«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 մայիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 1997 թ. N 160
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության թռիչքատեխնիկական ուսումնարանի դասընթացների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի N 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերությունում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինության տակ գտնվող պետական բաժնեմասի նվազեցման հաշվին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնել 12311 հազ.դրամ արժեքով գույքը (ցանկը կցվում է)` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության թռիչքատեխնիկական ուսումնարանին հատկացնելու համար:
2. Սույն որոշման առաջին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնելու կապակցությամբ «Երևանի N 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերությունում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինության տակ գտնվող պետական բաժնեմասը սահմանել 23.71 տոկոս:
(2-րդ կետը փոփ. 19.12.02 N 2084-Ն)
3. Երևանի քաղաքապետին` «Երևանի N 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերության տարածքից 0.62 հեկտար սահմանված կարգով մշտական օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության թռիչքատեխնիկական ուսումնարանին` ճշտելով դրա սահմանները:
|
Հայաստանի Հանրապետության |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ
| (դրամ) |
| Ցանկապատ-պարիսպ (երկաթբետոնե) |
- |
1552000 |
| Ցանկապատ-պարիսպ (մետաղյա) |
- |
702060 |
| Ջեռուցման ցանց |
- |
506640 |
| Ջեռուցման ցանցի բաշխման տնակ |
- |
70120 |
| Հանգստյան գոտի |
- |
2590560 |
| Լուսավորության ցանց |
- |
167800 |
| Ասֆալտապատ տարածք |
- |
4698000 |
| Օժանդակ տնտեսական վանդակներ |
- |
292630 |
| Մետաղական կոնստրուկցիա |
- |
350770 |
| Տնակ (պահակի) |
- |
220800 |
| Գազի լցավորման ծածկ |
- |
549580 |
| Տնակ (գազի լցավորման) |
- |
350070 |
| Մետաղյա ցանկապատ |
- |
259590 |
|
_________________________________________________ | ||
|
Ընդամենը |
- |
12310620 |