ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 63-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) փոխանակությամբ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասում «եթե ներկայացվել է մասնակցության մեկ հայտ,» բառերը փոխարինել «եթե աճուրդի մասնակցության համար հայտ չի ներկայացվել,» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «պետության» բառից հետո լրացնել «և համայնքների» բառերով.
2) 1-ին մասի 4-րդ ենթակետի վերջին պարբերության «հայտն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հայտն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) 2-րդ մասի 4-րդ ենթակետի «եթե պահանջվող հողամասը գտնվում է այլ անձի օգտագործման ներքո, հողօգտագործողի գրավոր համաձայնությունը:» բառերը փոխարինել «եթե պահանջվող հողամասը գտնվում է այլ անձի օգտագործման ներքո, ապա լիազորված պետական մարմինը, հողերի անհատույց (մշտական) օգտագործման տրամադրման հայտ ներկայացնելուց առնվազն մեկ ամիս առաջ պատշաճ կերպով ծանուցելով հողօգտագործողին, ստանում է հողօգտագործողի գրավոր համաձայնությունը:» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 76-րդ հոդվածի վերնագիրը «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու և մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով համայնքի ղեկավարը սահմանում է մրցութային պայմանները միասնական կշռային գործակցով գնահատելու մեթոդ:»:
Հոդված 6. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «առաջարկած» բառից հետո լրացնել «և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասում «եթե մրցույթին ներկայացվել է միայն մեկ հայտ» բառերը փոխարինել «եթե մրցույթին մասնակցելու համար հայտ չի ներկայացվել» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հոկտեմբերի 17 Երևան ՀՕ-143-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|