ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2006 թվականի N 631-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը «կենտրոնական ապարատի» բառերից հետո լրացնել «, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների» բառերով.
2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված N 1.1 հավելվածի`
ա) վերնագիրը «կենտրոնական ապարատի» բառերից հետո լրացնել «, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների» բառերով,
բ) «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատ» և «Ներքին զորքեր» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
գ) «ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ» բաժնից հանել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
|
Հավելված |
| Պաշտոնների անվանումները | Պաշտոնային դրույքաչափերը (դրամ) | |
| նվազագույն | առավելագույն | |
|
1 |
2 |
3 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատ, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ | ||
|
Գլխավոր խմբի պաշտոններ | ||
| Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ |
23170 | 45000 |
| Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ |
22010 | 42400 |
| Գլխավոր վարչության պետի տեղակալ, վարչության պետ և նրանց հավասարեցված պաշտոններ |
20350 | 41200 |
| Գլխավոր վարչության կազմում վարչության պետ, վարչության պետի տեղակալ, ինքնուրույն բաժնի պետ և նրանց հավասարեցված պաշտոններ |
19760 | 34100 |
| Բաժնի պետ (տարածքային) և նրան հավասարեցված պաշտոններ | 18610 | 29000 |
| Ինքնուրույն բաժանմունքի, վարչության կազմում բաժնի պետ և նրանց հավասարեցված պաշտոններ |
18000 | 28600 |
|
Ավագ խմբի պաշտոններ | ||
| Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ |
17800 | 27800 |
| Վարչության (բաժնի) կազմում բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ |
17440 | 27600 |
|
Միջին խմբի պաշտոններ | ||
| Կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ |
16750 | 27300 |
| Ավագ` օպերլիազոր, քննիչ, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ | 16270 | 26400 |
| Օպերլիազոր, քննիչ, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ | 15840 | 25500 |
| Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ | 15370 | 21900 |
| Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ | 15030 | 20700 |
| Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ | 15000 | 19000 |
| Կրտսեր խմբի պաշտոններ | ||
| Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ | 15000 | 17800 |
| Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ | 15000 | 16500 |
| Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ | 15000 | 15900 |
|
Ոստիկանության զորքեր | ||
|
Գլխավոր խմբի պաշտոններ | ||
| Հրամանատարի տեղակալ, շտաբի պետ և նրանց հավասարեցված պաշտոններ | 20470 | 41200 |
| Գնդի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ | 19760 | 34100 |
| Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ | 19760 | 31400 |
|
Ավագ խմբի պաշտոններ | ||
| Գումարտակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ | 18610 | 29000 |
| Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ | 18610 | 28400 |
|
Միջին խմբի պաշտոններ | ||
| Առանձին գումարտակի շտաբի պետ և նրան հավասարեցված պաշտոններ | 17800 | 27800 |
| Ավագ սպա, վաշտի հրամանատար և նրանց հավասարեցված պաշտոններ | 17440 | 27300 |
| Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ | 16500 | 26700 |
| Սպա և նրան հավասարեցված պաշտոններ | 16000 | 25700 |
| Առաքիչ և նրան հավասարեցված պաշտոններ | 15900 | 24500 |
|
Կրտսեր խմբի պաշտոններ | ||
| Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ | 15800 | 24900 |
| Ջոկի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ | 15370 | 23700 |
| Հրաձիգ և նրան հավասարեցված պաշտոններ | 15000 | 20700 |
| Տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ | 15000 | 20100 |
| Բուժակ և նրան հավասարեցված պաշտոններ | 15000 | 19000 |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |