100.0959.28.12.01
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10002015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28 դեկտեմբերի 2001 թ. ք. Երևան |
N 959 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12.10.93 թ. «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» ՀՀ կառավարության N 518 որոշման 8-րդ կետի «ա» ենթակետը՝ իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները,
Հրամայում եմ՝
հաստատել «Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները»:
Նախարար |
Ա. Մկրտչյան |
Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 2001 թ. դեկտեմբերի 28-ի N 959 հրամանով |
ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն սանիտարական կանոնները սահմանում են իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգը և պայմանները ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների աշխատանքի կազմակերպման և անվտանգ շահագործման բնագավառում:
1.2. Սույն սանիտարական կանոնները բխում են «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» ՀՀ կառավարության 12.10.93 թ. N 518 որոշման պահանջներից:
1.3. Սույն սանիտարական կանոնների կատարման հսկողությունն իրականացվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից:
2. Սույն սանիտարական կանոններում օգտագործվող տերմիններ ԵՎ սահմանումներ
Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետ - հատուկ կահավորված աշխատասենյակների համալիր, ուր տեղադրված է ռենտգենյան սարքը և կատարվում է ռենտգեն հետազոտություն:
Կառավարման սենյակ - հատուկ կահավորված աշխատասենյակ, ուր տեղադրված է ռենտգեն սարքի հեռակառավարման համակարգը և որից կատարվում է ճառագայթահարվող հիվանդի դիտարկում:
Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետի պրոցեդուրային - ռենտգեն կաբինետի կազմում հատուկ կահավորված աշխատասենյակ, ուր տեղադրված է ռենտգենյան ճառագայթիչը և կատարվում է ռենտգեն հետազոտություն:
Ռենտգենոգրաֆիա (ռենտգեն նկարահանում) - ռենտգեն հետազոտության մեթոդ, ստատիկ պատկերի լուսանկար ստանալու համար:
Ռենտգենոգրաֆիա թվային - ռենտգեն ախտորոշիչ տեղեկատվության թվային փոխակերպման մեթոդով ստացված պատկեր:
Ճառագայթային պաշտպանության անհատական միջոցներ - հիվանդի մարմնի կամ նրա առանձին հատվածների պաշտպանության համար նախատեսված տեխնիկական միջոցներ:
Ճառագայթային պաշտպանության շարժական միջոցներ - պատսպարող շիրմաներ և էկրաններ, որոնք նախատեսված են ամբողջ մարմինը ճառագայթահարումից պաշտպանելու համար:
Ճառագայթային պաշտպանության ստացիոնար միջոցներ - ռենտգենյան ճառագայթահարումից պաշտպանող շինարարական կոնստրուկցիաներ և սարքեր, որոնք ռենտգեն կաբինետի անբաժան մասն են:
Ֆոտոլաբորատորիա - ռենտգեն կաբինետի կազմում կահավորված հատուկ սենյակ ռենտգենյան ժապավենի քիմիկալուսանկարչական մշակման համար:
3. Կիրառման ոլորտ
3.1.Ռենտգեն-ստոմատոլոգիական ճառագայթահարման ընթացքում ճառագայթային անվտանգության և պաշտպանության ապահովման համակարգը պետք է նախատեսի 3 հիմնարար սկզբունքներ.
- բժշկական ճառագայթահարման նորմավորում,
- բժշկական ճառագայթահարման հիմնավորում,
- բժշկական ճառագայթահարման օպտիմալացում (լավարկում):
3.2. Ճառագայթային անվտանգության և պաշտպանության ապահովումը ռենտգեն ստոմատոլոգիական հետազոտման ժամանակ պետք է ներառի.
- տեխնիկական համալիր միջոցառումներ,
- սանիտարահիգիենիկ համալիր միջոցառումներ,
- բուժկանխարգելիչ համալիր միջոցառումներ,
- կազմակերպչական համալիր միջոցառումներ:
3.3. Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետներ շահագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք պետք է ապահովեն.
- ճառագայթային պաշտպանության համալիր միջոցառումների պլանավորում և իրագործում,
- ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների ճառագայթային անվտանգության և պաշտպանության հսկողություն,
- ռենտգեն ստոմատոլոգիական հետազոտությունների որակի երաշխավորում և որակի հսկողություն,
- հիվանդների ճառագայթահարման անհատական դոզաների հաշվառում,
- անձնակազմի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացում սահմանված կարգով,
- վթարային իրավիճակների դեպքում պետական կարգավորող և վերահսկող մարմիններին տեղեկատվության:
3.4. Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների շահագործման ընթացքում հնարավոր վտանգավոր և վնասակար գործոններ կարող են հանդիսանալ.
- աշխատատեղում իոնացվող ճառագայթման նորմերը գերազանցող մակարդակը,
- էլեկտրացանցի բարձր լարվածության վտանգը,
- տեխնիկական սարքավորումների բարձր ջերմաստիճանը,
- օդակաթիլային և կոնտակտային վարակիչ հիվանդությունների փոխանցման վտանգը,
- աշխատատեղում կապարի փոշու առկայությունը,
- աղմուկի բարձր մակարդակը,
- հրդեհի վտանգը,
- քիմիական վնասակար միացությունների բարձր խտությունը աշխատանքային գոտում:
Ֆոտոլաբորատորիայի շահագործման ընթացքում լրացուցիչ վնասակար գործոններն են.
- լուսավորվածության ցածր մակարդակը,
- քիմիական ակտիվ նյութերի հետ շփումը,
- թունավոր միացությունների առաջացումը և բարձր խտությունը աշխատանքային գոտում,
- ֆոտոժապավենային պարագաների հրդեհի վտանգը:
3.5. Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետի աշխատանքային գոտու օդում պետք է բացակայեն օզոնը, նատրիումի երկօքսիդը ու կապարի փոշին: Վերջիններիս առկայությունը վկայում են օդափոխանակության համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի և անբավարար ընթացիկ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին:
4. Սանիտարահիգիենիկ անվտանգ շահագործման ապահովումը ռենտգեն ստոմատոլոգիական հետազոտությունների ժամանակ
4.1. Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների տեղակայումը և ստացիոնար պաշտպանությունը պայմանավորված է ռենտգեն սարքի տեսակով և դրա աշխատանքային ծանրաբեռնվածությամբ (հավելված 1 «Դենտալ ռենտգեն սարքերի դասակարգումը ֆիզիկատեխնիկական չափանիշներով»):
4.2. Առանց ուժեղացնող էկրանի, սովորական ժապավենով ռենտգեն ստոմատոլոգիական և պանորամային սարքերը թույլատրվում է տեղադրել միայն ընդհանուր պրոֆիլի բուժկանխարգելիչ կամ ստոմատոլոգիական հիմնարկների ռենտգեն-ախտորոշիչ կաբինետներում:
Պատկերի բարձր զգայունության ընդունիչով (առանց ֆոտոլաբորատորիայի) դենտալ սարքերը, պանտոմոգրաֆները, ինչպես նաև պատկերի թվային մշակումով (ընդունիչով) սարքերը, որոնց աշխատանքային ծանրաբեռնվածությունը չի գերազանցում 40մլ ամպեր/րոպե /շաբաթ կարող են տեղադրվել բնակելի շենքում տեղակայված ստոմատոլոգիական հիմնարկներում, այդ թվում բնակելի տարածքներին հարակից (հավելված 2 Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի աշխատասենյակների կազմը և տարածքը):
4.3. Եթե ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետում տեղադրված են մի քանի ռենտգեն-ախտորոշիչ սարքեր, ապա ղեկավարման համակարգում պետք է նախատեսվի միաժամանակ միայն մեկ սարքի շահագործում:
4.4. Պրոցեդուրային աշխատասենյակում մեկ ռենտգեն սարքից ավելին տեղադրելու դեպքում, տարածքի մակերեսը յուրաքանչյուր լրացուցիչ սարքի համար պետք է նախատեսվի 4ք.մ. ոչ պակաս:
4.5. Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի օդափոխանակության համակարգին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող հիմնարկին (կազմակերպությանը) ներկայացվող օդափոխանակության պահանջներին:
4.6. Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի լուսավորվածությունը և օդի ջերմաստիճանի հիգիենիկ նորմերը պետք է համապատասխանեն հավելված 3-ում «Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետի լուսավորվածության և օդի ջերմաստիճանի հիգիենիկ նորմեր» բերված ցուցանիշներին:
5. Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետը պետք է ունենա ճառագայթային պաշտպանության անհատական միջոցներ պարտադիր կոմպլեկտ (հավելված 4 «Ռենտգեն - ստոմատոլոգիական կաբինետի ճառագայթային պաշտպանության անհատական միջոցներ»):
6. Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման մասին վկայող վերջնական պաշտոնական փաստաթուղթը Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից տրված սանիտարական անձնագիրն է (հավելված 5):
Հավելված 1
ՀՀ ԱՆ 2001թ. _______________
N_________ հրամանով հաստատված
«Իոնացնող ճառագայթման աղբյուրների
օգտագործման կարգն ու պայմանները»
Դենտալ ռենտգեն սարքերի դասակարգումը ֆիզիկատեխնիկական չափանիշներով
Դենտալ ռենտգեն սարք |
Աշխատանքային ծանրաբեռնվածություն |
Անոդային լարում, |
Սովորական ժապավենով, առանց ուժեղացնող էկրանի աշխատող դենտալ սարք |
200 |
70 |
Բարձր զգայունությամբ ժապավենային և/կամ պատկերի թվային ընդունիչով (մշակումով), այդ թվում պանոգրաֆ (առանց ֆոտոլաբորատորիայի) դենտալ սարքեր և պանտոմոգրաֆներ |
40 |
70 |
Պանորամային սարք, պանտոմոգրաֆ |
200 |
90 |
Հավելված 2
ՀՀ ԱՆ 2001թ. _______________
N_________ հրամանով հաստատված
«Իոնացնող ճառագայթման աղբյուրների
օգտագործման կարգն ու պայմանները»
Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի աշխատասենյակների կազմը եվ տարածքը
Աշխատասենյակի անվանումը |
Տարածքը, քմ (ոչ պակաս) |
1. Ռենտգեն-ստոմատոլոգիական ախտորոշիչ կաբինետ ռենտգենոգրաֆիա (ռենտգեն նկարահանում) դենտալ սարքով, որը աշխատում է սովորական ժապավենով առանց ուժեղացնող էկրանի- պրոցեդուրային - ֆոտոլաբորատորիա |
8 6 |
Ռենտգեն-ստոմատոլոգիական ախտորոշիչ կաբինետ ռենտգենոգրաֆիա (ռենտգեն նկարահանում) դենտալ սարքով, որը աշխատում է բարձր զգայունության ժապավենով և/կամ պատկերի թվային ընդունիչով (մշակումով), այդ թվում պանտոմոգրաֆով (առանց ֆոտոլաբորատորիայի) - պրոցեդուրային |
6 |
Ռենտգեն-ստոմատոլոգիական ախտորոշիչ կաբինետ պանորամային ռենտգենոգրաֆիա (ռենտգեննկարահանում) կամ պանորամային տոմոգրաֆիա - պրոցեդուրային - կառավարման սենյակ* - ֆոտոլաբորատորիա** |
8 6 8 |
*Կարող է բացակայել աշխատանքային տեղի պաշտպանության միջոցներով կոմպլեկտավորված ռենտգեն սարքերի դեպքում:
**Կարող է բացակայել պատկերի թվային մշակումով ռենտգեն սարքերի դեպքում:
Հավելված 3
ՀՀ ԱՆ 2001թ. _______________
N_________ հրամանով հաստատված
«Իոնացնող ճառագայթման աղբյուրների
օգտագործման կարգն ու պայմանները»
Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի լուսավորվածության եվ օդի ջերմաստիճանի հիգիենիկ նորմեր
Աշխատասենյակի |
Ջերմաստիճանը, |
Լուսավորվածությունը | ||
անվանումը |
C0 |
(լյուքս) |
լույսի աղբյուրի տեսակ | |
1 |
Պրոցեդուրային |
20 |
200 |
լյումինիսց. լամպ |
2 |
Կառավարման սենյակ |
18 |
50 |
շիկացման լամպ |
3 |
Ֆոտոլաբորատորիա |
18 |
150 |
շիկացման լամպ |
Հավելված 4
ՀՀ ԱՆ 2001թ. _______________
N_________ հրամանով հաստատված
«Իոնացնող ճառագայթման աղբյուրների
օգտագործման կարգն ու պայմանները»
Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի ճառագայթային պաշտպանության անհատական միջոցներ
Պաշտպանության միջոցների անվանումը |
Քանակը | |
1. |
Պաշտպանիչ մեծ շիրմա (այլ միջոցների բացակայության դեպքում) |
1 |
2. |
Գոգնոց ստոմատոլոգիական |
1 |
3. |
Օձիք պաշտպանիչ |
1 |
4. |
Սփռոց պաշտպանիչ (ստոմատոլոգիական գոգնոցի բացակայության դեպքում) |
1 |
Հավելված 5
ՀՀ ԱՆ 2001թ. _______________
N_________ հրամանով հաստատված
«Իոնացնող ճառագայթման աղբյուրների
օգտագործման կարգն ու պայմանները»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Պետական հիգիենիկ եվ հակահամաճարակային հսկողության ծառայություն
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ
Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի սանիտարահիգիենիկ եզրակացություն
Տրվում է ___________________________________________________ (կազմակերպության, հիմնարկի անվանումը)
Կազմակերպության, հիմնարկի գործունեության իրականացման վայրը______________ _________________________________________________________
Ռենտգեն սարքի գործարանային համարը_______________մակնիշը___________
Սանիտարական անձնագիրը տրված է _________________________________ (ամսաթիվը)
Վավերական է մինչև ___________________________________________ (ամսաթիվը)
Կ.Տ.
Գլխավոր պետական սանիտարական բժիշկ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.12.2009, N 26-Ն | 25.02.2010, N 959 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|