ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին և 3-րդ հոդվածներում «իրավաբանական անձինք» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտներ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) աշխատանքներ իրականացնող` քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարություն, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայություններ իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտ, որն ունի համապատասխան գործունեության լիցենզիա և ներդիր կամ հավաստագիր.»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ հոդվածները «լիցենզիայի» բառից հետո լրացնել «, ներդիրի կամ հավաստագրի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «իրավաբանական անձին» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտին» բառերով.
2) 3-րդ մասի «իրավաբանական անձը» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության լիցենզավորված սուբյեկտը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում «իրավաբանական անձի» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը «տեղակալը» բառից հետո լրացնել «, որի մասին հնգօրյա ժամկետում տեղեկություն է տրամադրում լիցենզավորող մարմնին» բառերով:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- տեղեկություններ` խախտում թույլ տված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի մասին (գործունեության հասցեն, անվանումը, ղեկավարի կամ պատասխանատու մասնագետի կամ նրա լիազորած անձի անունը, ազգանունը, բնակության հասցեն).»:
Հոդված 8. Օրենքի 15-րդ և 20-րդ հոդվածներում «իրավաբանական անձի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտ» բառերով:
Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. | Խախտման համար պատասխանատվության ենթարկվող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքները |
1. Պատասխանատվության ենթարկվող քաղաքաշինության գործունեության սուբյեկտն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, տալու բացատրություններ և ներկայացնելու ապացույցներ։
2. Խախտման մասին գործը քննվում է քաղաքաշինության գործունեության սուբյեկտի մասնակցությամբ: Պատշաճ ծանուցված վարչական վարույթի մասնակիցների չներկայանալու դեպքում գործը կարող է քննվել և որոշում կայացվել նրանց բացակայությամբ։»:
Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- խախտում կատարած քաղաքաշինության գործունեության սուբյեկտի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը.»:
Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «, ներդիրի կամ հավաստագրի» բառերով.
2) «իրավաբանական անձի լիցենզիայի» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտի, ներդիրի, իսկ պատասխանատու մասնագետի դեպքում հավաստագրի» բառերով:
Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշանակված տուգանքները քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից մեկամսյա ժամկետում չվճարվելու դեպքում տուգանքների գանձումն իրականացվում է դատական կարգով:»:
Հոդված 13. 25-րդ հոդվածում՝
1) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով.
2) «իրավաբանական անձին» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտին» բառերով.
3) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերով:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-434-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: