Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-266-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (12.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«14. ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ   

14.1.

վիճակախաղերի գործունեության կազմակերպման համար՝ տարեկան

բազային տուրքի 600000-ապատիկի չափով

14.2.

յուրաքանչյուր վայրում շահումով խաղերի գործունեության

կազմակերպման համար, այդ թվում՝

14.2.1.

Ծաղկաձոր քաղաքում՝ տարեկան

բազային տուրքի 180000-ապատիկի չափով

14.2.2.

Սևան քաղաքում՝ տարեկան

բազային տուրքի 150000-ապատիկի չափով

14.2.3.

Ջերմուկ քաղաքում՝ տարեկան

բազային տուրքի 100000-ապատիկի չափով

14.2.4.

Մեղրի քաղաքում՝ տարեկան

բազային տուրքի 35000-ապատիկի չափով

14.2.5.

այլ վայրում՝ տարեկան

բազային տուրքի 5500000-ապատիկի չափով

14.3.

Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպման համար՝ տարեկան

բազային տուրքի 600000-ապատիկի չափով

14.4.

Բուքմեյքերական գործունեության կազմակերպման համար՝ տարեկան

բազային տուրքի 600000-ապատիկի չափով»։

 

Հոդված 2. Օրենքի 19.8-րդ հոդվածի վերնագրում, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերում «շահումով խաղերի և խաղատների գործունեության» բառերը փոխարինել «խաղային գործունեության» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 19.14-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի)» բառերը փոխարինել «բուքմեյքերային գործունեության» բառերով.

2) 2-րդ մասի «վիճակախաղի» բառը փոխարինել «բուքմեյքերային գործունեության» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հունիսի 26

Երևան

ՀՕ-266-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական: