Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-417-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (14.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զբաղվածության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին)» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 9-րդ, 13-րդ կետերում, 6-րդ, 9-րդ, 16-րդ հոդվածներում, 18-րդ հոդվածի 4-րդ մասում, 19-րդ հոդվածում, 20-րդ հոդվածի 12-14-րդ և 16-րդ մասերում, 21-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածներում, 24-րդ հոդվածի 4-րդ մասում «լիազորված մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ծառայություն» բառով, իսկ 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «գործատուի լիազորած մարմին» բառերը՝ «գործատուի կողմից Ծառայություն» բառերով։

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «մարմնի» բառը փոխարինել «պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին)» բառերով, իսկ «Միասնական սոցիալական ծառայության» բառերը՝ «Ծառայության» բառով։

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետից հանել «ուսումնասիրություն,» բառը.

2) 2-րդ, 3-րդ, 8-12-րդ և 18-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ կետից հանել «և իրականացնում» բառերը.

4) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) ստեղծում և տիրապետում է տեղեկատվական շտեմարան` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և փոխանակման ապահովման նպատակով.».

5) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17) առնվազն ամիսը մեկ առցանց հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն.»:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով.

 

«Հոդված 11.1.

Ծառայության լիազորությունները

 

1. Ծառայությունը՝

1) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում.

2) իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառում, հաշվառումից հանում, գործազուրկի կարգավիճակի տրամադրում, դրա կասեցում, վերականգնում և դադարեցում.

3) իրականացնում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարիքների գնահատում, կազմում է զբաղվածության ապահովման անհատական ծրագիր և կնքում զբաղվածության ապահովման անհատական ծրագրի իրականացման մասին պայմանագիր.

4) իրականացնում է անձի՝ մասնագիտության գիտակցված ընտրությանն ու կարիերայի արդյունավետ պլանավորմանն ուղղված ծառայությունների ապահովում մրցունակ մարդկային կապիտալի ձևավորման նպատակով.

5) իրականացնում է աշխատանքի տեղավորման միջնորդություն աշխատանք փնտրողի և գործատուի միջև, աշխատանք փնտրողին տրամադրում խորհրդատվություն և ուղեգրում գործատուի մոտ.

6) իրականացնում է զբաղվածության պետական ծրագրեր.

7) կազմակերպում է աշխատանքի տոնավաճառներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

8) համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ.

9) հաշվառում և հաշվառումից հանում է համագործակցող՝ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը.

10) վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջը և շահագործում է տեղեկատվական շտեմարանը.

11) առնվազն ամիսը մեկ առցանց հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի մասին տեղեկատվություն.

12) գործատուներին տրամադրում է տեղեկատվություն և մասնագիտական խորհրդատվություն զբաղվածության բնագավառի ծառայությունների, ինչպես նաև աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ.

13) կազմակերպում է աշխատանքային միգրացիային վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում արտագնա աշխատանքների համար աշխատանքային միգրանտների հավաքագրման, վերապատրաստման և օտարերկրյա պետությունում աշխատելու գործընթացը.

14) ստորագրված հուշագրերի շրջանակներում մասնակցում է զբաղվածության ծրագրերի և միջոցառումների իրականացմանը.

15) լիազորված մարմին առաջարկություններ է ներկայացնում զբաղվածության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ, մասնակցում է զբաղվածության ծրագրերի մշակման աշխատանքներին.

16) մասնակցում է նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների կառավարման խորհուրդների աշխատանքներին՝ որպես խորհրդի անդամ․

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»։

 

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ի մասում «Լիազորված մարմինը զբաղվածության պետական քաղաքականության մշակման և իրականացման շրջանակներում համագործակցում է» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական քաղաքականության մշակման և իրականացման շրջանակներում լիազորված մարմինը և Ծառայությունը համագործակցում են» բառերով։

 

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում և միջոցառումներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, ուղղություններով և կարգով:»:

 

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ձևավորում և» բառերը փոխարինել «ստեղծում է և Ծառայությունը» բառերով.

2) 2-րդ մասի «կայքէջում» բառը փոխարինել «և Ծառայության կայքէջերում» բառերով։

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. նոյեմբերի 11

Երևան

ՀՕ-417-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: