ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
1 սեպտեմբերի 2000 թ. ք. Երևան |
N 571 |
Ելնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի պահանջներից, արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ֆինանսավորման վերահսկելիությունը և ֆինանսական միջոցների բաշխման հավասարությունն ապահովելու նպատակով`
Հրամայում եմ`
Հաստատել արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ֆինանսավորման կարգը (կցվում է):
Նախարար` |
Վ. Օսկանյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
2. Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ միջոցների հաշվին:
3. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի և «Պետական բյուջեի մասին» տվյալ տարվա օրենքի դրույթներից ելնելով` պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ֆինանսավորումն իրականացվում է ըստ բյուջեում դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի համար սահմանված տողի` բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների համար ընդհանուր առաջնայնությամբ:
Բյուջեում նախատեսված տողով դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին ֆինանսական հատկացումները կատարվում են ծախսային հետևյալ ուղղություններով.
դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական անձնակազմի աշխատավարձի վճարում.
բնակարանների և դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների շենքերի վարձակալության ծախսեր.
այլ ծախսեր:
Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ֆինանսական միջոցների օգտագործման սահմանված կարգի անշեղորեն պահպանման պատասխանատվությունը կրում են դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարները:
Սույն կետի առաջին պարբերության դրույթները գործում են «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու պահից:
4. Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների շենքերի և բնակարանների վարձակալության չափերը, կապիտալ ծախսերը համաձայնեցվում են արտաքին գործերի նախարարության հետ:
5. Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ֆինանսական միջոցների բաշխման աշխատանքները կազմակերպում է համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի ֆինանսական և հաշվապահական գործառույթներ իրականացնող աշխատակիցը:
6. Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները երեք ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում իրենց ֆինանսական գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերի (բանկային հաշիվներ, ապահովագրական փաստաթղթեր, ներկայացուցչական ծախսեր, հեռախոսային խոսակցությունների հաշիվներ և այլն) պատճենները և կիսամյակային ֆինանսական հաշվետվությունները հավելվածում սահմանված ձևով (կցվում է):
7. Արտաքին գործերի նախարարությունը տարեկան երկու անգամ կազմակերպում և իրականացնում է դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների գործունեության ընթացիկ ստուգում` ըստ իր կողմից սահմանված կարգի:
8. Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների գույքագրումը, հյուպատոսական ծառայությունների համար գանձումները կանոնակարգվում են առանձին կարգերով:
Հավելված
Ձև 1
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
__________________________________ ՀՀ դեսպանության 2001 թ.
_________________ եռամսյակի ծախսերի նախահաշվի կատարման մասին
հազ. ամ. դոլար | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Կ. Տ. | ՀՀ ԴԵՍՊԱՆ _________________ |
Հավելված
Ձև 2
ՏԵՂԵԿԱՆՔ ՊԱՐՏՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
__________________________________ ՀՀ դեսպանության 2001 թ.
_________________________ եռամսյակի
հազ. ամ. դոլար | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Կ. Տ. | ՀՀ ԴԵՍՊԱՆ _________________ |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
27 սեպտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 10400088
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|