ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մայիսի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի հուլիսի 1-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածով, 341-րդ հոդվածի 2-րդ մասով, խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 189.1-ին (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217-րդ, 217.1-ին, 219-221-րդ, 224-րդ, 226-րդ, 226.1-ին, 233-րդ, 234-րդ, 250-րդ, 299-րդ, 302-307-րդ, 329-րդ, 329.1-ին, 330-րդ, 384-397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3-րդ մասով.
«6.3. Նախաքննությունը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած` սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:».
3) 8-րդ մասի «6.1-ին և 6.2-րդ» բառերը փոխարինել «6.1-ին, 6.2-րդ և 6.3-րդ» բառերով.
4) 9-րդ մասից հանել «206,» և «271,» թվերը.
5) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն հոդվածի 8-րդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը: Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 5.1-ին, 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածով, 341-րդ հոդվածի 2-րդ մասով, խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 5.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածով, 341-րդ հոդվածի 2-րդ մասով, խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների և սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները, իսկ սույն հոդվածի 3-րդ, 6.1-ին և 6.3-րդ մասերով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-ին, 309.1-ին հոդվածներով, 341-րդ հոդվածի 2-րդ մասով, խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերը, որոնց նախաքննությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չի ավարտվել, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում են ըստ ենթակայության:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերով դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ստանալուց հետո կայացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված որոշումը կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով գործը վերադարձնում է քննիչին, ապա քրեական գործերը եռօրյա ժամկետում ուղարկվում են ըստ ենթակայության:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 7 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2022 թվական: