Գլխավոր տեղեկություն
Համար
N 57-ԴԶ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.06.2000-25.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.05.25/5(47)
Ընդունող մարմին
Էներգետիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
17.04.2000
Ստորագրող մարմին
Էներգետիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.04.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

17.04.2000 թ.
ք. Երևան

N 57-ԴԶ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 23 սեպտեմբերի 1999 թվականի «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 592 որոշման 1-ին կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների կիրառման հրահանգը» (կցվում է):

2. Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Նախարար`

Դ. Զադոյան

 

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի նախարարության
17.04.2000 թ. N 57-ԴԶ հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Սույն Հրահանգը «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի հիման վրա սահմանում է կազմակերպությունների կողմից էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների կիրառման կարգը` պայմանավորված էլեկտրական էներգիայի մատակարարման անբավարարությամբ` էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների գրաֆիկների հերթերով ամրագրված սահմաններում:

2. Հրահանգի գործողության ժամկետը մեկ օրացուցային տարի է և կիրառման մասին որոշումը ընդունում է ՀՀ էներգետիկայի նախարարը` նշելով սահմանափակման հերթը` ելնելով էներգակիրների առկա հաշվեկշռից, և տևողությունը` կախված էլեկտրական էներգիայի մատակարարման անբավարարության պատճառների վերացման հնարավոր ժամանակահատվածից:

Սպառման սահմանափակման մասին տեղեկատվությունը հրապարակվում է ՀՀ էներգահամակարգի կենտրոնական կարգավարական ծառայության կամ էլեկտրաէներգիայի մատակարարի կողմից` Հանրապետական ռադիոյի, հեռուստատեսության և (կամ) մամուլի միջոցով, ոչ ուշ քան սահմանափակման կիրառման պահից 24 ժամ առաջ:

3. Էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների գրաֆիկները մշակվում են ըստ էլեկտրաէներգիայի մատակարարների կողմից սպասարկվող տարածքների և ներառում են` կազմակերպությունների անվանումները, էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերում ամրագրված նրանց տեխնոլոգիական և (կամ) վթարային ամրագրված հզորությունները կամ էլեկտրաէներգիայի ծախսը և սահմանափակման չափը` ըստ հերթերի:

Գրաֆիկների կազմումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

ա) կազմակերպությունները դիմում են «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումներ` տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրում կատարելու նպատակով,

բ) «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումները, կազմակերպությունների հետ համատեղ, դիմումը ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում կազմում են Տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման ակտ (Հավելված), երկու օրինակից, մեկական օրինակ կողմերի համար,

գ) Էլեկտրաէներգիա սպառող կազմակերպությունը Տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման ակտի պատճենը ներկայացնում է էլեկտրաէներգիայի մատակարարին` էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում համապատասխան գրանցում կատարելու համար,

դ) յուրաքանչյուր տարվա համար Տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման ակտերի կազմման գործընթացը սկսվում է նախորդող տարվա սեպտեմբերի 1-ից և ավարտվում է հոկտեմբերի 15-ին: Նշված ժամկետում դիմում չներկայացրած և անհրաժեշտ ձևակերպում չկատարած կազմակերպությունները զրկվում են տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման իրավունքից,

ե) էլեկտրաէներգիայի մատակարարները, կազմակերպությունների հետ համատեղ, մինչև նախորդող տարվա նոյեմբերի 15-ը, յուրաքանչյուր կազմակերպության համար որոշում են էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում կամ էլեկտրական ցանցին միանալու Տեխնիկական պայմաններում ամրագրված էլեկտրաէներգիայի քանակի (հզորության) սահմանափակումների չափերը` 3 հերթից բաղկացած: Տեխնոլոգիական և (կամ) վթարային ամրագրված հզորությունների առկայության դեպքում սահմանափակումն իրականացվում է մինչև դրանց գումարային մեծությունը,

զ) ընթացիկ տարում տեխնոլոգիական և (կամ) վթարային ամրագրված հզորությունների փոփոխություններ կարող են կատարվել սույն ընթացակարգի «ա» «բ» և «գ» ենթակետերի համաձայն:

4. Ամրագրված տեխնոլոգիական է համարվում այն հզորությունը կամ էլեկտրաէներգիայի ծախսը, որն ապահովում է կազմակերպությունում իրականացվող տեխնոլոգիական պրոցեսի ընթացքի կամ հերթական ցիկլի ավարտը:

5. Ամրագրված վթարային է համարվում այն հզորությունը կամ էլեկտրաէներգիայի ծախսը, որն ապահովում է կազմակերպությունում մարդկանց անվտանգությունը, սարքավորումների պահպանությունը, ջեռուցման, ջրամատակարարման, օդափոխության համակարգերի, ինչպես նաև հրդեհային անվտանգության միջոցների անխափան աշխատանքը:

6. Էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների չափն ամրագրող փաստաթղթի մասին նշում է կատարվում էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում և այն համարվում է պայմանագրի անբաժանելի մաս` մեկ օրացուցային տարի ժամկետով:

7. Էլեկտրաէներգիայի մատակարարների կողմից ներկայացված ամփոփ տվյալների հիման վրա, «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության կողմից, մինչև նոյեմբերի 30-ը, հաջորդ տարվա համար կազմվում են 3 հերթից բաղկացած էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների գրաֆիկներ` ամբողջ հանրապետության տարածքով:

8. Սույն հրահանգի կիրառման մասին որոշման ընդունման պահից առաջադրված սպառման սահմանափակումները չկատարող կամ խախտումներ թույլ տվող կազմակերպությունների էլեկտրաէներգիայի մատակարարումը կարող է լրիվ դադարեցվել` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Կազմակերպությունների կողմից սպառման սահմանափակումների գրաֆիկների կատարման հսկողությունը իրականացնում են էլեկտրաէներգիայի մատակարարի ներկայացուցիչները և «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության տեսչական անձնակազմը: Նման իրավունքով օժտված էլեկտրաէներգիայի մատակարարի ներկայացուցիչների պաշտոնացանկը նախապես հայտնվում է կազմակերպություններին:

 

Հավելված
Հայաստանի Հանրապետությունում
էլեկտրաէներգիայի սպառման
սահմանափակումների կիրառման
հրահանգի


Համաձայնեցված է
Կազմակերպության ղեկավար
_________________
____ _______ 2000թ.

Համաձայնեցված է
Էներգապետհսկողության
տարածքային վարչության պետ
_________________
____ _______ 2000թ.

 

Ա Կ Տ

 

ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԳՐՄԱՆ

______________________________________________________

______________________________________________________

Ընկերության լրիվ անվանումը

Հասցեն _________________________________________________

Ղեկավար________________________________________________

Ա.Ա.Հ.

Հեռախոս

 

Մենք, ներքոստորագրյալներս, էներգապետհսկողության տեսուչ_______________

 

_________________________________ և ընկերության ներկայացուցիչ

                 Ա.Ա.Հ.

___________________________ կազմեցինք սույն ակտը հետևյալի մասին`

 

1. Ձեռնարկության պայմանագրային հզորությունը ___________________(կՎտ)

2. Վթարային ամրագրված հզորությունը _________________________ (կՎտ)

3. Տեխնոլոգիական ամրագրված հզորությունը _____________________ (կՎտ)

4. Տեխնոլոգիական պրոցեսի ավարտման տևողությունը _______________ (Ժամ)

5. Անջատվող հզորությունը սահմանափակման ժամանակ _______________(կՎտ)

6. Օրվա աշխատաժամերի քանակը ____________________________ (Ժամ)

7. Ամսվա աշխատանքային օրերի քանակը _________________________(օր):

Կից ներկայացվում է ձեռնարկության էլեկտրամատակարարման միագծանի սխեման:

 

Հեռ. համարը ____________

Տեսուչ ________________
            (Ստորագրություն) Ա.Ա.Հ.

 

Հեռ. համարը ___________

Սպառողի ներկայացուցիչ____________

          (Ստորագրություն) Ա.Ա.Հ. 

 

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
10 մայիսի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10800033

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.03.2008, N 07-Ն 25.04.2008, N 57-ԴԶ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան