Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-124-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (18.04.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 17.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մարտի 22-ին

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.

«9.1. Սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով սահմանված հիմքերով կարգավորող պետական մարմինը որոշում է մրցույթում հաղթող ճանաչված Հեռարձակողներին տրամադրել հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա։»։

 

Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը «սույն հոդվածով» բառերից հետո լրացնել «կամ 58-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով» բառերով։

 

Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասը՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.

«6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր է ճանաչվել սույն օրենքի 46-րդ հոդվածի 9.1-ին մասով մրցույթում հաղթող ճանաչելու և լիցենզիան տրամադրելու որոշումը.

7) օրենքով սահմանվել են լիցենզիայի գործողությունը դադարեցնելու այլ դեպքեր։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Եթե հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին կարգավորող պետական մարմնի որոշումը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անվավեր, ապա այդ որոշման անվավեր ճանաչվելու պահին հանրային մուլտիպլեքսի սլոթ օգտագործող Հեռարձակողն իր դիմումի հիման վրա նույն պայմաններով շարունակում է իրականացնել հեռարձակում մինչև օրենքով սահմանված կարգով սլոթի համար նոր մրցույթի արդյունքների ամփոփումը և լիցենզիայի տրամադրումը կամ դրա հիմնավոր մերժումը։»։

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված 58-րդ հոդվածի 7-րդ մասը գործում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին կարգավորող պետական մարմնի որոշումն անվավեր ճանաչված Հեռարձակողի նկատմամբ՝ դիմումի առկայության դեպքում։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. ապրիլի 14

Երևան

ՀՕ-124-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան