ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում «անկախության» բառը փոխարինել «չեզոքության» բառով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պետական պահպանություն տրամադրվում է՝
1) Հանրապետության նախագահին.
2) վարչապետին.
3) Ազգային ժողովի նախագահին.
4) սույն օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ վարչապետի թեկնածուին։
Հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն՝ մինչև վարչապետ նշանակելու հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից:».
2) 3-րդ մասի՝
ա. առաջին նախադասության «Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով և ժամկետներում» բառերը փոխարինել «վարչապետի որոշմամբ» բառերով,
բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչապետի որոշումը ենթակա չէ հրապարակման:».
4) 4-րդ մասի՝
ա. 2-րդ կետի «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ ծառայություն)» բառերով,
բ. երկրորդ պարբերությունում, ինչպես նաև Օրենքի ամբողջ տեքստում «լիազոր մարմնի» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ծառայության» բառով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանրապետության նախագահին նրա ընտրվելուց հետո տրամադրվում է պետական պահպանություն:».
3) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով, իսկ «և (կամ)» բառերը՝ «, ինչպես նաև» բառերով.
4) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին» բառերը փոխարինել «Հանրապետության պաշտոնաթող նախագահներին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է» բառերը՝ «Հանրապետության պաշտոնաթող նախագահները կարող են» բառերով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.
«Հոդված 6.1. |
Վարչապետի պետական պահպանությունը |
1. Վարչապետին նրա նշանակվելուց հետո տրամադրվում է պետական պահպանություն՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում՝ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների լրիվ ծավալով։
2. Պետական պահպանություն տրամադրվում է նաև վարչապետի՝
1) Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին՝ իր թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելու պահից.
2) Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասին համապատասխան` Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին՝ վարչապետ ընտրելու որոշումն ընդունվելու պահից:
3. Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:
4. Պաշտոնաթող վարչապետներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին:»։
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Հայաստանի Հանրապետությունում պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այլ անձանց» բառերը փոխարինել «Ազգային ժողովի նախագահի» բառերով.
2) 1-ին մասի «և Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերը հանել, իսկ «նրանց» բառը փոխարինել «նրա» բառով:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում «և 7-րդ հոդվածում» բառերը փոխարինել «, 6-րդ և 7-րդ հոդվածներում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի՝
ա. առաջին նախադասության «Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով և ժամկետներում» բառերը փոխարինել «վարչապետի որոշմամբ» բառերով,
բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչապետի որոշումը ենթակա չէ հրապարակման:»:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերը փոխարինել «ծառայությունն է» բառերով.
2) 2-5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության գրասենյակ է:
3. Ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը՝ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով։
4. Ծառայության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:
5. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է պետական պահպանության ծառայության պետը:».
4) 7-րդ և 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
5) 9-րդ մասում՝
ա. «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ծառայությունը կարող է ունենալ ինչպես հիմնական մասնագիտական, այնպես էլ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:».
6) 10-րդ մասի «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի երկրորդ պարբերությունը «հակառակ» բառից հետո լրացնել «՝ զուգորդվելով այդ անձանց ազատությունից զրկելով» բառերով:
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.
2) 5-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին և 16.2-րդ հոդվածներով.
«Հոդված 16.1. |
Ծառայության ծառայողների նշանակումը և ազատումը |
1. Ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
2. Ծառայության ղեկավարի առաջին տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ:
3. Ծառայության ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ ծառայության ղեկավարի ներկայացմամբ:
4. Ծառայության սպայական կոչումներով (բացառությամբ կրտսեր սպայականի) համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում և այդ ծառայողներին կոչումներ շնորհում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ ծառայության ղեկավարի ներկայացմամբ։
5. Ծառայության կրտսեր սպայական և ենթասպայական կոչումներով համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում և այդ ծառայողներին կոչումներ շնորհում է ծառայության ղեկավարը։
Հոդված 16.2. |
Ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու կարգը |
1. Ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին վարչապետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է պաշտոնի նշանակմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:
2. Ծառայության ղեկավարին նշանակելու մասին վարչապետի առաջարկությանը կցվում է պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է համապատասխան հրամանագիրը:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ անձը պաշտոնի նշանակված կամ պաշտոնից ազատված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:»:
Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 6.1-ին հոդվածի 4-րդ մասը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նշանակված վարչապետների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-275-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|