«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10803266
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
16 հունիսի 2003 թ. |
N 34-ԱՄ |
Համաձայնեցված է՝ |
Համաձայնեցված է՝ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 22.06.99 թ. N 96-ԴԶ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման նպատակով կիրառվող փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի ստատիկ հաշվիչների շահագործման փորձի վերլուծության արդյունքներից ելնելով և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածը
Հրամայում եմ՝
ՀՀ էներգետիկայի նախարարի 22. 06. 99 թ. N 96-ԴԶ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգում կիրառման համար թույլատրվող 50 Հց փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի վատտ-ժամերի ստատիկ հաշվիչներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» փաստաթղթում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Կետ 1-ի «7-րդ հոդվածի» բառերը փոխարինել «54-րդ հոդվածի» բառերով:
2. Կետ 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման համար կարող է թույլատրվել փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի վատտ-ժամերի այն ստատիկ հաշվիչների կիրառումը (այսուհետ՝ հաշվիչներ), որոնք բավարարում են սահմանված տեխնիկական պահանջներին:»
3. Կետ 3-ի «Հաշվիչները լինում են հինգ հիմնական տեսակի՝» բառերը փոխարինել «Ըստ ճշտության դասի թույլատրվում է կիրառել հաշվիչների հետևյալ հինգ տեսակները՝» բառերով:
4. Կետ 6. 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. 2. Բոլոր տեսակի հաշվիչները պետք է ապահովեն էլեկտրաէներգիայի հաշվառում՝ ըստ օրվա ժամերի սահմանված առնվազն չորս սակագներով:»
5. Կետեր 6. 4 և 6. 8-ում «լուսատախտակի» բառը փոխարինել «ցուցատախտակի» բառով:
6. Կետ 6. 6-ից հանել «եթե Պատվիրատուի կողմից այլ ժամկետ չի սահմանվել» բառերը:
7. Կետ 6. 10-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. 10. Տրանսֆորմատորային միացման հաշվիչները բացի 6. 9 կետի տվյալներից պետք է տան նաև բեռնվածքի գրաֆիկները (ակտիվ հզորության կեսժամային միջինացումով) առնվազն վերջին 60 օրվա համար:»
8. Կետ 7-ը ուժը կորցրած ճանաչել:
Նախարար` |
Ա. Մովսիսյան |