ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
16 հունվարի 2017 թվականի |
թիվ 3 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կոոպերացիոն համագործակցության փոխշահավետ ուղղությունների ցանկի մասին՝ հաշվի առնելով Եվրասիական զարգացման բանկի կողմից համապատասխան նախագծերի ֆինանսավորման նպատակահարմարությունը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հանձնարարականի նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կոոպերացիոն համագործակցության փոխշահավետ ուղղությունների ցանկի մասին՝ հաշվի առնելով Եվրասիական զարգացման բանկի կողմից համապատասխան նախագծերի ֆինանսավորման նպատակահարմարությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների 4.1.3 կետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման մասով ակտերի և միջոցառումների մշակման պլանի 9-րդ կետի իրագործման նպատակով՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից իրականացնել կոոպերացիոն համագործակցություն՝ հավելվածի համաձայն սահմանված ցանկով նախատեսված փոխշահավետ ուղղություններին համապատասխան։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի թիվ հանձնարարականի |
Ց Ա Ն Կ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կոոպերացիոն համագործակցության փոխշահավետ ուղղությունների՝ հաշվի առնելով Եվրասիական զարգացման բանկի կողմից համապատասխան նախագծերի ֆինանսավորման նպատակահարմարությունը
1. Մետալուրգիական արտադրություն և պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրություն
2. Քիմիական արդյունաբերություն
3. Թղթի, թղթե արտադրանքի արտադրություն և հրատարակչական գործունեություն
4. Փայտանյութի մշակում և փայտե արտադրատեսակների արտադրություն
5. Մեքենաների և սարքավորումների արտադրություն
6. Էլեկտրասարքավորումների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումների արտադրություն
7. Ռետինե և պլաստմասե արտադրատեսակների արտադրություն
8. Թեթև արդյունաբերություն
