Official
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.3-րդ հոդվածով.
«Հոդված 14.3. | Փոխադարձության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող դրույքաչափը |
1. Փոխադարձության հիման վրա օտարերկրյա պետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել պետական տուրքի՝ օրենքով սահմանված առավելագույն դրույքաչափը չգերազանցող այլ դրույքաչափեր:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ 2018 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-352-Ն
Ա. Սարգսյան
Information
Act Info
Changes and incorporations
Relations
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Number
ՀՕ-352-Ն
Type
Օրենք
Act type
Base act (05.07.2018-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2018.07.11/53(1411) Հոդ.786
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
13.06.2018
Enactment location
Երևան
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
28.06.2018
Effective date
05.07.2018
Main act
13.06.2018, ՀՕ-352-Ն
Change history
Changed acts
Changing act
Incorporation
Has made changes in following acts
Corresponding incorporation for each change
Synchronous scrolling
General relations
Judicial Precedents
Official clarifications
Anti-constitutional