ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Անձի ֆունկցիոնալության գնահատման վարչական վարույթները, վարչական վարույթներով ընդունված վարչական ակտերի, վարչական մարմինների գործողությունների և անգործության բողոքարկումն իրականացվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն:»։
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողության, վիճակագրական և հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով լիազոր մարմինը ստեղծում և կառավարում է, իսկ Միասնական սոցիալական ծառայությունը տվյալները մուտքագրում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարան (այսուհետ՝ տեղեկատվական շտեմարան)։».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Տեղեկատվական շտեմարանի սպասարկումը և վարումն իրականացնում է Կառավարության լիազորած կազմակերպությունը:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-424-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|