108.0096.22.06.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
22.06.1999 թ. |
N 96-ԶԴ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ 50 ՀՑ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱԿՏԻՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՏՏ ԺԱՄԵՐԻ ՍՏԱՏԻԿ ՀԱՇՎԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով
Հրամայում եմ
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգում կիրառման համար թույլատրվող 50 հց փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի վատտ ժամերի ստատիկ հաշվիչներին ներկայացվող տեխնիկական պահանջները» (կցվում է):
2. Տեխնիկական պահանջները ներկայացնել համաձայնեցման ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն և ՀՀ էներգետիկայի հանձնաժողով:
3. Համաձայնեցված տեխնիկական պահանջները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
նախարար |
Դ. Զադոյան |
Համաձայնեցված է` |
Հաստատված է` | |
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ 50 ՀՑ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱԿՏԻՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՏՏ-ԺԱՄԵՐԻ ՍՏԱՏԻԿ ՀԱՇՎԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն տեխնիկական պահանջները մշակվել և հաստատվել են ի կատարումն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթների:
2. Փաստաթղթով սահմանվում են այն տեխնիկական պահանջները, որոնց բավարարման դեպքում միայն փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի վատտ-ժամերի ստատիկ հաշվիչները (այսուհետ.` հաշվիչներ) կարող են թույլատրվել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգում կիրառման համար:
II. ՀԱՇՎԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. Հաշվիչները լինում են հինգ հիմնական տեսակի`
- ուղիղ միացման միաֆազ և բազմաֆազ ոչ վատ քան 1,0 S ճշտության դասի,
- մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,5 S ճշտության դասի,
- 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,5 S ճշտության դասի,
- 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,2 S ճշտության դասի,
- 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման ռեվերսային բազմաֆազ 0,2 S ճշտության դասի:
4. Ուղիղ միացման միաֆազ և բազմաֆազ ոչ վատ քան 1,0 S ճշտության դասի, մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,5 S ճշտության դասի, ինչպես նաև 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,5 S ճշտության դասի հաշվիչների ճշտությանը և ճշտության ստուգմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30207-94 (ՄԷԿ 1036-90) և ԳՕՍՏ 30206-94 (ՄԷԿ 687-92) ստանդարտներին, իսկ մնացած պահանջները` կիրառման ոլորտը տերմինները և սահմանումները, տեխնիկական պահանջները, փորձարկումներն ու փորձարկումների պայմանները, անվտանգության պահանջները, ԳՕՍՏ 30207-94 (ՄԷԿ 1036-90) ստանդարտին:
5. Տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,2 S ճշտության դասի հաշվիչները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30206-94 (ՄԷԿ 687-92) ստանդարտի պահանջներին:
6. Նշված տեսակների բոլոր հաշվիչների համար, բացի վերը նշված ստանդարտների պահանջներից, սահմանվում են հետևյալ լրացուցիչ պահանջները.
6.1. Էլեկտրաէներգիայի հիմնական չափման միավոր է սահմանվում կիլովատտ-ժամը` ցուցանակի վրա ամբողջական ու տասնորդական մեծությունների պարտադիր արտապատկերմամբ: Ստուգաչափման ժամանակ տվյալները պետք է ֆիքսվեն 0.01 կիլովատտ-ժամի ճշտությամբ:
6.2. Բոլոր տեսակի հաշվիչները պետք է ապահովեն էլեկտրաէներգիայի հաշվառում վեցից ոչ պակաս սակագներով: Սակագները սահմանվում են ըստ օրվա ժամերի:
6.3. Բոլոր տեսակի հաշվիչները պետք է ավտոմատ կերպով ֆիքսեն և արտապատկերեն տեղեկատվությունը իրենց պատյանի հանովի մասի անթույլատրելի տեղահանման մասին:
6.4. Բոլոր տեսակի հաշվիչները լուսատախտակի վրա պետք է ունենան ազդանշանիչներ` անկախ սնուցման աղբյուրի փոխարինման անհրաժեշտության դեպքերում ազդանշանելու համար:
6.5. Հաշվիչների անկախ սնուցման աղբյուրի փոխարինման գործընթացը չպետք է ազդի հաշվիչի ոչ մի ցուցմունքի վրա:
6.6. Հաշվարկային ամիսը սահմանվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0-ից մինչև վերջին օրվա ժամը 24-ը` եթե Պատվիրատուի կողմից այլ ժամկետ չի սահմանվել:
6.7. Հաշվիչների լուսատախտակի վրա անընդհատ, որոշակի պարբերությամբ, բայց ոչ ավելի քան 5 րոպեն մեկ անգամ, և յուրաքանչյուրը 10 վրկ ոչ պակաս տևողությամբ, պետք է ապահովվի հետևյալ տեղեկատվության արտապատկերումը`
- թվականը և ժամը (ժամացույցի աշխատանքի ստուգման համար),
- հաշվիչի ցուցմունքները ըստ սակագների,
- նախորդ հաշվարկային ամսվա էլեկտրաէներգիայի ծախսերը ըստ սակագների:
6.8. Տրանսֆորմատորային ռեվերսային հաշվիչները լուսատախտակի վրա պետք է արտապատկերեն 6.7 կետի տվյալները ըստ հզորության հոսքերի ուղղությունների:
6.9. Ուղիղ միացման միաֆազ և բազմաֆազ հաշվիչները հեռաչափման և (կամ) տեղում տվյալների ավտոմատացված ընթերցման ժամանակ պետք է տան հետևյալ տեղեկատվությունը.
- հաշվիչի նույնացման համարանիշը,
- թվականը և ժամը,
- ընթացիկ ցուցմունքները ըստ սակագների,
- նախորդ հաշվարկային ամսվա էլեկտրաէներգիայի ծախսերը ըստ սակագների,
- պատյանի հանովի մասի անթույլատրելի տեղահանման մասին տեղեկատվությունը,
- հաշվիչի անկախ սնուցման աղբյուրի փոխարինման անհրաժեշտության ազդանշանը:
6.10. Տրանսֆորմատորային միացման հաշվիչները բացի 6.9 կետի տվյալներից պետք է տան նաև բեռնվածքի գրաֆիկները (ակտիվ հզորության (P), լարման գործող արժեքների (Ս) և հզորության գործակցի (cosj) կեսժամային միջինացումով) առնվազն վերջին 15 օրվա համար:
6.11. Տրանսֆորմատորային ռեվերսային հաշվիչները 6.9 և 6.10 կետերի տվյալները պետք է տան ըստ հզորության հոսքերի ուղղությունների:
6.12. Բոլոր տեսակի հաշվիչները, ինֆորմացիայի կենտրոնացված հաշվառումն ու մշակումն ապահովելու նպատակով, պետք է օժտված լինեն ելքային հանգույցով` դեպի հաշվառման կենտրոն ինֆորմացիայի փաթեթային ռեժիմում հաղորդման և (կամ) տեղում էլեկտրոնային-թվային ընթերցման համար և առանձին ելքով` հաշվիչների ստուգաչափման համար:
6.13. Բոլոր տեսակի հաշվիչները տարբեր մակարդակի նշանաբաններով պետք է պաշտպանված լինեն չարտոնագրված մուտքերից:
7. Ուղիղ միացման միաֆազ ոչ վատ քան 1,0 S ճշտության դասի հաշվիչներին, Պատվիրատուի առանձին պատվերով, կարող է ներկայացվել դուրս բերովի լուսատախտակի համար առանձին ելք ունենալու պահանջ: Դուրս բերովի լուսատախտակը պետք է արտապատկերի նույն տվյալները ինչը արտապատկերում է հաշվիչի լուսատախտակը:
8. Բոլոր տեսակի հաշվիչների ծառայության հաշվարկային ժամկետը պետք է լինի 20 տարուց ոչ պակաս:
9. Բոլոր տեսակի հաշվիչների ծառայության երաշխիքային ժամկետը պետք է լինի 2 տարուց ոչ պակաս:
10. Հաշվիչների եզրաչափքերը, տեղակայման չափերը, զանգվածը և բոլոր այլ անհրաժեշտ պահանջները պետք է սահմանվեն հաշվիչների տեխնիկական պայմաններով:
Գրանցված Է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
6 հոկտեմբերի 1999 թ.
պետական գրանցման թիվ 10899153
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.06.2003, N 34-ԱՄ | 25.09.2003, N 96-ԴԶ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|