Օրենքն ունի անցումային դրույթ: Տես` 9-րդ հոդվածը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 197-րդ հոդվածի 1-ին մասը «պաշարների օգտագործման» բառերից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքի» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «օգտագործողները» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունք ունեցողները» բառերով։
Հոդված 3. Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «օգտագործումը» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունք ունենալը» բառերով։
Հոդված 4. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի բազա են համարվում՝
ա. բուսական (բացառությամբ բնափայտի կամ երկրորդական անտառանյութի) և կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ լիազոր մարմնի կնքած կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ տրամադրած լիցենզիայով սահմանված կենսապաշարի ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը, իսկ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակը գերազանցելու կամ զրոյական չափաքանակի դեպքում՝ փաստացի օգտագործված ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը,
բ. բնափայտի կամ երկրորդական անտառանյութի փաստացի օգտագործված ծավալը։»։
Հոդված 5. Օրենսգրքի 203-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 5-րդ կետի՝
ա. «բ» ենթակետի «թույլտվություններով կամ լիցենզիաներով» բառերը փոխարինել «լիցենզիայով կամ կնքված պայմանագրով» բառերով,
բ. «գ» ենթակետից հանել «և լիցենզիայով» բառերը.
2) 2-րդ մասի 5-րդ կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով և նույն կետը «պայմանագիր» բառից հետո լրացնել «կամ լիցենզիա» բառերով, իսկ «պայմանագրում» բառից հետո՝ «կամ լիցենզիայում» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 208-րդ հոդվածում՝
1) վերնագիրը և 1-ին մասի առաջին նախադասությունը «օգտագործման» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքի» բառերով.
2) 1-ին մասի 1-ին կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով և նույն կետի «մետրի» բառից հետո հանել «օգտագործման» բառը.
3) 1-ին մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերը, 4-րդ մասի առաջին նախադասությունը, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը «օգտագործման» բառից հետո լրացնել «իրավունքի» բառով.
4) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) արդյունագործական նպատակով պտուղների, հատապտուղների, ընկուզավորների օգտագործման իրավունքի համար՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար`
Պտուղներ, հատապտուղներ |
30 դրամ |
Տխիլ (տկողին), ընկույզ |
60 դրամ». |
5) 2-րդ մասի 1-ին կետի և 3-րդ մասի 1-ին կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով.
6) 4-րդ մասի 1-ին կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կենդանիների տեսակները |
Դրույքա-չափը (դրամ) |
ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար՝ | |
Վայրի խոզ |
100000 |
Գորշուկ (փորսուղ) |
5000 |
Քարակզաքիս |
4000 |
Նապաստակ |
2000 |
Այծյամ |
170000 |
Եղեգնակատու |
100000 |
Լուսան |
100000 |
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա համար սահմանվող անսահմանափակ որսի ենթակա տեսակների) կաթնասուններ |
1000 |
բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար` | |
Սև ցին |
20000 |
Ճահճային մկնաճուռակ |
20000 |
Մեծ ճուռակ |
20000 |
Տափաստանային ճուռակ |
20000 |
Թավշոտ ճուռակ |
20000 |
Լորաճուռակ |
10000 |
Արտուտաբազե |
60000 |
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) բազեանմաններ |
10000 |
Սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ, ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ, փումփուլավոր սուզաբադ) |
1000 |
Կաքավ |
1000 |
Լոր |
200 |
Սև փարփար |
600 |
Կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար |
200 |
Աղավնանմաններ (սովորական տատրակ, թխակապույտ աղավնի, անտառային աղավնի) |
400 |
Կկվանմաններ |
400 |
Սովորական այծկիթ |
1000 |
Սովորական կիվիվ |
1000 |
Մանգաղաթևեր |
600 |
Ալկիոններ |
600 |
Հոպոպ |
200 |
Փայտփոր |
600 |
Ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ, սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ, դաշտային արտույտ, տափաստանային արտույտ) |
200 |
Եղեգնահավ |
1000 |
Ոսկեգույն մեղվակեր |
4000 |
Սպիտակ արագիլ |
10000 |
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների և բազեանմանների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա համար սահմանվող անսահմանափակ որսի ենթակա տեսակների) թռչուններ |
200 |
գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար` | |
Գյուրզա |
6000 |
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) սողուններ |
2000 |
դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի համար՝ | |
Լճագորտ, փոքրասիական գորտ (կգ) |
500 |
Սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ (հատ) |
500 |
Կանաչ դոդոշ (հատ) |
200 |
ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի համար՝ | |
Խաղողի խխունջ (կգ) |
1000 |
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) փափկամարմիններ (կգ) |
100 |
զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի համար՝ | |
Գետի խեցգետին (կգ) |
200 |
Հաստապոչ կարիճ (հատ) |
200 |
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) հոդվածոտանիներ (հատ) |
200 |
է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ | |
Սիգ |
200 |
Լոքո |
800 |
Սպիտակ ամուր, սև ամուր, հաստաճակատ |
1000 |
Կարմրախայտ |
2000 |
Կարաս |
100 |
Ծածան |
200 |
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) ձկնատեսակներ |
100». |
7) 4-րդ մասի 2-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վայրի կենդանիների տեսակները |
Դրույքա-չափը (դրամ) |
ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար` | |
Հարավային պայտաքիթ, Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Բլազիի պայտաքիթ, սովորական երկարաթև չղջիկ, արաքսյան գիշերաչղջիկ, հայկական գիշերաչղջիկ, Բեխշտեյնի գիշերաչղջիկ, ասիական լայնականջ չղջիկ, գորշ ականջեղ, ծալքաշուրթ լայնականջ չղջիկ |
5000 |
Լայնականջ ոզնի |
5000 |
Շելկովնիկովի կուտորա |
5000 |
Պստիկ սպիտակաատամ |
5000 |
Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ |
14000 |
Դալի ավազամուկ, հայկական մկնիկ, Շիդլովսկու դաշտամուկ, փոքր ճագարամուկ, փոքրասիական գետնասկյուռ |
5000 |
Գորշ արջ |
700000 |
Խայտաքիս |
20000 |
Ջրասամույր |
100000 |
Անտառակատու (ենթատեսակ` եվրոպական անտառակատու) |
100000 |
Ընձառյուծ (ենթատեսակ` կովկասյան ընձառյուծ) |
1600000 |
Մանուլ |
40000 |
Բեզոարյան այծ |
1000000 |
Հայկական մուֆլոն |
1200000 |
Բորենի |
400000 |
Կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ |
600000 |
բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար` | |
Ցախաքլորաորս |
100000 |
Գիշանգղ |
100000 |
Կարմիր ցին, սպիտակապոչ արծիվ, տափաստանային արծիվ, բլրային արծիվ, քարարծիվ, գաճաճ արծիվ, ջրարծիվ |
50000 |
Բալոբան, սապսան |
150000 |
Սպիտակագլուխ անգղ, սև անգղ |
50000 |
Գառնանգղ (մորուքավոր անգղ) |
100000 |
Օձակեր արծիվ, տափաստանային հողմավար բազե |
15000 |
Տափաստանային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ |
14000 |
Կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովային բազե |
10000 |
Փոքր ենթարծիվ, մեծ ենթարծիվ |
10000 |
Անդրկովկասյան փասիան |
10000 |
Թուրաջ |
10000 |
Կտցար կաչաղակ, ծովային քարադր, հաստակտուց քարադր, ճախրուկ, սպիտակապոչ եղտյուրիկ, մեծ իլիկակտցար, մեծ արորիկ, կրկնակտցար, ոտնացուպիկ, բզակտուց, մարգագետնային ծիծառակտցար, տափաստանային ծիծառակտցար, հայկական որոր |
5000 |
Որորակտուց ջրածիծառ, փոքր ջրածիծառ, սպիտակաայտ ջրածիծառ |
4000 |
Բվեճ |
10000 |
Թավշաոտ բու |
5000 |
Սևափոր դռլոն |
4000 |
Մոխրաայտ սուզակ |
5000 |
Վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն |
40000 |
Մեծ ձկնկուլ, փոքր ձկնկուլ |
15000 |
Սև արագիլ |
14000 |
Տարգալակտուց |
20000 |
Քաջահավ |
15000 |
Սովորական ֆլամինգո |
40000 |
Սպիտակագլուխ բադ կամ սավկա, մոխրագույն սագ, կարմրախածի սագ, ծվվան սագ, սպիտակաճակատ սագ, կարմիր բադ, խայտաբադ, սպիտակաաչք սուզաբադ, լայնակտուց բադ |
10000 |
Թշշան կարապ, ճչան կարապ, փոքր կարապ |
40000 |
Մարմարյա մրտիմն |
14000 |
Տուրպան |
10000 |
Կովկասյան մարեհավ |
10000 |
Անապատային կաքավ |
10000 |
Վայրի հնդկահավ (ուլար) |
25000 |
Մարգահավ, սուլթանական հավ |
10000 |
Փոքր արոս, մեծ արոս |
30000 |
Շիկապոչ քարաթռչնակ, սոխականման ճռիկահավ, հնդկական եղեգնաթռչնակ, կիսասպիտակավիզ ճանճորս, միջերկրածովային երաշտահավ |
3000 |
Մեծ ժայռային սիտեղ |
4000 |
Կարմրաթև մագլցող |
4000 |
Ժայռային դրախտապան |
4000 |
Խաչկտուց |
3000 |
Իսպանական ճնճղուկ |
2000 |
Մոխրագույն կռունկ, գեղանի կռունկ |
30000 |
Կանաչ մեղվակեր |
5000 |
Ներկարար |
5000 |
Սև փայտփոր |
5000 |
Դեղնագլուխ խաղտտնիկ |
3000 |
Կարմրակատար շամփրուկ |
3000 |
Ալպիական ճայ |
5000 |
Սպիտակափող սոխակ |
3000 |
Անապատային խածկտիկ |
3000 |
գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար` | |
Անդրկովկասյան սահնօձ, կովկասյան կատվաօձ, պարսկական պսևդոցիկլոֆիս, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, Դարևսկու իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ կամ Ռադդեի իժ |
6000 |
Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Չեռնովի մերկաչք, առաջավորասիական մաբույա, երկարաոտ սցինկ, անդրկովկասյան բազմագույն մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, փոքրասիական մողես, մարգագետնային մողես, Դալի մողես, Ռոստոմբեկովի մողես, սպիտակափոր մողես |
5000 |
Միջերկրածովային կրիա |
4000 |
դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի (հատի) համար` | |
Փոքրասիական տրիտոն |
3000 |
Սիրիական սխտորագորտ |
3000 |
ե) ձկների յուրաքանչյուր միավորի (կիլոգրամի) համար` | |
Հաշամ |
4000 |
Իշխան |
16000 |
Սևանի բեղլու |
5000 |
Սևանի կողակ |
5000 |
Հայկական կարմրակն |
3000 |
Քուռի քառթակ |
5000 |
Առաջավորասիական ծական |
5000 |
զ) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի (հատի) համար՝ |
3000 |
է) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի (հատի) համար՝ |
3000». |
8) 7-րդ մասը «կենսապաշարների» բառից առաջ լրացնել «բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող» բառերով.
9) 7-րդ մասի «և 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով։
Հոդված 7. Օրենսգրքի 219-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բնափայտի կամ երկրորդական անտառանյութի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա: Կենսապաշարների մնացած տեսակների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ լիցենզիայով սահմանված ծավալների հիման վրա, իսկ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակը գերազանցելու կամ զրոյական չափաքանակի դեպքում՝ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի օգտագործված պաշարների ծավալների հիման վրա։ Կենսապաշարների՝ պայմանագրով կամ լիցենզիայով սահմանված և փաստացի օգտագործված ծավալների դրական տարբերության դեպքում պետական բյուջե վճարված բնօգտագործման վճարի գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ:».
2) 2-րդ և 4-րդ մասերը «օգտագործման» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքի» բառերով.
3) 3-րդ մասից հանել երկրորդ և երրորդ նախադասությունները։
Հոդված 8. Օրենսգրքի 222-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ կենսապաշարների մնացած տեսակների համար կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ լիցենզիայով սահմանված ծավալների հիման վրա հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը, Օրենսգրքի 220-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկ չներկայացնողների կողմից պետական բյուջե է վճարվում կենսապաշարների օգտագործման պայմանագրի կնքման կամ լիցենզիայի տրամադրման պահին։»։
Հոդված 9. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ կետի կարգավորումը կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած՝ բնօգտագործման վճարի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը բնօգտագործման վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-82-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2025 թվական:
