Գլխավոր տեղեկություն
Համար
N 154
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.10.1999-11.04.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.10.08/15(37)
Ընդունող մարմին
Արդյունաբերության և առևտրի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.1999
Ստորագրող մարմին
Արդյունաբերության և առևտրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.09.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2003

103.0154.13.09.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

13.09.99
ք. Երևան

 N 154

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999 թ. սեպտեմբերի 10-ի N 9 որոշումը

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 575 հրամանով հաստատված ցանկում կատարել լրացում (ցանկը կցվում է):

2. Առևտրի, զբոսաշրջիկության և սպասարկումների գլխավոր վարչությանը (Ա. Դավթյան)`

2.1. Ցանկի լրացումը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ պետական եկամուտների նախարարություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:

 

Նախարար

Հ. Գևորգյան

 

Հաստատված է
ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության
1999 թ. սեպտեմբերի 13-ի
N 154 հրամանով

Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների նախարարություն 
16 սեպտեմբերի 1999 թ.

Համաձայնեցված է` 
ՀՀ պետական եկամուտների
նախարարություն
15 սեպտեմբերի 1999 թ.

 

 Համաձայնեցված է`
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարություն
17 սեպտեմբերի 1999 թ.

Համաձայնեցված է` 
ՀՀ կենտրոնական բանկ
20 սեպտեմբերի 1999 թ.
Համաձայնեցված է`
ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն 
15 սեպտեմբերի 1999 թ.

 

 Ց Ա Ն Կ

 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ 525 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԸ ԼՐԱՑՆԵԼ ՆՈՐ 43 ՏՈՂՈՎ, ՀԵՏԵՎՅԱԼ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ`

 

 Հ/ն

 ՀԴՄ-ի մոդելների
անվանումը

 Խումբը

 Կիրառման ոլորտները

Առևտուր

Սպասարկումներ

Նավթամթերքի վաճառք

Հյուրանոցներ և հանրային սննդի ձեռնարկություններ

43

DATECS MP-5000

Պասիվ

  +

+

 

Գրանցված Է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության  նախարարության կողմից
 27 սեպտեմբերի 1999 թ.
պետական գրանցման թիվ 10399151

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.02.2003, N 25-Ն 11.04.2003, N 154
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան