ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 12-ին
«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կերի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2․ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.
«11.1) կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգի հաստատումը․»։
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.
«Հոդված 16.1. | Կերային հավելումների պետական գրանցումը, մերժումը, կասեցումը և դադարեցումը |
1․ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում են կերային հավելումների արտադրությունը, ներմուծումը, պահպանումը, բաշխումը, իրացումը և կիրառումը, եթե դրանք գրանցված են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունում։
2․ Կերային հավելումների պետական գրանցումը, մերժումը, կասեցումը և դադարեցումը իրականացվում են Կառավարության սահմանած կարգի համաձայն։
3․ Կերային հավելումների պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-211-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: