ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
12 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 114 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015-2016 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում փոփոխություններ կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 13-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված), Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2012 թվականի հուլիսի 27-ի թիվ 231 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտահետազոտական աշխատանքներ անցկացնելու հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 37 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015-2016 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի ։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 114 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015-2016 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարվելիք
II բաժնում՝
ա) «Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ» ենթաբաժնի 1-ին կետի 2-րդ սյունակում «2015 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2016 թվական» բառերով.
բ) «Առևտրային քաղաքականության դեպարտամենտ» ենթաբաժնի 8-րդ կետի «Աֆրիկայի պետությունների հետ Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական հարաբերությունների վիճակի ընդհանուր վերլուծություն և դրանց զարգացման վերաբերյալ հանձնարարականների պատրաստում» բառերը փոխարինել «Կորեայի Հանրապետության հետ Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման մոտեցումների սահմանում» բառերով: