Գլխավոր տեղեկություն
Համար
N 522-Մ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (23.12.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.12.13/22(85) Հոդ.175
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
20.11.2001
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

20 նոյեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 522-Մ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 17-ի թիվ 1121 և 1122 որոշումները, ՀՀ պետբյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման գործընթացն ապահովելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել«Հայաստանի Հանրապետության պետբյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների փորձաքննությունն իրականացնող մասնագիտական փորձագիտական խորհուրդների ձևավորման կարգ»-ը:

2. Գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչությանը (պետ` Ա. Թռչունյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Վ. Սարգսյան) սույն հրամանի թիվ 1 կետով հաստատված կարգը 3-օրյա ժամկետում ներկայացնել գրանցման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար պրն. Ա.Ավետիսյանին:


Նախարար`


Լ. Մկրտչյան

 


«Հաստատում եմ»

ՀՀ կրթության և գիտության նախարար

Լ. Մկրտչյան
2001 թ. նոյեմբերի 20-ին 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

Սույն Կարգն ընդունվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածին և 23-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 17-ի թիվ 1122 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգ»-ի 3-րդ կետին և ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 17-ի թիվ 1121 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգ»-ի 5-րդ կետին համաձայն

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պետբյուջեից գիտական թեմաների (նախագծերի, մշակումների) փորձաքննության, ընտրության և ֆինանսավորման երաշխավորման նպատակով մասնագիտական փորձագիտական խորհուրդների (այսուհետև` Խորհուրդներ) ձևավորման կարգը:

2. Խորհուրդները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` Նախարարություն) կողմից` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ), համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացմամբ:

3. Խորհուրդների ցանկն ըստ գիտական հետազոտությունների բնագավառների, դրանց կազմի թվաքանակն ու անհատական կազմը հաստատվում են երեք տարի ժամկետով Նախարարության կողմից` համաձայնեցված ՀՀ ԳԱԱ-ի, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ:

4. Խորհուրդների կազմում որպես անդամ-փորձագետ ընդգրկվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետև` բուհեր) և գիտական կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություններ)` իրենց բնագավառում լայն ճանաչում ունեցող և զգալի նվաճումների հասած առաջատար գիտնականները` բուհերի և կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների երաշխավորությամբ: Փորձագետը միաժամանակ չի կարող ընդգրկվել մեկից ավելի խորհուրդներում:

5. Փորձագետին ներկայացվող պահանջներն են`

ա) գիտական աստիճանի, գիտական կոչման առկայություն,

բ) վերջին 5 տարում

- գրախոսվող ամսագրերում առնվազն 3 հրատարակված գիտական աշխատանքի առկայություն,

- գիտական թեմաների, ծրագրերի, նախագծերի ղեկավարում կամ մասնակցում,

- մասնակցություն հանրապետական կամ միջազգային գիտաժողովների աշխատանքներին,

գ) առնվազն երկու պաշտպանված ատենախոսության գիտական ղեկավարում կամ առնվազն հինգ ատենախոսության ընդդիմախոսություն:

6. Խորհրդի կազմում փորձագետներն անընդմեջ կարող են ընդգրկվել ոչ ավել, քան երկու ժամկետով:

7. Խորհուրդների անդամների թվից փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ ընտրվում է Խորհրդի նախագահ, որը հաստատվում է Նախարարության կողմից: Խորհուրդն իրավազոր է խորհրդի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում:

Խորհրդի նախագահի առաջարկությամբ խորհուրդն ընտրում է փոխնախագահ և գիտական քարտուղար: Ընտրության կարգը (բաց կամ փակ գաղտնի) որոշում է խորհուրդը:

8. Խորհրդի նախագահի, փոխնախագահի, գիտական քարտուղարի և անդամների լիազորությունները անհրաժեշտության դեպքում (իր դիմումի համաձայն, երկու ամսից ավելի անհարգելի բացակայելու դեպքում) կարող են վաղաժամկետ դադարեցվել Նախարարության կողմից: Նման դեպքերում խորհրդի նախագահը, փոխնախագահն ու գիտքարտուղարը ընտրվում են համաձայն սույն Կարգի 7-րդ կետի, խորհրդի անդամներն ընդգրկվում են համաձայն սույն Կարգի 4-րդ կետի:

9. Խորհուրդների կազմում անհրաժեշտության դեպքում խորհրդի նախագահի կողմից կազմավորվում են մասնագիտացված հանձնախմբեր` կազմված խորհրդի առնվազն երեք անդամ-փորձագետներից:

10. Խորհուրդների նախագահներին իրավունք է վերապահվում մասնագիտական կարծիք ստանալու նպատակով դիմելու խորհրդի կազմում չընդգրկված համապատասխան գիտնականների և մասնագետների, որոնք ունեն գիտական աստիճան, գիտական կամ պատվավոր կոչում և վերջին հինգ տարիներին իրենց բնագավառում հասել են նվաճումների, այդ թվում` գիտական աշխատանքների, գյուտերի վերաբերյալ վկայականների և արտոնագրերի, ճարտարապետական, շինարարական և այլ կառույցների հեղինակ են կամ ունեն ներդրված գիտաարտադրական և փորձակոնստրուկտորական մշակումներ:

11. Խորհուրդների կազմն անհրաժեշտության դեպքում լրացվում է համաձայն սույն Կարգի 2-4, 7-րդ կետերի:

12. Խորհուրդները գործում են Նախարարության կողմից հաստատված աշխատակարգին համապատասխան:

13. Խորհուրդների գործունեության հետ կապված ծախսերն իրականացվում են Նախարարության կողմից հաստատված նախահաշիվների հիման վրա:

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության

 արդարադատության նախարարության կողմից
22 նոյեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11001182