«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11102319
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
22 նոյեմբերի 2002թ. |
N 475 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1996 Թ. ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 14, 1996 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 16, 1996 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 35, 1996 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 40 ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետի՝
ա) 1996 թ. հունիսի 18-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանության ապահովման կարգը» հաստատելու մասին» N 14 հրամանը.
բ) 1996 թ. հուլիսի 2-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պետական հաշվառման կարգը» հաստատելու մասին» N 15 հրամանը.
գ) 1996 թ. օգոստոսի 7-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի օգտագործման և հրապարակման ընդհանուր կարգը» հաստատելու մասին» N 16 հրամանը.
դ) 1996 թ. նոյեմբերի 15-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի և դրանց պատճենների օգտագործման արտոնագրերի ձևակերպման կարգը» հաստատելու մասին» N 35 հրամանը:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության պետին՝ օրենքով սահմանված կարգով սույն հրամանը պետական գրանցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
Ռ. Շառոյան |