ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
««ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ՀՕ-208-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 7-ի ՀՕ-208-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածով լրացվող՝ 40.3-րդ հոդվածի 9-րդ մասում «գործի հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու» բառերով, «գործի վարույթը» բառերը՝ «քրեական վարույթը» բառերով, «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով, իսկ 10-րդ մասում «որոշման» բառը՝ «փաստաթղթի» բառով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածով լրացվող՝ 40.4-րդ հոդվածի 4-րդ մասում «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 27 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական: