ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
17 մայիսի 2017 թվականի |
թիվ 17 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Ստեղծել Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի զարգացման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը (կցվում է)։
2. Սույն կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբին՝
ա) «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) նախագիծ պատրաստելու համար, մինչ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) խորհրդի առաջիկա նիստը՝ համաձայնեցման նպատակով մշակել հետևյալ հիմնարար մոտեցումները՝
նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում իրականացնելու նպատակների ամրապնդման անհրաժեշտություն.
այն ապրանքների ընտրության բազային չափորոշիչները սահմանելու անհրաժեշտություն, որոնց մասով նպատակահարմար է նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրումը.
խիստ հաշվետվության ձևաթղթերի տեսքով հսկիչ (նույնականացման) նշանների կիրառման միջոցով կամ այլ եղանակներով ապրանքների դրոշմավորում իրականացնելու հնարավորություն.
անդամ պետությունների փոխադարձ առևտրի շրջանակներում ապրանքը տեղափոխելիս՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) ներքին շուկայում ապրանքը շրջանառության մեջ դնելու փուլում, ինչպես նաև խիստ հաշվետվության ձևաթղթերի տեսքով հսկիչ (նույնականացման) նշաններից տարբեր նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման եղանակներ կիրառելու դեպքում՝ անդամ պետության ներքին շուկայում ապրանքը շրջանառությունից հանելու փուլում, ապրանքի մասին տեղեկություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ) ներառելու անհրաժեշտություն․
խիստ հաշվետվության ձևաթղթերի տեսքով հսկիչ (նույնականացման) նշանների կիրառման դեպքում՝ անդամ պետության ներքին շուկայում ապրանքը շրջանառությունից հանելու փուլում, ինչպես նաև այդ անդամ պետության ներքին շուկայում ապրանքների շրջանառության այլ փուլերում անդամ պետության կողմից իր օրենսդրության մեջ ապրանքի մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում ներառելու վերաբերյալ պահանջ սահմանելու հնարավորություն.
Հանձնաժողովի խորհրդին նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների խմբերը որոշելու, ինչպես նաև ապրանքների յուրաքանչյուր խմբի մասով նույնականացման միջոցները և դրանց նկատմամբ պահանջները, նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում ներդնելու ժամկետները, ինչպես նաև տեղեկատվական համակարգում ներառվող՝ ապրանքի մասին տեղեկությունների կազմը որոշելու լիազորությունների տրամադրում.
անդամ պետության կողմից նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման եղանակը որոշելու հնարավորություն.
Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված՝ ապրանքների նույնականացման միջոցներ կիրառելու և դրանց նկատմամբ պահանջները պահպանելու, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանված կանոններին համապատասխան տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրման բաղադրիչի փոխգործակցությունն ապահովելու պայմանով՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող՝ ապրանքների դրոշմավորման ազգային համակարգերն անդամ պետություններում օգտագործելու հնարավորություն.
Հանձնաժողովի կողմից նույնականացման միջոցների էլեկտրոնային տեսքով այնպիսի միասնական ռեեստր ստեղծելու և վարելու անհրաժեշտություն, որը ներառում է նույնականացման օգտագործվող միջոցների և դրոշմավորման եղանակների, այդ թվում՝ հսկիչ (նույնականացման) նշաններով, ինչպես նաև դրանց բնութագրերի, դրանցում պարունակվող տեղեկատվության կազմի և կառուցվածքի նկարագրությունը.
«Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորում ներդնելու վերաբերյալ» 2015-2016 թվականների փորձնական ծրագիրը իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի և «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորում ներդնելու վերաբերյալ» 2015-2016 թվականների փորձնական ծրագիրը իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ» 2016 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված արձանագրության գործողության դադարումից հետո, Համաձայնագրին համապատասխան, «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորումն ապահովելու անհրաժեշտություն.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված մոտեցումների համաձայնեցման արդյունքների մասին զեկուցել Հանձնաժողովի խորհրդի առաջիկա նիստում.
գ) սույն կետի «ա» ենթակետում նշված հիմնարար մոտեցումների համաձայնեցման արդյունքներով պատրաստել Համաձայնագրի նախագիծ և այն քննարկման ներկայացնել Հանձնաժողովի հերթական նիստում.
դ) մշակել այն ապրանքների ցանկի նախագիծը, որոնց մասով նպատակահարմար է նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրումը։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական: