ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 4-ին
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 92-րդ հոդվածում 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 94-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի» բառերը փոխարինել «տարեկան ֆինանսական հաշվետվությունների» բառերով և նույն մասից հանել երկրորդ նախադասությունը.
2) 3-րդ մասի «տարեկան հաշվետվությունը ենթակա է» բառերը փոխարինել «տարեկան հաշվետվությունը և տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են» բառերով:
Հոդված 3. Օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) Ընկերության տարեկան հաշվետվությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, իսկ ֆինանսական հաշվետվություններն օրենքով պարտադիր աուդիտի ենթակա լինելու դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները.».
2) «է» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-287-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|