Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (21.08.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 16.02.2016
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.08.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

21 օգոստոսի 2015 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

Առեվտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու հետ կապված հարցերի մասին

 

1. Ձևավորել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու հետ կապված հարցերի ուսումնասիրության գծով բարձր մակարդակի աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):

2. Հաստատել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու հետ կապված հարցերի ուսումնասիրության գծով բարձր մակարդակի աշխատանքային խմբի` կից ներկայացվող կազմը:

3. Աշխատանքային խմբին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում քննարկման ներկայացնել՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության պարտավորությունների կիրարկմանը ևՄիության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տնտեսությունների համար ռիսկերի նվազեցման ևապրանքների միասնական շուկայի գործունեության ապահովմանն առնչվող՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) համապատասխան միջազգային պայմանագրեր ևակտերի նախագծեր պարունակող միջոցների համալիր, այդ թվում՝ նկատի ունենալով՝

ա) Ղազախստանի Հանրապետության տարածք առանձին ապրանքներ ներմուծելու դեպքում դրանց համար Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր կիրառելու համար իրավական հիմքի սահմանումը,

բ) Միության մաքսային տարածքում համապատասխան ապրանքների շրջանառության առանձնահատուկ ռեժիմի ձևավորումը՝ ներառյալ այլ անդամ պետությունների տարածքում այդ ապրանքների տեղափոխման դեպքում մաքսային վճարների Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերի մակարդակին հասնող լրավճարման մեխանիզմները, ինչպես նաևապրանքների տեղափոխումն առանց այդ լրավճարման չթույլատրելու առնչությամբ Ղազախստանի Հանրապետության ձեռնարկած միջոցները,

գ) վարչարարության հատուկ միջոցների մշակումը բարձր ռիսկայնության ապրանքների (այդ թվում՝ գյուղատնտեսական ևպարենային ապրանքների (համապատասխան տեղեկատվական համակարգերի կիրառմամբ), ավտոտրանսպորտային միջոցների, շաքարի, տեքստիլի, կոշիկի, կենցաղային տեխնիկայի (ներառյալ դրանց դրոշմավորումը), դեղամիջոցների ևբժշկական արտադրատեսակների) համար,

դ) փոխադարձ առևտրի վիճակագրական հաշվառումը ևդիտանցումն ապահովելուն ուղղված լրացուցիչ միջոցների, ինչպես նաևՄիության մաքսային տարածքում ապրանքների շրջանառության պայմանները պահպանելուն ուղղված հսկողության միջոցների ձեռնարկումը,

ե) անդամ պետությունների մաքսային ևհարկային մարմինների փոխգործակցությունն ապահովելուն ուղղված լրացուցիչ միջոցները, այդ թվում՝ համապատասխան տեղեկատվական համակարգերի կիրառմամբ:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել Ղազախստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնից բացառումներ կիրառելուց անդամ պետությունների տնտեսությունների ևբյուջեների համար առաջացող հետևանքների վերլուծության նպատակով գիտահետազոտական աշխատանքի անցկացման հետ կապված գործունեության ու ապրանքների միասնական շուկայի գործունեության կազմակերպումը։

5. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Բ. Սագինտաև


Վ. Դիլ


Ի. Շուվալով

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան