր ակոսավոր փողերը` կրակված գնդակների վրայի փողի հետքերում չեն ձևավորում այնպիսի միկրոռելիեֆ, որը տարբերակվի երկակնյա ծավալադիտակային մանրադիտակի տակ 20-անգամյա խոշորացմամբ.
թ) ակոսափող զենքը չունի սերիա և համար, իսկ ողորկափող և անփող զենքը` համար (ոչ պակաս 0.2 մմ խորությամբ մեխանիկական եղանակով (հարված, ճնշում) կամ էներգիայի բարձր կոնցենտրացիայի աղբյուրի (այդ թվում նաև լազերով) օգտագործմամբ):
IV. ԱԿՈՍԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
4. Ակոսափող հրազենի փամփուշտների տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում ՀՀ ՆԳՆ քրեագիտական պահանջներին, եթե`
ա) գնդակների և պարկուճների կառուցվածքային առանձնահատկությունները թույլ չեն տալիս ջրային և թելային որսիչների մեջ նրանց փորձարարական կրակման ժամանակ պահպանել զենքի նույնացման համար պիտանի հետքեր.
բ) կենտրոնական բոցավառման փամփուշտների պարկուճների վրա բացակայում է արտադրողի ապրանքային նշանն (ծածկագիրը) ու տրամաչափի նշումը.
գ) կողային բոցավառման փամփուշտների պարկուճների վրա չկա արտադրողի ապրանքային նշանը (ծածկագիրը):
V. ՍԱՌԸ ՇԵՂԲԱՎՈՐ ԵՎ ՆԵՏՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՆՄԱՆՎՈՂ ԻՐԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Սառը շեղբավոր և նետողական զենքի, ինչպես նաև կառուցվածքով դրանց նմանվող իրերի և առարկաների ընդհանուր պահանջները
5.1. Սառը շեղբավոր և նետողական զենքի կոնկրետ նմուշները պետք է`
ա) նախատեսված լինեն մարդու կյանքին և առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու, կենդանիներին խոցելու և դրանց հարձակումից պաշտպանվելու համար.
բ) իրենց կառուցվածքով և անհատական հատկանիշներով պիտանի լինեն նշանակետը խոցելու համար:
5.2. Նշանակետը խոցելու համար առարկայի նշանակությունը որոշվում է`
ա) սառը շեղբավոր և նետողական զենքի հայտնի օրինակների կամ նմուշների հետ կառուցվածքային արտաքին նմանությամբ.
բ) սառը շեղբավոր և նետողական զենքի որոշակի տեսակին (տիպին) դասելու համար կառուցվածքային հատկանիշների ամբողջությամբ, (որոնք հաստատված են և դրանց նկարագրությունը կա ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում, սույն քրեագիտական պահանջներում, սառը զենքին վերաբերող տեղեկատուներում և այլն):
5.3. Նշանակետը խոցելու համար առարկայի պիտանիությունը որոշվում է.
ա) դրա ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձին մանրակների տեխնիկական ապահովվածությամբ.
բ) դրա խոցելու հատկություններով:
5.4. Սառը շեղբավոր և նետողական զենքի, ինչպես նաև կառուցվածքով դրանց նմանվող իրերի և առարկաների հիմնական չափանիշերը, խոցելու ունակությունները ըստ վնասվածքի խորության, մնացորդային դեֆորմացիայի մեծությունը, աղեղների և արբալետների ձգվածության և հարվածի ուժի որոշումը կատարվում է համապիտանի չափողական գործիքով, մեխանիկական կամ էլեկտրոնային կշեռքով և չափողական հատուկ սարքավորումներով, որոնք կապահովեն հետևյալ ճշգրտությունը`
- գծային չափերը, վնասվածքի խորությունը և մնացորդային դեֆորմացիան |
- 0,1 մմ |
- անկյան մեծությունը |
- 10 |
- զանգվածը |
- 0,1 գ- ից (արկերի), մինչև 1 գ (իրի համար) |
- աղեղալարի ձգման ուժը |
- 1 կգ |
- հարվածի ուժը |
- 1 կգ/սմ3: |
5.5. Սառը շեղբավոր և նետողական զենքով մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք հասցնելու հնարավորությունը որոշվում է`
ա) 30-50 սմ հաստությամբ սոճու տախտակե թիրախի վրա առաջացած վնասվածքի հարաբերական խորությամբ (հաստատված է որ սոճու տախտակի մեջ շեղբի մխրճման խորությունը պետք է լինի 10 մմ- ից ոչ պակաս).
բ) հատուկ պլաստիկ թիրախի (Ìèøåíü պատրաստվածք, որը մարդու մկանակազմության նմանակումն է) վրա 20 մմ-ից ոչ պակաս.
գ) հարվածող-ջարդող զենքի հարվածի ուժի և խոցման մակերեսի ցուցմունքներով (Êèñòåíü սարքի վրա), որոնք համեմատվում են բժշկական համապատասխան տեղեկատուների տվյալների հետ:
Բիոնյութերի (մսեղեն և կենդանիների ոսկորներ) վրա վնասվածքների բժշկական գնահատման արդյունքներով (այս փորձարկումը կատարվում է բացառիկ դեպքերում, երբ սույն կետի «ա»-«գ» ենթակետերով փորձարկումների իրականացումը հնարավոր չէ), և որոնց ծանրության աստիճանը որոշում է դատաբժշկական փորձագետը: Փորձարկումների, հետազոտությունների կամ փորձաքննությունների կատարման ընթացքում կարող են ընտրվել սույն կետի «ա»-«գ» ենթակետերով տրված մեթոդներից մեկը կամ մի քանիսը:
5.6. Որսորդական դանակների և դաշույնների, գոյատևման և տուրիստական դանակների կառուցվածքային ամրությունն ու ճկունությունը որոշվում է համաձայն սույն քրեագիտական պահանջների հավելվածում տրված 1-ին նկարի (կցվում է): 90 մմ երկարությամբ շեղբի դեպքում նրա սրածայրը ճկվում է 5 մմ չափով: Շեղբի երկարության մեծացման դեպքում` յուրաքանչյուր 25 մմ-ի համար` ճկվածքը մեծացվում է 2 մմ չափով: Փորձարկումից հետո շեղբի վրա չպետք է լինի 1 մմ գերազանցող մնացորդային դեֆորմացիա:
5.7. Սառը շեղբավոր և նետողական զենքի կոնկրետ նմուշի կիրառման պարտադիր պայման է համարվում նրա անվտանգությունն ու նպատակային օգտագործումը, երբ`
ա) շեղբավոր սառը զենքի համար սահմանվում է` շեղբի միացման եղանակը, ձեռքում պահելու հարմարությունը, տարբեր ուժգնության (20-ից մինչև 50 Ջ էներգիայով հարվածներ) և ուղղության հարվածներ հասցնելու անվտանգությունը:
բ) սառը և նետողական այլ զենքի համար կատարվում են ամրությունը, ապահովությունը և անվտանգությունը որոշող ստուգումներ:
VI. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԴԱՆԱԿՆԵՐ
6.1. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և սպորտային ու արդյունաբերական որսի համար նախատեսված ընդհանուր նշանակության որսորդական դանակները հանդիսանում են քաղաքացիական սառը շեղբավոր զենքի տարատեսակ և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին, նրանց համապատասխան փորձարկումներ:
6.2. Որսորդական դանակները նախատեսված են որսի ժամանակ գազանի հարձակման դեպքում` նրանից պաշտպանվելու համար, և լինում են երեք տեսակի`
- չծալվող.
- ծալվող.
- քանդվող:
6.3. Որսորդական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշումը և փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51500-99 «Դանակներ և դաշույններ որսորդական. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտին:
VII. ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԴԱՇՈՒՅՆՆԵՐ
7.1. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և սպորտային ու արդյունաբերական որսի համար նախատեսված որսորդական դաշույնները հանդիսանում են քաղաքացիական սառը շեղբավոր զենքի տարատեսակ և «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին նրանց համապատասխանության փորձարկումներ:
7.2. Որսորդական դաշույնները նախատեսված են որսի և գազանի հարձակման դեպքում` նրանից պաշտպանվելու համար և լինում են երկու տեսակի`
- չծալվող.
- քանդվող:
7.3. Որսորդական դաշույններ կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշումը և փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51500-99 «Դանակներ և դաշույններ որսորդական. Ընդհանուր տեխնիկական պայմաններ« ստանդարտին:
VIII. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԴԱՆԱԿՆԵՐ
8.1. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի (այդ թվում ստորջրյա), ինչպես նաև կենցաղային կարիքների համար, (տնային կենդանիներին մորթազերծելու և մասնատելու) նախատեսված հատուկ նշանակության որսորդական դանակները չեն համարվում քաղաքացիական սառը զենք:
8.2. Հատուկ նշանակության որսորդական դանակները (կաշվեհան և մասնատող), որպես արտադրանք կառուցվածքով նման են շեղբավոր սառը զենքին և «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ: Հատուկ նշանակության որսորդական դանակները լինում են երեք տեսակի`
- չծալվող.
- քանդվող.
- ծալվող:
8.3. Հատուկ նշանակության որսորդական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները
8.3.1. Հատուկ նշանակության որսորդական դանակները բաղկացած են շեղբից և բռնակից, որոնք պետք է ապահովեն դանակի օգտագործման անվտանգությունը մսի մասնատման, կաշվեհանման, նաև այլ կենցաղային աշխատանքներ կատարելու ժամանակ:
8.3.2. Հատուկ նշանակության որսորդական դանակների շեղբը բաց վիճակում կարող է ամուր սևեռվել (թույլատրվում է սևեռիչի առկայություն):
8.3.3. Թույլատրվում է հատուկ նշանակության որսորդական դանակների շեղբի հատուկ տեսակի սրվածքներ, ինչպես սայրի ամբողջ երկայնքով, այնպես էլ մասամբ:
8.3.4. Հատուկ նշանակության որսորդական դանակների շեղբերի վրա կարող են լինել կենցաղային և հատուկ նշանակության լրացուցիչ գործիքներ և հարմարանքներ` (օրինակ` ոսկորի սղոց, հարմարանք շեղբի սրածայր պտուտակահանի ձևով և այլն):
8.3.5. Հատուկ նշանակության որսորդական դանակները կարող են ունենալ`
- լրացուցիչ կաշվեհան շեղբ (մասնատող դանակների վրա), ինչպես նաև լրացուցիչ չսևեռվող շեղբեր, որոնք տեղադրվում են բռնակում.
- լրացուցիչ առարկաներ և հարմարանքներ, ինչպես կենցաղային (բիզ, պտուտակահան), այնպես էլ հատուկ նշանակության (ոսկորի սղոց), որոնք կարող են տեղադրվել շեղբի վրա, բռնակի կամ պատյանի մեջ:
8.4. Հատուկ նշանակության որսորդական դանակների տեխնիկական բնութագրերը
8.4.1. Սառը զենք չեն համարվում հատուկ նշանակության որսորդական այն դանակները, որոնց`
- շեղբի երկարությունը պակաս է 90 մմ-ից,
- շեղբի կռնակի հաստությունը պակաս է 2.6 մմ-ից:
8.4.2. Հատուկ նշանակության որսորդական այն դանակները (անկախ շեղբի երկարությունից և հաստությունից), որոնց`
- շեղբի կռնակի ամենամեծ կորությունը (պայմանական գծով միացվում է սրածայրը և բռնակի վերին վերջավորությունը) գերազանցում է 15 մմ-ը (հավելվածի 2-րդ նկարի).
- շեղբի կռնակի դեպի սայր ամենամեծ կորությունը գերազանցում է 5 մմ-ը (հավելվածի 3-րդ նկարի).
- շեղբի սրածայրը շեղբի կռնակի գծից ցցվում է վեր ավելի քան 5 մմ (հավելվածի 4-րդ նկարի).
- դանակի կառուցվածքը հաշվարկված չէ և չի ապահովում նշանակետի խոցում (վնասվածքավտանգ բռնակ, որը հաշվարկված չէ ծակող-խոցող հարվածի համար, սրածայրի ձևը և շեղբի հաստությունը նշանակալի իջեցնում է խոցման հատկությունը):
8.4.3. Հատուկ նշանակության որսորդական դանակների շեղբերը ամրության սահմանափակում չունեն:
8.4.4. Հատուկ նշանակության որսորդական դանակների շեղբերը պետք է լինեն հարաբերական ամուր, բայց ճկման դեպքում կարող են ունենալ մնացորդային դեֆորմացիա:
Հատուկ նշանակության որսորդական դանակների ամրությունը և ճկունությունը որոշվում է սույն քրեագիտական պահանջների հավելվածում տրված 1-ին նկարին համապատասխան: Փորձարկումից հետո շեղբի մնացորդային դեֆորմացիան կարող է գերազանցել 1 մմ:
IX. ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ԴԱՆԱԿՆԵՐ
9.1. Գոյատևման դանակները հանդիսանում են որսորդական հանդերձանքի մաս և նախատեսված են սպորտային և արդյունաբերական որսի համար, որպես ընդհանուր նշանակության որսորդական դանակ, ինչպես նաև արշավային ծանր պայմանների, ճանապարհորդությունների, սպորտային տուրիզմի ժամանակ օգտագործելու:
Գոյատևման դանակները հանդիսանում են քաղաքացիական շեղբավոր սառը զենքի տարատեսակ (որոնց շրջանառությունը համապատասխանում է ընդհանուր նշանակության որսորդական դանակների շրջանառությանը) և «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում են կատարվում քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումները:
9.2. Գոյատևման դանակները նախատեսված են որսի և գազանի հարձակման դեպքում` նրանից պաշտպանվելու համար, ինչպես նաև որպես ձեռքի գործիք` արտակարգ իրավիճակներում մարդու գոյատևման համար, և լինում են երկու տեսակի`
- չծալվող.
- քանդվող:
9.3. Գոյատևման դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշումը և փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51548-2000 «Դանակներ գոյատևման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտին:
X. ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԹՐԵՐ ԵՎ ԴԱՇՈՒՅՆՆԵՐ
10.1. Ազգային տարազի մաս կազմող թրերն ու դաշույնները հանդիսանում են քաղաքացիական սառը զենքի տարատեսակ և «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին, դրանց համապատասխանության փորձարկումներ:
10.2. Թրերի և դաշույնների կառուցվածքային առանձնահատկությունները
10.2.1. Թրերն ու դաշույնները պետք է բաղկացած լինեն շատ ամուր միացող շեղբից և բռնակից, որոնք կապահովվեն ձեռքում ամուր պահելու և օգտագործելու, ինչպես նաև խոցելու համար նախատեսված հարվածներ հասցնելու անվտանգությունը:
Թրերի և դաշույնների շեղբի և բռնակի միացման ամրությունը կարող է ստուգվել 150-ից մինչև 200 մմ (թրերի) և 25-ից մինչև 30 մմ (դաշույնների) հաստությամբ սոճու տախտակների վրա 20-ից մինչև 50 Ջ էներգիայով (մարդուն խոցելու համար բավարար) հարվածող, կտրող, ջարդող հինգ ուժգին հարված հասցնելու միջոցով:
10.2.2. Թույլատրվում է թրերի և դաշույնների արտադրություն` առանց շեղբի վերջնական սրման, որը կարող է իրականացվել նաև զենքի տիրոջ կողմից:
10.2.3. Թույլատրվում է թրերի և դանակների շեղբի ակոսի առկայություն (դրանց քանակը չի սահմանափակվում):
10.2.4. Թրերի և դաշույնների շեղբի ու մետաղական այլ մանրակների վրա չի թույլատրվում ցցվածքներ, փորվածքներ, ճաքեր և այլն, որոնք կվատթարացնեն դրանց ամրությունը, անվտանգությունը և արտաքին տեսքը:
10.2.5. Թրերի և դաշույնների բռնակները պետք է մանրազնին հղկված լինեն:
10.2.6. Թրերն ու դաշույնները պետք է ունենան կաշվեպատ (կամ առանց դրա) փայտյա, մետաղյա կամ այլ նյութից պինդ պատյաններ, որոնք կապահովեն իրենց մեջ շեղբի ամուր պահումը և անհրաժեշտության դեպքում` ապահով դուրս քաշումը:
10.2.7. Թրերի և դաշույնների շեղբի հիմքին պետք է լինի դաջման, նախշագրման, այրման եղանակով արված հերթական համար և արտադրողի տվյալները:
10.3. Թրերի և դաշույնների տեխնիկական բնութագրեր
10.3.1. Թրերի և դաշույնների շեղբերի համար սահմանվում են հետևյալ չափերն ու ամրությունը.
ա) թրերի համար`
- ընդհանուր երկարությունը` 920-ից մինչև 1040 մմ
- շեղբի երկարությունը` 790-ից 880 մմ
- շեղբի կռնակի հաստությունը` 6 մմ-ից ոչ պակաս
- շեղբի լայնությունը` 23-ից մինչև 36 մմ
- շեղբի կորությունը` 42-ից 73 մմ (ըստ հավելվածի 5-րդ նկարի)
- ընդհանուր զանգվածը` 1000-ից մինչև 2000 գ
- շեղբի ամրությունը` 40 HRC ոչ պակաս:
Թրերի շեղբերը պետք է լինեն ամուր և ճկուն և ճկման դեպքում չունենան մնացորդային դեֆորմացիա: Ամրությունը, ճկունությունը և փխրունությունը որոշվում է հետևյալ կերպ`
- շեղբի սրածայրը ճկվում է շեղբի երկարության 1/8 (ածխածնային պողպատյա շեղբ) և 1/13 (դամասկյան պողպատե շեղբ)
- շեղբի տափակ մասով, միջին ուժով (20-ից մինչև 30 Ջ) 150-ից մինչև 200 մմ լայնությամբ և 30-ից մինչև 50 մմ հաստությամբ սոճու տախտակին 2-3 հարված հասցնելու միջոցով, որից հետո շեղբի ճաքճքում և ձևափոխում չպետք է լինի:
բ) Դաշույնների համար`
- ընդհանուր երկարությունը` 400-ից մինչև 600 մմ
- շեղբի երկարությունը` 300-ից մինչև 400 մմ
- շեղբի հաստությունը` 5 մմ
- շեղբի լայնությունը` 25-ից մինչև 45 մմ
- ընդհանուր զանգվածը` 450-ից մինչև 750 գ
- շեղբի ամրությունը` 40 HRC ոչ պակաս
Դաշույնների շեղբերը պետք է լինեն ամուր և ճկուն, և ճկման դեպքում չունենան մնացորդային դեֆորմացիա: Ամրությունն ու ճկունությունը որոշվում է ըստ սույն քրեագիտական պահանջների հավելվածի 1-ին նկարի: Մնացորդային դեֆորմացիան չպետք է լինի 1մմ-ից ոչ ավելի:
Ծանոթություն: Դաշույնների շեղբի 300 մմ երկարության դեպքում` դրա սրածայրը ճկվում է 21 մմ: Շեղբի երկարության մեծացման դեպքում, յուրաքանչյուր 25 մմ-ի համար ճկվածքը մեծանում է 2 մմ չափով:
XI. ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԴԱՆԱԿՆԵՐ
11.1. Տուրիստական հանդերձանքի մաս կազմող և արշավների, սպորտային տուրիզմով, ալպինիզմով զբաղվելու և կենցաղում օգտագործելու համար նախատեսված տուրիստական դանակները սառը շեղբավոր զենք չեն համարվում:
Տուրիստական դանակները «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման և որի շրջանակում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:
11.2. Տուրիստական դանակները լինում են երեք տեսակի`
- չծալվող.
- քանդվող (դրանք կարող են պատրաստվել որսորդական կամ գոյատևման դանակների նմանողությամբ).
- ծալվող:
11.3. Տուրիստական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները
11.3.1. Բաղկացած են շեղբից և բռնակից, կարող են ունենալ տնտեսական կամ հատուկ աշխատանքներ անվտանգ կատարելու և ձեռքում ամուր պահելու համար նախատեսված հենակ կամ սահմանափակիչ և (կամ) բռնակի վրա մատների համար փոսիկներ:
11.3.2. Չծալվող և քանդվող տուրիստական դանակների շեղբի և բռնակի միացումը պետք է լինի բավական ամուր, իսկ ծալվողների շեղբերը` պետք է ամուր սևեռվեն (թույլատրվում է սևեռիչի առկայություն):
11.3.3. Տուրիստական դանակները կարող են ունենալ լրացուցիչ առարկաներ և հարմարանքներ` կենցաղային (բիզ, պտուտակահան, բացիչ) և հատուկ (սղոց, կողմնացույց) նշանակության, որոնք կարող են կամ շեղբի մաս կազմել կամ էլ` տեղավորված լինել բռնակի վրա (մեջ):
11.3.4. Ծալովի տուրիստական դանակները կարող են ունենալ նաև շեղբի ոչ զսպանակավոր սևեռում, որոնց վրա տարածվում է «Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի սահմանափակումները:
11.4. Տեխնիկական բնութագրերը
11.4.1. Տուրիստական դանակների շեղբերի առավելագույն չափերը և ամրությունը`
- երկարությունը` մինչև 150 մմ` սահմանափակիչի, հենակի կամ բռնակի վրա մատների փոսիկների առկայության դեպքում և մինչև 220 մմ` դրանց բացակայության դեպքում.
- հաստությունը մինչև 2,4 մմ (եթե նրանց շեղբի երկարությունը ավելի է 90 մմ-ից, ապա շեղբի հաստությունը կարող է լինել և 2,4 մմ-ից ավելի).
- ամրությունը` առանց սահմանափակումների:
11.4.2. Տուրիստական դանակները կարող են լինել հարաբերական ամուր, սակայն ունենալ մնացորդային դեֆորմացիա, որը փորձարկումից հետո (ըստ հավելվածի 1-ին նկարի)` կարող է գերազանցել 1 մմ:
XII. ՀՈՒՇԱՆՎԵՐԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՎ ԶԵՆՔԻՆ ՆՄԱՆՎՈՂ ԻՐԵՐ)
12.1. Սառը (շեղբավոր, հարվածող-ջարդող և այլն) և նետողական զենքին նմանվող հուշանվերային արտադրանքը (կառուցվածքով զենքին նմանվող իրեր) հանդիսանում է կենցաղային տնտեսական նշանակության արտադրանքի տարատեսակ և «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա է պարտադիր սերտիֆիկացման, և որի շրջանակում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:
12.2. Հուշանվերային արտադրանքը պատրաստվում է սառը և նետողական զենքի կոնկրետ նմուշների նմանողությամբ` չունենալով նրանց մարտական հատկությունները և ամրությունը:
12.3. Հուշանվերային արտադրանքի կառուցվածքային առանձնահատկությունները
12.3.1. Կոնկրետ նմուշի նմանությամբ պատրաստված հուշանվերային արտադրանքը պետք է ունենա կամ թույլ կառուցվածք կամ էլ նրա պատրաստման համար պետք է օգտագործվեն այնպիսի նյութեր, որոնց շնորհիվ կբացառվի դրա կիրառումը, որպես քաղաքացիական և ծառայողական զենք:
12.3.2. Հուշանվերային արտադրանքը պատրաստվում է`
- սառը զենքի կոնկրետ նմուշի արտաքին տեսքի և չափերի վերարտադրմամբ, սակայն կառուցվածքի էական թուլացմամբ, որը գործնականում զրկում է նրան մարտական հատկություններից.
- փոքրացված կամ մեծացված մակետի ձևով, որը զրկում է նրան որպես համապատասխան սառը կամ նետողական զենք կիրառելու հնարավորությունից.
- մուլյաժի ձևով, որը վերարտադրում է միայն սառը նետողական զենքի արտաքինը և ամբողջովին զուրկ է մարտական հատկությունից:
12.4. Հուշանվերային արտադրանքի տեխնիկական բնութագրերը
12.4.1. Հուշանվերային արտադրանքի շեղբի պոչամասը բռնակի հետ իրականում պետք է լինի թույլ (պոչամասի բարակեցման կամ միացման համար լցնովի փուխր նյութեր օգտագործելու հաշվին) այն նպատակով, որպեսզի արտադրանքը, որպես զենք կիրառելու դեպքում այն քանդվի:
Ծանոթություն:
1. Երկարաշեղբ սառը զենքերի նմանողությամբ պատրաստված հուշանվերային արտադրանքը կարող է պատրաստվել նաև երկարաշեղբ մարտական սառը զենքերից, որի դեպքում նրա թուլացումը իրականացվում է շեղբի պոչամասի լայնակի սղոցմամբ` դաստապանի միացման տեղում: Սղոցումը պետք է անպայման հատի պոչամասի առանցքը և իր խորությամբ ապահովի արտադրանքի քանդվելը` այն որպես զենք օգտագործելու փորձի դեպքում: Կոնկրետ արտադրանքի դեպքում սղոցման չափը կարող է ընտրվել փորձերի միջոցով:
2. Շեղբավոր սառը զենքերի նմանողությամբ պատրաստված շեղբավոր հուշանվերային արտադրանքի ամրությունը պետք է լինի 25 HRC-ից ոչ ավել:
Շեղբավոր սառը զենքի նմանողությամբ պատրաստված շեղբավոր հուշանվերային արտադրանքի բռնակները մարտական գործողություն կատարելու ժամանակ պետք է իրենց փխրունության պատճառով քանդվեն բռնակի փխրուն նյութից պատրաստված լինելու և ճնշմանը չդիմանալու հաշվին:
3. Երկարաշեղբ սառը զենքերի նմանողությամբ պատրաստված հուշանվերային արտադրանքը ամրության փորձարկման ժամանակ պետք է դիմանա ոչ ավել 1-2 հարվածի (150-ից մինչև 200 մմ հաստությամբ փայտի վրա):
4. «Տանտո» դանակների նմանողությամբ պատրաստված հուշանվերային դանակները շեղբի սրածայրի ձևի հաշվին պետք է ունենան մարտական հատկությունները փոքրացնող հատուկ սրվածք: Շեղբի կռնակի կողմնային եզրերը (վերևից նայելիս) պետք է ունենան ոչ ավել 3-ից մինչև 5 մմ չափեր և 75-ից մինչև 90օ հանդիպման անկյուն (ըստ հավելվածի 6-րդ նկարի), իսկ շեղբի սայրի և կռնակի հանդիպման անկյունը պետք է լինի 75օ ոչ պակաս (ըստ հավելվածի 7-րդ նկարի):
12.4.2. Հարվածող-ջարդող և այլ սառը զենքի իրական չափերով պատրաստված հուշանվերային արտադրանքը պետք է պատրաստվի միայն այնպիսի նյութերից (ռետինից, պլաստմասսայից, դյուրահալ նյութերից պատրաստված մուլյաժներից), որոնք ամբողջությամբ կբացառեն տվյալ տիպի մարտական հատկությունները:
12.4.3. Հարվածող-ջարդող և այլ սառը զենքի փոքրացված մասշտաբով պատրաստված հուշանվերային արտադրանքը կարող է պատրաստվել մարտական կամ քաղաքացիական հարվածող զենքի պատրաստման համար օգտագործված նյութերից, եթե հուշանվերային արտադրանքի տվյալ մասշտաբը ամբողջությամբ բացառում է սառը զենքին բնորոշ մարտական հատկությունները (որոշվում է պատրաստողի փորձարարությամբ):
XIII. ՍՊՈՐՏԱՅԻՆ, ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԱՐԲԱԼԵՏՆԵՐԸ
13.1. Սպորտային արբալետները համարվում են քաղաքացիական սպորտային նետողական զենք և «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:
Հանգստի և ժամանցի արբալետները իրենց տեխնիկական բնութագրով չեն համարվում նետողական զենք: Հանգստի և ժամանցի արբալետները և նրանց նետերը «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:
13.2. Սպորտային արբալետների հիմնական նշանակությունը սպորտային մարզումների և միջոցառումների ժամանակ` նշանակետի խոցումն է:
Հանգստի և ժամանցի արբալետների հիմնական նշանակությունը մշակութային միջոցառումների ժամանակ, հանգստի վայրերում, վարժանքների ընթացքում նշանակետի խոցումն է:
13.3. Սպորտային արբալետները ստորաբաժանվում են չորս խմբի`
- ավանդական.
- կայմաձև.
- դաշտային.
- համապիտանի:
Հանգստի և ժամանցի արբալետները արտաքինից ունեն նմանություն մարտական, սպորտային, սպորտային-որսորդականների հետ (այդ թվում ատրճանակատիպ արբալետների հետ):
13.4. Սպորտային արբալետների կառուցվածքային առանձնահատկությունները
13.4.1. Ավանդական արբալետների կառուցվածքային առանձնահատկությունները.
13.4.1.1. Ավանդական են համարվում`
- սպորտային արբալետների պահպանված պատմական նմուշները.
- սպորտային արբալետների պատմական նմուշների ժամանակակից պատճենները:
13.4.1.2. Ավանդական արբալետների կառուցվածքային առանձնահատկությունները որոշվում են օգտագործվող արկի տեսակով և լարման մեխանիզմի տիպով:
13.4.1.3. Իրան և ուղղորդ ձող, որպես կանոն բացակայում են: Ավանդական արբալետների խզակոթն ամբողջությամբ պատրաստված է փայտից կամ մետաղից, ունի հենակ` ուսին հենելու կամ վրան դնելու նպատակով: Մի շարք արբալետների մոտ լինում է կոտրվող հենակ` նախատեսված արբալետը ձեռքում ավելի հարմար պահելու համար:
13.4.1.4. Աղեղը պատրաստվում է մետաղից կամ այլ նյութից, բաղկացած է մեկ ամբողջությունից (մոնոաղեղ), տեղադրվում է խզակոթի հորիզոնական հարթության վրա, կամ նրա առաջնային մասի խորքային հատվածում և ամրացվում է հատուկ հարմարանքների միջոցով: Կառուցվածքում թույլատրվում են բարդ համաձուլվածքներով աղեղների օգտագործում:
13.4.1.5. Այն ավանդական արբալետները, որոնց համար որպես արկ օգտագործվում են հեղույսներ և նետեր` խզակոթի վերին մասում (աղեղալարի աշխատանքային քայլի հատվածում) արվում է երկայնական փորվածք կամ տեղադրվում հատուկ հենակ, փականի հատվածում տեղակայվում թիթեղյա զսպանակ` արկի պոչամասի սևեռման համար:
13.4.1.6. «Արկեբուզ» տեսակի աղեղնային արբալետների (որոնց համար որպես արկ օգտագործվում են գնդակներ) խզակոթի առաջնամասում տեղադրվում են աղեղալարի անցումն ապահովող փող:
13.4.1.7. «Շնեպպեր» տեսակի ավանդական արբալետների (որոնց համար որպես արկ, օգտագործվում են գնդակներ կամ քարեր) խզակոթի առաջամասում կա բնութագրող փորվածք: Գնդակային «Շնեպպեր»-ի խզակոթի վրա երբեմն տեղադրվում են մետաղե անշարժ կամ ճոճվող ճաղ:
13.4.1.8. Ավանդական արբալետների փականները աչքի են ընկնում իրենց զանգվածեղ և հուսալի տեսքով: Պատրաստվում են պտտվող «ընկույզի» կամ սռնու վրա ճոճվող «եղանի» տեսքով:
13.4.1.9. Ավանդական արբալետների ձգանային մեխանիզմը բազմազան է: Լինում են`
- հասարակ` պատրաստված երկայնական լծակի կամ հրիչի տեսքով.
- բարդ` պատրաստված բռնակային տարաբնույթ սարքերից:
13.4.1.10. Բոլոր ավանդական արբալետները ունեն տարբեր բարդության նշանառու հարմարանքներ:
13.4.1.11. Աղեղալարի պատրաստման համար օգտագործվում են բնական նյութեր:
13.4.1.12. Աղեղալարի լարման մեխանիզմը լինում է առանձին հանվող սարքավորումների տեսքով, որոնք տեղադրվում են կամ միայն արբալետի լարման ժամանակ, կամ մշտապես ամրացված են խզակոթին:
13.4.1.13. Ավանդական արբալետների մոտ, որոնց լծաղեղը լիցքավորվում է բռնակով կամ էլ գոտիավոր կեռիկի միջոցով` առանց հատուկ մեխանիզմներ օգտագործելով ու խզակոթի առաջնային մասի վրա կա հարմարանք` նախատեսված արբալետը ոտքով պահելու համար: Ավանդական արբալետների մոտ, որոնք լիցքավորում են լծաղեղը ձեռքով քաշելիս` որովայնին հենելով և խզակոթի առաջնային մասի վրա կա օղակ, որը օգտագործվում է արբալետի պահման և տեղափոխման համար:
13.4.1.14. Ավանդական արբալետների նետերի և հեղույսների իրանը պատրաստվում է փայտի ամուր տեսակներից, ունի բնական նյութից փետրավորում (փայտ, կաշի, թռչունի փետուր), նետի և հեղույսի ծայրամասը պատրաստվում է մետաղից: Չեն օգտագործվում այն նետերը կամ հեղույսները, որոնք ունեն սրածայր վերջավորություն, կտրուկ եզրեր:
13.4.2. Կայմաձև արբալետների կառուցվածքային առանձնահատկությունները
13.4.2.1. Կայմաձև արբալետները հանդիսանում են սպորտային, շվեյցարական արբալետների ժամանակակից տարատեսակներ: Կայմաձև արբալետների կառուցվածքային առանձնահատկությունները որոշվում են օգտագործվող հեղույսի տեսակով, աղեղալարի լարման մեխանիզմով և արբալետի օգտագործման մեխանիզմով, որի համար, օրինակ` կանգնած դիրքից սպորտային նետաձգության համար և ծնկած դիրքից կատարվող նետաձգության համար 5-30 մ տարածության վրա իրականացվում է օդամղիչ և փոքր տրամաչափի համապատասխան հրացաններից կատարվող կրակոցների կանոններին:
13.4.2.2. Ըստ աղեղի տեղադրման բնույթի կայմաձև, խաղային արբալետները դասվում են պերեֆերիկ աղեղ ունեցող արբալետների շարքին:
13.4.2.4. Կայմաձև արբալետի իրանը, որպես կանոն, պատրաստվում է մետաղից: ՈՒղղորդված ձողերը հղկված և փայլեցված երկու պողպատե պրիզմաների տեսքով, անշարժ ամրացված են իրանին: Հատուկ խաղային արբալետների մոտ իրանը բացակայում է, իսկ «թռչնի պոչ» հիշեցնող ուղղորդված ձողը` անմիջականորեն ամրանում է զենքի իրանին:
13.4.2.5. Հրացանային տիպի կայմաձև արբալետների խզակոթը պատրաստվում է փայտից, ունի հարմարություն հրացանային փոկի ամրացման համար, կամ էլ ձեռքի համար հենակներ: Խզակոթում կարող են լինել հատուկ նախատեսված փորվածքներ կամ խորշեր, որոնք կարող են օգտագործվել կամ ծառայել ձգանային մեխանիզմի առանձին էլեմենտների համար (օրինակ էլեկտրոնային ձգան): Իրանի և խզակոթի կառուցվածքը պետք է այնպես նախատեսված լինի, որ ապահովի նշանառությունը և համապատասխանի անցկացվող մրցումների կանոններին:
13.4.2.6. Մոնոլար խաղային արբալետները պատրաստվում են պողպատից, թեթև ձուլածոներից, ածխապլաստիտից, ապակե պլաստիտից, կամ փայտապլաստիտային խառնուրդներից: Աղեղի վերջավորությունների հատվածներում տեղադրվում են հատուկ աքցաններ` նախատեսված լծաղեղի ամրացման համար:
13.4.2.7. Կայմաձև խաղային արբալետների լծաղեղները պատրաստվում են սինթետիկ կամ պողպատյա թելերից, որոնք վերջավորության հատվածներում ունեն կոճգամեր, որոնց վրա տեղադրվում են գլանիկներ, որոնք իրենց հերթին ամրանում են աղեղի ուսային հատվածներից: Հատուկ արբալետների մոտ, լծաղեղը իր հանգույցներով անմիջական ամրանում է աղեղի ուսային վերջավորություններին: Խաղային արբալետների աղեղնալարի միջնամասը անցնում է լայնակի անցքի միջով: Խաղային արբալետների աղեղնալարերի վրա, որպես կանոն, բացակայում է ապահովիչ փաթույթը:
13.4.2.8. Կայմաձև խաղային արբալետների սայլակը պատրաստվում է`
- պողպատից (թեթև համաձուլվածքից) կամ
- պլաստիկից (հասարակ արբալետների համար):
Սայլակը ներքին մասում ունի լայնացում` ուղղորդիչ ձողը ակոսի մեջ տեղաշարժելու համար, առջևի մասում ուղղահայաց հենքային մակերևույթ` նիգի կայունարարի պոչամասի հետ շփման համար: Սայլակի միջին մասում, տեղաշարժման առանցքին ուղղահայաց, տեղակայված է անցք` աղեղալարի անցման համար, իսկ վերջնամասում` ցցվածք` փականի սևեռիչի ատամի հետ շփման համար:
13.4.2.9. Փականը տեղադրված է առանձին իրանում, որը տեղակայվում է կամ արբալետի իրանի վրա, կամ անմիջապես բռնակի վրա և կազմված է սևեռիչից ու զսպանակից: Փականի իրանի վերին մասում ամրացված է թիթեղավոր զսպանակ` լարված արբալետի նիգի սևեռման համար: Փականի իրանին ամրանում է հետին նշանառության կանգնակը: Էլեկտրոնային ձգանի առկայության դեպքում փականի իրանի ներքևի մասում կարող է ամրանալ մեխանիզմի էլեկտրոնային կատարող:
13.4.2.10. Խաղային արբալետների ձգանային մեխանիզմը երկտեսակ է`
- մեխանիկական արձակիչով.
- էլեկտրոնային արձակիչով:
Մեխանիկական արձակիչի տեղադրման ժամանակ ապահովվում է
- կինեմատիկական կապ իրանի, ձգանային մեխանիզմի և արբալետի փականի միջև: Էլեկտրոնային արձակիչի կինեմատիկական կապը փականի հետ բացակայում է, ձգանային մեխանիզմը ամրանում է բռնակոթին:
13.4.2.11. Խաղային արբալետի դիմային նշանոցը կարող է ունենալ նշանահատիկի ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով տեղաշարժ և նշանառության գծի նկատմամբ պտտում ապահովող մեխանիզմ, ինչպես նաև դիմային նշանոցի թեքում իրանի նկատմամբ համադրելու համար` նշանահատիկի երկայնակի առանցքը նշանառության գծի հետ:
13.4.2.12. Արբալետի արգելափակման վերահսկման համար դիմային նշանոցի վրա կարող է տեղադրվել պղպջակային մակարդակ` լուսավորության սարքավորումով:
13.4.2.13. Որպես հետին նշանոց, խաղային արբալետների վրա, տեղադրվում է դիօպտիկ նշանոց, որը կիրառվում է օդաճնշիչ զենքերի վրա:
13.4.2.14. Արբալետի լարման մեխանիզմը, որպես կանոն`
- անմիջականորեն ամրացված է արբալետի իրանին` («Ինտեգրալ» սխեմա).
- կատարված է որպես առանձին սարքավորում, տեղադրվում է արբալետի վրա, անմիջականորեն աղեղալարի լարման լիցքավորումից առաջ:
13.4.2.15. Խաղային արբալետների արկը` հեղույսն ունի մետաղյա ծայր, որոնց ձևը և չափերը պայմանավորված են մրցումների անցկացման կանոններով: Ճակատային մասում հեղույսն ունի ցցվածք` սայլակի հենակային մակերևույթի հետ կողային շփումը ապահովելու համար: Խաղային արբալետների հեղույսի զանգվածը սահմանափակում չունի:
13.4.3. Դաշտային արբալետների կառուցվածքային առանձնահատկությունները
13.4.3.1. Դաշտային արբալետը իրենից ներկայացնում է «թեթև» արբալետի զարգացած կառուցվածք: Դաշտային արբալետների կառուցվածքային առանձնահատկությունները որոշվում են կրակելու համար կիրառվող արկի, (նետի) տեսակով, աղեղալարի լարման (քաշման) մեխանիզմի բացակայությամբ (քաշվում է ձեռքով) և արբալետի օգտագործման պայմաններով` սպորտային կրակոցների համար` կանգնած վիճակից 10-25 մ` շինություններում, 35-65 մ` բաց հրապարակներում:
13.4.3.2. Դաշտային արբալետի իրանը պատրաստվում է պողպատից կամ թեթև համաձուլվածքից:
13.4.3.3. Ուղղորդիչ ձողը ազատ կառուցվածքի է, պատրաստվում է ցանկացած բավարար հակաշփումային հատկություններ ունեցող նյութից և անշարժ ամրանում է իրանին: Դաշտային արբալետներում «կախովի» նետերի կիրառման դեպքում, ուղղորդիչ ձողը բացակայում է, իսկ իրանի առջևի մասում տեղադրվում է անշարժ կամ «ընկնող» փայտիկ, իսկ աղեղալարի տեղաշարժման դեպքում կամ հպվում է իրանի կողային մակերևույթին (լայնակի կտրվածքում «Ս» ձև), կամ ազատ տեղաշարժվում է իրանի երկարությամբ` չհպվելով նրան: Իրանի առաջնամասում տեղադրվում է ասպանդակ: Արբալետի իրանը կարող է ունենալ նետահարման կոմպենսացիայի մեխանիզմ:
13.4.3.4. Դաշտային արբալետի հրացանակոթը (ագուստ) պատրաստվում է փայտից (զանգվածեղ կամ վերակպցված «սոսնձված մանրատախտակ») հատուկ կառուցվածքի հրացանատիպ խզակոթի ծոծրակային մասը բռնակի համեմատ բարձրացված է վեր, ունի փողակալում` տեղադրված ձողի բռնակի հենակի ամրացման համար (շամպինիոն): Հրացանային խզակոթը կարող է սարքավորվել բարձր կատարով և այն տեղաշարժող մեխանիզմով կառավարվող ծոծրակի կողմից, որը կիրառվում է ազատ ոճի փոքր տրամաչափի հրացաններում: Հրացանակոթի և իրանի կառուցվածքները պետք է ապահովեն նշանառության գծի հնարավոր մաքսիմալ երկարություն` նախատեսված մրցումների անցկացման կանոններով:
13.4.3.5. Դաշտային արբալետներում թույլատրվում է կիրառել հրացանային խզակոթ:
13.4.3.6. Դաշտային արբալետի աղեղը կարող է բաղկացած լինել`
- մեկ մասից (մենաղեղ).
- երկու մասից (բաժանված ուսեր):
Աղեղը պատրաստվում է պլաստիկ նյութից, փայտի պլաստիկային բաղադրանյութերից կամ մետաղից: Աղեղը մետաղից պատրաստման դեպքում, այն ծածկվում է ապահովիչ բանդաժով: Աղեղը ամրացվում է ագուցարանի վրա, որի օգնությամբ այն հորիզոնական վիճակով տեղադրվում է արբալետի վրա և ձգվում է իրանի վրա` ագուցարանի մեկ կամ մի քանի պտուտակներով:
13.4.3.7. Աղեղալարը պատրաստվում է սինթետիկ թելիկներից:
Աղեղալարը ծայրերում ունի հանգույցներ, որոնցով հագնում է ուսերի ծայրին: Թույլատրվում է աղեղալարի ամրացում աղեղի ուսերի եզրերին` հոլովակների օգնությամբ: Հանգույցների և աղեղալարի միջնամասում կա ապահովիչ փաթույթ:
Աղեղալարը անմիջապես փոխհամակցում է նետի պոչամասի հետ:
Դաշտային արբալետներում «կախովի» նետերի կառուցվածքի կիրառման դեպքում աղեղալարի միջին մասում գործվում է հանգույց (կրենգելս) պատրաստված նույն նյութից ինչ որ աղեղալարը:
Հանգույցը լիցքավորվում է փականի ընկնող կեռիկի ատամի վրա, իսկ աղեղալարի միջնամասի արբալետի լիցքավորման դեպքում` ակոսի օգնությամբ ամրանում է նետ:
13.4.3.8. Փականը կամ առանձին տեղադրված է արբալետի իրանին կամ անմիջապես բռնակոթի վրա է, կամ ձգանային մեխանիզմի հետ` միասնական բլոկում:
13.4.3.9. Դաշտային արբալետներում աղեղնալարի ինքնաբերական պոկումը կանխելու համար կիրառվում է աղեղալարի թռչելու սահմանափակիչ` տեղակայված աղեղալարի և երկայնակի ձողի տեսքով կատարված ճանկի անկման գոտում և հանդիսանում է իրանի փականի մաս կամ որպես առանձին մանրակ:
13.4.3.10. Դաշտային արբալետներում կիրառվում է միայն մեխանիկական ձգանային մեխանիզմ, որը կարող է լինել շնելերով կամ առանց դրա: Միշտ ապահովում է ամուր կինեմատիկ կապ ձգանային մեխանիզմի իրանի և փականի միջև:
13.4.3.11. Դաշտային արբալետների դիմային նշանոցը կարող է ունենալ ուղղահայաց և հորիզոնական տեղաշարժում, ինչպես նաև նշանառության գծի հետ ականջակալի երկայնակի ձողի համադրման համար իրանի նկատմամբ թեքում ապահովող մեխանիզմ: Նշանոցը տեղադրվում է ինչպես անմիջապես կանգնակի վրա այնպես էլ առանձին:
13.4.3.12. Դաշտային արբալետի արգելափակման վերահսկման համար դիմային նշանոցի վրա կարող է տեղադրվել պղպջակյա մակարդակ:
13.4.3.13. Հետին նշանոցի փոխարեն բարձր կանգնակի վրա տեղադրվում է դիօպտիկական նշանոց` կիրառվող օդաճնշիչ կամ փոքր տրամաչափի հրացաններում:
13.4.3.14. Թույլատրելի ընդհանուր բարձակով կառուցվածքի առաջնային և հետին նշանոցների տեղադրման համար:
13.4.3.15. Աղեղալարի շրջանակային լիցքավորման ժամանակ «T»-աձև կամ «թ»-աձև արտոկետը ոտքով պահելու համար ասպանդակը ամրանում է հատուկ կանգնակի վրա` որպես առանձին մանրակ կամ իրանի մաս:
13.4.3.16. Աղեղալարի ձգման լրացուցիչ սարքավորումներ բացառության կարգով թույլատրվում է միայն հաշմանդամ մարզիկներին:
13.4.3.17. Դաշտային արբալետներով կրակելու ընթացքում նետը անցնում է ագուցարանի պատուհանի միջով:
13.4.3.18. Իրանի հետնամասում պարտադիր տեղադրվում է պլաստիկ կամ մետաղյա թիթեղյա զսպանակ սարքավորված ուղղորդով, նետի սևեռման համար (ուղղորդի նկատմամբ):
13.4.3.19. Նետերը պատրաստվում են դրա համար պիտանի ցանկացած նյութից և ունեն մետաղյա ծայր, որոնց ձևը և չափերը որոշված են մրցումների անցկացման կանոններով:
Փետուրների քանակը, նրանց ձևը և չափերը, ինչպես նաև նետի զանգվածը չունի հաստատված սահմանափակում:
13.4.3.20. Դաշտային արբալետների վրա կարող են տեղադրված լինել լրացուցիչ սարքավորումներ` ծանրոցներ, համակշռիչ (հավասարակշռիչ), խզակոթի բռնակի վրա ձեռքի համար կարգավորվող հենակներ և այլն (թույլատրված մրցումների անցկացման կանոններով):
13.4.4. Համապիտանի արբալետների կառուցվածքի առանձնահատկությունները
13.4.4.1. Համապիտանի արբալետների տիպին դասվում են պարզեցված կառուցվածքով արբալետները, (թողարկված ոչ մեծ քանակներով):
13.4.4.2. Համապիտանի արբալետների կառուցվածքային առանձնահատկությունները որոշվում են կիրառվող արկ-նետի տեսակով, աղեղների, նշանառության սարքերի ձևի, ավտոմատ ապահովիչի պարտադիր առկայությամբ (աշխատող աղեղնալարի լիցքավորման ժամանակ), լիցքավորման բազմակի մեխանիզմների կիրառման հնարավորությամբ և արբալետի օգտագործման պայմաններով` սպորտային կրակոցների համար 10-20 մ` շինությունում և 30-60 մ` սարքավորված հրաձգարաններում` հատուկ կանոններով անցկացվող մրցումներում, ինչպես նաև սպորտային որսի:
13.4.4.3. Համապիտանի արբալետների ուղղորդիչ ձողը իրանի հետ կարող է կազմել մեկ ամբողջություն: Կախովի նետով արբալետի կառուցվածքի կիրառման դեպքում ուղղորդիչ ձողը բացակայում է, իսկ իրանի առաջնային մասում տեղադրվում է անշարժ կամ «ընկնող» փայտիկ:
13.4.4.4. Պարզեցված կառուցվածքի հրացանատիպ կոթը պատրաստվում է փայտից /զանգվածեղ կամ վերասոսնձված փայտ/ կամ պոլիմերային նյութերից:
13.4.4.5. Աշխատանքային աղեղալարը պատրաստվում է սինթետիկ թելիկներից և եզրերում ունի հանգույց, որոնցով հագնում է աղեղի ուսաեզրերին: Հանգույցների վրա և աղեղալարի միջնամասում կա ապահովիչ փաթույթ: Կոմպաունդ աղեղների վրա աշխատանքային աղեղալարը ամրանում է կամ անմիջապես արտակենտրոն բլոկներից կամ լրացուցիչ աղեղալարերի հատուկ կեռիկներից: Լրացուցիչ աղեղալարը պատրաստվում է սինթետիկ թելիկներից կամ պողպատյա ճոպանից պատված ապահովիչ հյուսվածքով պոլիվինիլքլորիդե կամ այլ պոլիմերներից: Կախովի նետով կառուցվածքի արբալետների կիրառման դեպքում աշխատող աղեղալարը սույն քրեագիտական պահանջների 3.4.3.7 կետում տրված կառուցվածքի է:
13.4.4.6. Համապիտանի արբալետների փականը պետք է լինի համատեղված ապահովիչի և ձգանային մեխանիզմի հետ:
13.4.4.7. Համապիտանի արբալետների կառուցվածքում կիրառվում է միայն մեխանիկական ձգանային մեխանիզմ:
13.4.4.8. Նշանառության համակարգը կարող է բաղկացած լինել ոչ ավելի քան 2 նշանոցային սարքերից:
- առաջնային նշանոցը անշարժ կամ կարգավորվող նշանահատիկով (կամ մի քանի նշանահատիկներով) և հետին բաց կամ դիօպտիկ նշանոցով («ստանդարտ» արբալետների խումբ):
- մեկ օպտիկական նշանոցից (արբալետների խումբ օպտիկական նշանառությամբ):
13.4.4.9. Համապիտանի արբալետներում ստուգողական արգելափակման համար կարող է օգտագործվել պղպջակային մակարդակ:
13.4.4.10. Ազատ կառուցվածքի ասպանդակը ամրանում է իրանին և օգտագործվում է արբալետը ոտքով պահելու համար (աղեղնալարը լիցքավորելիս):
13.4.4.11. Ուղղորդ ձողով սարքավորված արբալետի իրանի հետնամասում պարտադիր տեղադրվում է պլաստիկե կամ մետաղյա թիթեղյա զսպանակ` նետի սևեռման համար:
13.4.4.12. Ազատ ոճի համապիտանի արբալետներում կիրառվում են աղեղալարի ձգման մեխանիզմներ` ամրացված արբալետի իրանի վրա («Ինտեգրալ» սխեմա), կամ որպես առանձին սարքավորումներ և տեղադրվում են արբալետների վրա լարման և հանման համար` անմիջապես լիցքավորումից առաջ:
13.4.4.13. Համապիտանի արբալետների նետերը պատրաստվում են դրա համար պիտանի ցանկացած նյութից և դրանց ծայրը սլաքաձև է: Ծայրի տրամագիծը հավասար է նետի մարմնի տրամագծին: Փետուրների ձևը, չափերը, քանակը և նետի զանգվածը չունեն հաստատված սահմանափակումներ, կարող են օգտագործվել ցանկացած ձևի և կառուցվածքի պոչամասեր:
13.4.4.14. Համապիտանի արբալետների վրա կարող են տեղադրվել միայն այն սարքավորումները և հարմարանքները, որոնք որոշված են արտադրող կազմակերպության առանձնահատկությամբ:
13.5. Հանգստի և ժամանցի համար նախատեսված արբալետները իրենց կառուցվածքով կարող են ունենալ արտաքին նմանություն սպորտային, և սպորտային-որսորդական արբալետներին, ինչպես նաև ունենալ ատրճանակի կառուցվածք:
Հանգստի և ժամանցի արբալետների հիմնական չափանիշերն են`
ա) հանգստի և ժամանցի արբալետների
- աղեղի ուժը (աղեղնալարի ձգման լարվածությունը),
ոչ ավել |
- 20 կգ-ից |
- արբալետի առավելագույն զանգվածը (նշանառուի հետ) |
- 3,5 կգ |
բ) հանգստի և ժամանցի արբալետի նետ և հեղույս |
|
- նետի ծայրակալի ձևը |
- սլաքաձև |
- արկի առավելագույն զանգվածը |
- 30 գ |
Ծանոթություն. Համապատասխան նմուշի հանգստի և ժամանցի արբալետների աղեղի խոցելիության փորձարկումը (աղեղի ոչ ավել 20 կգ ուժի դեպքում) կարճ տարածությունների (ոչ ավել 5 մ) վրա` նրա արկի (նետի) ծայրակալի թափանցումը պետք է բացառի խոցման հետևյալ չափերը`
- չոր սոճու տախտակը, ոչ պակաս |
- 8 մմ |
- հատուկ պլաստիկե թիրախը |
|
- (մարդու նմանատիպ հյուսվածքներ), ոչ պակաս |
- 15 մմ: |
13.6. Արբալետների տեխնիկական բնութագրերը
13.6.1. Ավանդական սպորտային արբոլետների հիմնական չափանիշերն են`
- աղեղի ամենամեծ բացվածքը-900 մմ (աղեղի բացվածքը չափվում է նրա արտաքին եզրերով, աղեղալարի տեղադրումից հետո).
- նշանառության գծի ամենամեծ երկարությունը |
- 720 մմ. |
- աղեղի ամենամեծ ուժը (աղեղալարի ձգման ճիգը) |
- 120 կգ: |
13.6.2. Կայմաձև արբալետների և դրանց հեղույսների հիմնական չափանիշերն են`
ա) 30 մ կայմաձև արբալետների`
- նշանառության գծի ամենամեծ երկարությունը |
- 720 մմ, |
- նշանահատիկի ամենամեծ երկարությունը |
- 60 մմ. |
- աղեղալարի անվանական երկարությունը |
- 820 մմ (շեղումները +3 % մինուս 5 %)` թույլատրվողը 608 մմ. |
- աղեղի ուժը (աղեղալարի ձգման ճիգը) |
- 135 կգ (շեղումները (± 5 %): |
- արբալետի առավելագույն զանգվածը (լրացուցիչ սարքավորման հետ) |
- 8 կգ |
- գոտու լայնությունը |
- 40 մմ |
բ) 30 մ կայմաձև արբալետների հեղույսների |
|
- ծայրակալի նյութը |
- պողպատ |
- գլանի տրամագիծը |
- 6 մմ |
- գլանի նվազագույն երկարությունը |
- 15 մմ |
- գլանի կողային մակերևույթի պարույրների առկայությունը |
- թույլատրվում է |
- գլանի ճակատի ուռուցիկությունը |
- 0,5 մմ |
գ) 10 մ կայմաձև արբալետների` |
|
- նշանառության գծի ամենամեծ երկարությունը |
- 720 մմ |
- նշանահատիկի առավելագույն երկարությունը |
- 60 մմ |
- աղեղալարի երկարությունը` |
- 608 մմ (շեղումները +3 %, մինուս 0,5 %) |
- անվանական |
- 530 մմ (շեղումները +3 %, |
- թույլատրելի |
մինուս 0,5%) |
աղեղի ուժը (աղեղալարի ձգման լարվածությունը) |
- 80 կգ(շեղումները +5 %) |
արբալետի առավելագույն զանգվածը |
- 6,75 կգ: |
դ) 10 մ կայմաձև արբալետի հեղույսների` |
|
- ծայրակալի նյութը |
- պողպատ |
- գլանագլխարկի տրամագիծը |
- 4,5 մմ (շեղումները մինուս 0,5 մմ) |
- գլանագլխարկի փոքրագույն երկարությունը |
- 10 մմ |
- գլանագլխարկի ճակատի ուռուցիկությունը |
- 0,5 մմ |
- գլանագլխարկի կողային մակերևույթի պարույրների առկայություն |
-թույլատրվում է: |
13.6.3. Դաշտային արբալետների և նրանց նետերի հիմնական չափանիշերն են` | |
ա) դաշտային արբալետի` |
|
- նշանառության գծի ամենամեծ երկարությունը |
- 720 մմ |
- նշանահատիկի առավելագույն երկարությունը |
- 60 մմ |
- հետևի նշանառության ամենամեծ երկարությունը |
- 150 մմ |
- թևի առավելագույն տատանաթափը |
- 900 մմ |
- աղեղի առավելագույն ուժը |
- 43 կգ |
- աղեղալարի առավելագույն աշխատանքային քայլը |
- 300 մմ |
- արբալետի առավելագույն զանգվածը (լրացուցիչ սարքավորման հետ) |
- 6,75 կգ |
բ) դաշտային արբալետի նետի |
|
- ծայրակալի ձևը |
- սլաքաձև |
- կորացման առավելագույն անկյունը (կոնաձև ծայրակալի համար) |
- 60օ |
- առավելագույն ստուգաճշտվածքը |
- 2 մմ |
- ծայրակալի տրամագծի գերազանցումը փողի տրամագծից |
|
- նետի երկարությունը` նվազագույնը |
- 304 մմ, |
- առավելագույնը |
- 457 մմ |
13.6.4. Միջազգային արբալետային միության դաշտային արբալետների դիվիզիոնի տեխնիկական կոմիտեի կողմից հրապարակած «Սպորտային արբալետներով մրցումների անցկացման միջազգային կանոնների» հմ. 226, 227 բաժինների համաձայն` սույն քրեագիտական պահանջներով սահմանվում են դաշտային արբալետների և նրանց նետերի հետևյալ հիմնական չափանիշերը:
ա) համապիտանի (սպորտային-որսորդական) արբալետի`
- թևի առավելագույն տատանաթափը, (աղեղ) |
- 914 մմ |
(աղեղ) |
- 762 մմ |
- աղեղի առավելագույն ուժը |
|
(աղեղալարի ձգման լարվածությունը) |
- 68 կգ (շեղումը +5%) |
- արբալետի առավելագույն զանգվածը |
- 4,5 կգ (նշանառուի հետ) |
բ) համապիտանի դաշտային արբալետի նետի |
|
- ծայրակալի ձևը |
- սլաքաձև |
- ծայրակալի նվազագույն զանգվածը |
- 8 գ |
- նետի երկարությունը` նվազագույնը |
- 355 մմ |
- առավելագույնը |
- 610 մմ: |
13.6.5. Սպորտային արբալետների վրա չի թույլատրվում տեղադրել`
- տարբեր ձգման հատկություններով, շարժական մասերով կոմբինացված աղեղներ.
- ուղղահայաց դիրքով աղեղներ.
- օդաճնշիչ և հիդրավլիկ սարքեր աղեղների լարման համար.
- նշանառության ուղղման ոսպնյակ արբալետի իրանին:
XIV. ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՂԵՂՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՏԵՐԸ
14.1. Սպորտային աղեղները և դրանց համար նախատեսված նետերը, սպորտային գույք են և նախատեսված են սպորտային մարզումների և մրցումների ժամանակ օգտագործելու համար և որոնք հանդիսանում են քաղաքացիական նետող զենքի տարատեսակ, և «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն սպորտային աղեղները ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում անց է կացվում քրեագիտական պահանջներին, դրանց համապատասխանության փորձարկումներ:
14.2. Սպորտային աղեղների հիմնական նշանակությունը սպորտային մարզումների և մրցումների ժամանակ թիրախի խոցումն է և լինում են երեք տեսակի`
- հասարակ |
կամ | «Օլիմպիկ» | աղեղ. |
- բարդ |
կամ | «Կոմպաունդ» | աղեղ. |
- մերկ |
կամ | «Բարեբաու» | աղեղ: |
Ծանոթություն. Սպորտային նետաձգության առաջնությունները անց են կացվում երեք առանձին տարիքային խմբերով` տղամարդկանց և կանանց համար, մեծահասակների, տղաների և աղջիկների:
14.3. Սպորտային աղեղների կառուցվածքային առանձնահատկությունները
14.3.1. «Օլիմպիկ» աղեղը, տարանջատվող է, որը համալրված է նշանառու սարքով, նետի համար պատվանդանով, կայունացման համակարգով և սուզակով: «Օլիմպիկ» դասի աղեղների ուժի սահմանափակում չկա:
14.3.2. «Կոմպաունդ» աղեղը տարանջատվող է, համալրված է նշանառու սարքով, նետի համար պատվանդանով, կայունացման համակարգով և սուզակով: Կախված նետաձգության վարժություններից, լարման ուժից, «Կոմպաունդ» աղեղի նետերը տղամարդկանց և կանանց համար ունեն սահմանափակումներ «27,2 կգ» (60 ֆունտ): «իԺ» վարժության կատարման ժամանակ, տղամարդկանց համար աղեղնալարի ձգման ուժը չպետք է գերազանցի 36,3 կգ- ից:
14.3.3. «Բարեբաու» աղեղը տարանջատվող չէ և ոչնչով համալրված չէ: Աղեղալարի ձգման ուժը սահմանափակումներ չունի:
Ծանոթություն. Հեռավորության վրա վարժություն կատարելու ընթացքում, աղեղները տարբերակվում են ըստ տեսակի: Մասնակիցների խմբերը կազմվում են աղեղալարի ուժի համապատասխան: Տղամարդկանց համար լարման ուժը ոչ ավել 22,7. 29,5. 36,3 կգ, կանանց համար` ոչ ավել 15,9. 22,7 կգ:
14.3.4. Սպորտային աղեղները պատրաստվում են անվտանգ ցանկացած նյութից:
14.3.5. Սպորտային աղեղներն ունեն ազատ ձև և չափ, ինչը և հեշտացնում է դրանց օգտագործումը 5-125 մ տարածության վրա կրակելու ընթացքում` կանանց և տղամարդկանց համար մինչև 165 մ` կախված կրակելու ձևից:
Ծանոթություն. Նետաձգության միջազգային ֆեդերացիան նախընտրում է հետևյալ ձևերը`
- բացօդյա նետաձգություն թիրախի վրա.
- նետաձգություն մարզադաշտերում` թիրախների վրա.
- դաշտային նետաձգություն.
- ՍԿԻ - ԱՐՉԵՐԻ.
- վարժություն «իԺ».
- կլաուտ.
- նետաձգություն հեռավորության վրա:
14.3.6. Աղեղի վրա պետք է լինի մակնշում` առավելագույն նախագծային լարվածության ուժի և հեռավորության նորմերով:
14.3.7. Սպորտային աղեղների նետերը պատրաստվում են ցանկացած նյութից` ցանկացած երկարությամբ:
14.3.8. Նետի փետուրների չափը և որակը չի սահմանափակվում:
14.3.9. Նետի ծայրակալը ազատ ձևի է և պետք է ապահովի թիրախի մեջ նետի պահումը:
14.4. Սպորտային աղեղների տեխնիկական բնութագրերը
14.4.1. Սպորտային աղեղների և դրանց նետերը հիմնական չափանիշերն են`
- առաջնության մասնակիցների համար սպորտային աղեղների նվազագույն ձգումը` 15 կգ է.
- նետը` ազատ ոճի:
XV. ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԱՂԵՂՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՏԵՐԸ
15.1. Հանգստի և ժամանցի համար նախատեսված աղեղները չեն հանդիսանում նետողական զենքեր, ունեն 5-ից մինչև 14 կգ ձգման ուժ և նետը թափանցում է սոճու չոր տախտակի մեջ 8 մմ-ից ոչ պակաս:
Հավելված
ՆԿԱՐ 1. ԴԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՄՐՈՒԹՅԱՆ և ՃԿՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ:
Ծանոթագրություն: |
Անհրաժեշտ է շեղբի ծայրը ուղիղ գծով միացնել բռնակի վերին ծայրաեզրին: Չափումը կատարվում է կորացման «հ» առավել մեծ հատվածում: |
Նկար. 2. Շեղբի բութ կողմի կորության չափումը:
Ծանոթագրություն: |
Անհրաժեշտ է շեղբի սրածայրը ուղիղ գծով միացնել բութ կողմի վերին եզրին: Չափումը կատարվում է կորացման «հ» առավել մեծ հատվածում: |
Նկար. 3. Շեղբի բութ կողմի դեպի սայր կորացման չափումը:
Նկար. 4. Շեղբի բութ կողմի նկատմամբ սրածայրի դուրս ցցման չափումը:
Նկար. 5. Թրի շեղբի կորության չափումը:
Նկար. 6. | Շեղբի սրածայրի կողմնաեզրերի հանդիպման անկյան որոշումը: | Նկար. 7. | Շեղբի սայրի և բութ կողմի հանդիպման անկյան որոշումը: |
________
* այդ թվում սառը շեղբավոր ու նետողական զենքի և կառուցվածքով դրանց նմանվող կենցաղային նշանակության որոշ իրերի և առարկաների
ԳՐԱՆՑՎԱԾ է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
6 հունիսի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 11201100