«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005340
հայաստանի հանրապետության
առողջապահության նախարար
20 հուլիսի 2005 թ. ք. Երևան |
N 683-Ն |
հ ր ա մ ա ն
հհ առողջապահության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 28-ի N 1325-ն հրամանում լրացումներ կատարելու մասին
1. ՀՀ առողջապահության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը հաստատելու մասին» N 1325-Ն հրամանով հաստատված «առաջնային ցանկում» կատարել հետևյալ լրացումները.
ա) ցանկի 10.3 ենթակետի «էնալապրիլ» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
Լիզինոպրիլ
Lisinopril |
դեղահատ, 5 մգ, 10 մգ, 20 մգ |
բ) ցանկի 10.4 ենթակետի «էնալապրիլ» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
Լիզոինոպրիլ
Lisinopril |
դեղահատ, 5 մգ, 10 մգ, 20 մգ |
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
Նախարար |
Ն. Դավիդյան |