Գլխավոր տեղեկություն
Համար
N 36-ԴԶ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (08.05.2000-09.01.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.04.28/4(46)
Ընդունող մարմին
Էներգետիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.2000
Ստորագրող մարմին
Էներգետիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.03.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

09.03.2000 թ.
ք. Երևան

N 36-ԴԶ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 Թ. ՀՈՒԼԻՍԻ 9-Ի «ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131 ԵՎ 1311 ՀՈԴՎԱԾՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 111-ԴԶ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ոլորտներում լրիվ նյութական պատասխանատվության ինստիտուտի ներդրման արդյունքների վերլուծությունից ելնելով և այդ ինստիտուտի արդյունավետության բարձրացման նպատակով

 

Հրամայում եմ`

 

1. Հրամանով հաստատված «Էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ոլորտներում լրիվ նյութական պատասխանատվություն սահմանելու կարգ»-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.1. Կարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությունով`

«Հատուցվող կորուստ: Չհիմնավորված կորստի մաս, որը էներգամատակարարի կորուստների վերլուծման (գույքագրման) հանձնաժողովի ներկայացմամբ և էներգամատակարարի գլխավոր տնօրենի որոշմամբ ենթակա է հատուցման` լրիվ նյութական պատասխանատու անձի կողմից:»

1.2. Կարգի 7-րդ կետում «փաստացի (բնական) կորստի,» բառերից հետո «և չհիմնավորված կորստի» բառերը փոխարինել «չհիմնավորված և հատուցվող կորստի» բառերով, այնուհետև` ըստ տեքստի:

1.3. Կարգի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» ենթակետով.

«ե) հատուցվող կորստի մեծությունը:»

1.4. Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «8. Հատուցվող կորստի` լրիվ նյութական պատասխանատու անձի կողմից փոխհատուցման որոշումը կայացնում է էներգամատակարարի գլխավոր տնօրենը:»

1.5. Կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Լրիվ նյութական պատասխանատու անձը, էներգամատակարարի գլխավոր տնօրենի որոշման հիման վրա և կնքված պայմանագրի համաձայն, պարտավոր է փոխհատուցել հատուցվող կորստի մասով էներգամատակարարին հասցված վնասը:»

2. Հրամանով հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ոլորտներում, լրիվ նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակելի ձև»-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները:

2.1. Պայմանագրի 3.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Ամենամսյա նյութական հաշվետվության հիման վրա, Գործատուի որոշմամբ, հատուցվող կորստի մասը ենթակա է Աշխատողի կողմից լրիվ չափով վերականգնման` էլեկտրական էներգիայի վաճառքի միջին հավասարակշռված սակագնով:»

2.2. Պայմանագրի «Ծանոթություն» մասը լրացնել «Հատուցվող կորուստ» հասկացությունով:

2.3. Պայմանագրի N 3 հավելվածի աղյուսակի 1, 7, 8 և 11 տողերում «Չհիմնավորված» բառը փոխարինել «Հատուցվող» բառով:

3. Հրամանով հաստատված «Էլեկտրաէներգիա հաղորդող և բաշխող ընկերություններում կորուստների վերլուծման (գույքագրման) հանձնաժողովի կանոնակարգի օրինակելի ձև»-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

3.1. Կանոնակարգի 2-րդ կետում «փաստացի (բնական) կորստի,» բառերից հետո «և չհիմնավորված կորստի» բառերը փոխարինել «չհիմնավորված և հատուցվող կորստի» բառերով, այնուհետև` ըստ տեքստի:

3.2. Կանոնակարգի 3-րդ կետի վերջին պարբերության մեջ «չհիմնավորված» բառը փոխարինել «հատուցվող» բառով:

 

Նախարար

Դ. Զադոյան

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅաՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ կողմից 

16 մարտի 2000 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10800020

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.11.2002, N 75-ԱՄ 09.01.2003, N 36-ԴԶ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան