Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-324-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (31.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

    

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 6-ին

   

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

             

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետի «վերահսկող լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով» բառերը փոխարինել «վերահսկող լիազոր մարմնի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մաքսային մարմինների կողմից» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) սահմանային պետական վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում՝ պետական սահմանի անցման կետերում սույն օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողության գործառույթներ, որոնք իրականացվում են բացառապես փաստաթղթային ուսումնասիրության, փաստաթղթային ստուգման, ակնադիտական զննման կամ ակնադիտական հետազոտման (բեռների նույնականացման) միջոցով: Սահմանային պետական վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում իրականացնում են մաքսային մարմինները.»:

           

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) վերնագիրը «Լիազոր մարմնի» բառերից հետո լրացնել «և պետական սահմանի անցման կետերում սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթներն իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:».

3) 6-9-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

            

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «տարածքային ստորաբաժանումների (սահմանային հսկիչ կետերի և մարզային կենտրոնների)» բառերը փոխարինել «տարածքային ստորաբաժանումների» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված սահմանային պետական վերահսկողության գործառույթներն իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:».

3) 3-րդ մասի «Հսկիչ կետում ներմուծվող» բառերը փոխարինել «Ներմուծվող» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասը «լիազոր մարմնին» բառերից հետո լրացնել «և մաքսային մարմնին» բառերով:

              

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մաքսային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով պետական սահմանի անցման կետում զննում է ներմուծվող սննդամթերքը և կենդանական ծագման մթերքը և որոշում ուղեկցող փաստաթղթերին համապատասխանությունը: Զննման ընթացքում ուսումնասիրվում են միայն փաստաթղթեր:».

2) 5-րդ մասի «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «մաքսային մարմնի» բառերով.

3) 6-րդ մասի «բյուջե,» բառը փոխարինել «բյուջե՝ նախքան» բառերով, իսկ «ավարտից հետո՝ երեք բանկային օրվա ընթացքում» բառերը՝ «ավարտը» բառով:

                  

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված սահմանային պետական վերահսկողության գործառույթներն իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:»:

                      

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթներն իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:».

2) 4-րդ մասը «տարածքային մարմնի ղեկավարները» բառերից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 2.1-ին կետով նախատեսված դեպքում՝ նաև մաքսային մարմնի ղեկավարը, նրա համապատասխան տեղակալը, մաքսային հսկողության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը» բառերով:

               

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածում

1) 1-ին մասում՝

ա. «պաշտոնատար անձինք» բառերից հետո լրացնել «, իսկ պետական սահմանի անցման կետերում սույն օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողություն իրականացնող մաքսային մարմիններն» բառերով,

բ. 2-րդ կետի «լիազոր մարմնի կնիքով» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կամ մաքսային մարմնի կնիքով կամ էլեկտրոնային եղանակով» բառերով.

2) 2-րդ մասում՝

ա. «պաշտոնատար անձինք» բառերից հետո լրացնել «, իսկ պետական սահմանի անցման կետերում սույն օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողություն իրականացնող մաքսային մարմինները» բառերով,

բ. 10-րդ կետը «անձնական կնիք» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով հավաստման հնարավորություն» բառերով․

3) 3-րդ մասի «Լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի» բառերով, իսկ «լիազոր մարմինը» բառերը՝ «պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմինը» բառերով:

               

Հոդված 9. Օրենքի 1-4-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:

              

Հոդված 10.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Պետական սահմանի անցման կետերում մինչև «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 12.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ Կառավարության որոշման ընդունումը իր իրավասության սահմաններում վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

               

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 20

Երևան
ՀՕ-324-Ն

             

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան