Սույն իրավական ակտի գործողությունը դադարեցվել է 21.03.18 ՀՕ-180-Ն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 26.1-ին և 26.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
26.1) օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ` Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, դատարանների դատավորները, նախարարները, նրանց տեղակալները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Ոստիկանության պետը և նրա տեղակալները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և նրա տեղակալները, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, մարզպետները, նրանց տեղակալները, Երևանի քաղաքապետը, նրա տեղակալները, Հաշվեքննիչ պալատի նախագահը և խորհրդի անդամները, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Վիճակագրական կոմիտեի ղեկավարը և անդամները.
26.2) պետական ծառայություն իրականացնող անձ` դատախազները, քննչական կոմիտեի ծառայողները, ոստիկանության (բացառությամբ ոստիկանության զորքերի), ազգային անվտանգության (բացառությամբ սահմանապահ զորքերի և զինված ստորաբաժանումների), հարկային, մաքսային մարմինների, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարար ծառայությունների պաշտոնատար անձինք.»:
Հոդված 2. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 3.1-ին կետում «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասում «պետական հատուկ ծառայություն» բառերը փոխարինել «պետական ծառայություն» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 438-րդ հոդվածի 3.2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունից» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայությունից» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-278-Ն |