102.0104.01.03.02
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մարտի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10202047
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
1 մարտի 2002 թ. |
N 104 |
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն
Հրամայում եմ
Հաստատել Նոտարական գրանցամատյանի ձևը և գրանցամատյանում գրանցումների կատարման կարգը (կցվում են):
Նախարար |
Դ. Հարությունյան |
Հաստատված է |
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
ՆՈՏԱՐ ____________________
_______________ թվական N
Նոտա- |
Նոտարական գործողության կատարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Անձանց կամ նրանց ներկայացուցիչների ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը, որոնց համար կատարված է նոտարական գործողությունը |
Նոտարական գործողության կատարմանը ներկայացած անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը |
Նոտարական գործողության բովանդա- |
Գանձ- |
Ստորա- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
1. Սույնով սահմանվում է նոտարների կողմից նոտարական գրանցամատյաններում գրանցումների կատարման կարգն ու պայմանները:
2. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 39-րդ հոդվածի համապատասխան նոտարական գրանցամատյանում գրանցումները պետք է կատարվեն հայերենով:
3. Նոտարական գրանցամատյանում գրանցումների կատարման կարգի խախտման համար պատասխանատվություն է կրում նոտարը` անկախ այն հանգամանքից, թե նա այդ աշխատանքներն իրականացնում է անձա՞մբ, թե նրա ստաժորը կամ նոտարի աշխատակազմի աշխատողը:
4. Նոտարների կողմից կատարվող բոլոր նոտարական գործողությունները գրանցվում են հատուկ գրանցամատյանում (սեղանամատյանում): Յուրաքանչյուր նոտարական գործողություն կրում է առանձին հերթական համար: Գրանցամատյանում գրանցված նոտարական գործողության հերթական համարը ցույց է տրվում նոտարի կողմից տրվող փաստաթղթերում և վավերացման մակագրություններում: Գրանցումները պետք է լինեն պարզ և հստակ, առանց ջնջումների:
5. Գրանցամատյանները պետք է լինեն ժապավենված, թերթերը` համարակալված: Թերթերի քանակը պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանման պետի կողմից և կնքվի նախարարության կնիքով:
Գրանցամատյանում մատիտով գրանցումներ կատարել չի թույլատրվում:
Յուրաքանչյուր տարվա սկզբից բացվում է նոր սեղանամատյան:
6. Նոտարները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ նրա համապատասխան տեղակալի թույլտվությամբ, կարող են վարել մի քանի գրանցամատյան:
7. Եթե ինքնուրույն գրանցամատյաններ են ներդրվում որոշակի նոտարական գործողություններ, օրինակ` վավերացված պատճեններ կամ ժառանգության իրավունքի վկայագրեր գրանցելու համար, այդ դեպքում յուրաքանչյուր գրանցամատյանի ինդեքսին ավելացվում է նոտարական գործողության անվանմանը համապատասխանող տառ: Օրինակ` թիվ 1-Պ, թիվ 2-Ժ, որը նշանակում է առաջին գրանցամատյան` պատճենները գրանցելու համար, երկրորդ գրանցամատյան` տրված ժառանգության իրավունքի վկայագրեր գրանցելու համար:
8. Նոտարական գործողության առանձին տեսակը գրանցելու համար նախատեսված ինդեքսով գրանցամատյանը վերջանալու դեպքում այդ ինդեքսը դրվում է նաև գրանցամատյանի հաջորդ գրքերի վրա, իսկ գրանցման հերթական համարները շարունակվում են մինչև տարվա վերջը:
Այդպիսի գրանցամատյաններում գրանցված փաստաթղթի վրա գրանցամատյանի համարները նշվում են հետևյալ ձևով` թիվ 1-Պ, թիվ 2-Ժ և այլն:
Նոտարները նոտարական գործողությունների գրանցման գրանցամատյանից քաղվածքներ տալիս են օրենքով սահմանված կարգով:
9. Նոտարական գրանցամատյանում գրանցումները կատարվում են հետևյալ կերպ`
ա) Գրանցամատյանի 1-ին սյունակում ցույց է տրվում տարվա` սկզբի նոտարական գործողության հերթական համարը:
բ) 2-րդ սյունակում ցույց տրված նոտարական գործողության կատարման տարեթիվը պետք է համընկնի նոտարի կողմից տրված վկայագրի կամ այլ փաստաթղթի վրա եղած վավերացման մակագրության տարեթվին:
գ) 3-րդ սյունակում ցույց է տրվում այն անձանց ազգանուն, անուն, հայրանունը, կազմակերպության անվանումը, նրանց ներկայացուցիչների ազգանուն, անուն, հայրանունը, որոնց համար կատարվում է նոտարական գործողությունը:
Եթե փաստաթղթի պատճենի վավերացման համար չի ներկայացել այն քաղաքացին, որի անունով տրված է փաստաթուղթը, այլ նրա խնդրանքով ներկայացել է մեկ ուրիշ քաղաքացի, ապա նշվում է ներկայացող քաղաքացու ազգանուն, անուն, հայրանունը և նրա հասցեն:
Այն դեպքում, երբ նոտարական կարգով վավերացված փաստաթղթի մեկ օրինակը մնում է նոտարի գործերում, ապա կողմերի հասցեն նշել չի պահանջվում:
Ստորագրել չկարողացող անձի անունից գործարք վավերացնելիս 3-րդ սյունակում նշվում է ստորագրող անձի անուն, հայրանուն, ազգանունը և նրա բնակության վայրը:
Եթե նոտարական գործողություն կատարելու համար դիմում է կազմակերպություն, նրա առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև պետական կամ համայնքային հիմնարկը, ապա 3-րդ սյունակում նշվում է նրանց լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունը, ազգանունը:
դ) Գրանցամատյանի 4-րդ սյունակում նշվում է նոտարական գործողություն կատարելու համար ներկայացողի անձնագրի կամ նրա ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի համարը, տրման ժամանակը և ում կողմից է տրված, ինչպես նաև գործարքի մասնակիցների գործունակությունը ստուգելու համար նրանց ծննդյան թվերը:
ե) 5-րդ սյունակում գործարքների վավերացման ժամանակ նշվում է միայն այդ գործարքների տեսակը. Օրինակ`
«Տան առուվաճառքի պայմանագիր...... ,«կտակ» և այլն:
Նույնպիսի կրճատումներով է գրանցվում նաև տրված վկայագրերը (ժառանգության իրավունքի, քաղաքացու կենդանության և այլն):
Փաստաթղթի պատճենի ճշտության վավերացման ժամանակ այս սյունակում նշվում է փաստաթղթի անվանումը:
զ) 6-րդ սյունակում նոտարական գործողությունների համար գանձված պետական տուրքի գումարը նշվում է առանձին, բանկի անդորրագրի տարեթվի և համարի նշումով:
Եթե փաստաթղթերը կամ անձը, որոնց համար կատարվում է նոտարական գործողությունը, ազատված են պետական տուրքի վճարումից, ապա 6-րդ սյունակում նշվում է «Պետական տուրքի վճարումից ազատված է (նշվում է պետական տուրքից ազատվելու հիմքը) հիման վրա»:
Այսպիսի դեպքում նոտարական կարգով ձևակերպված փաստաթղթեր ստացող անձինք գրանցամատյանի 7-րդ սյունակում նշում են, որ փաստաթղթերը իրենց կողմից ստացված է անվճար:
է) Գրանցամատյանում չլրացված տողերը պետք է ընդգծված լինեն, ջնջումներ չի թույլատրվում, իսկ ուղղումները պետք է ծանոթագրված լինեն գրանցման վերջում (որտեղ կատարված է ուղղումը) պետական նոտարի ստորագրությունից առաջ:
ը) Գրանցամատյանի համարակալման սխալները հայտնաբերելիս, այդ մասին կազմվում է տեղեկանք նոտարի ստորագրությամբ:
10. Եթե նոտարական գործողությունները կատարվում են նոտարական գրասենյակի շենքից դուրս, ապա սեղանամատյանում պետք է նշվի նոտարական գործողության կատարման վայրը (հասցեն):