ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«15» հոկտեմբերի 2025թ. |
N 1438-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 558-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի օգոստոսի 27-ի «Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունների, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագրի և միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 558-Ն հրամանի՝
1) վերնագրում, 1-ին կետի 4-րդ ենթակետում և N4 հավելվածի վերնագրում «շրջանառության» բառից հետո լրացնել «և դրոշմանիշային վճարի» բառերը,
2) N4 հավելվածում՝
ա. 2-րդ աղյուսակից առաջ լրացնել վերնագիր հետևյալ բովանդակությամբ.
«Բաժին 1․ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառություն»,
բ․ 2-րդ աղյուսակից հետո լրացնել նոր բաժին հետևյալ բովանդակությամբ.
«Բաժին 2․ Դրոշմանիշային վճարի հաշվարկ
|
12. Դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա (տող 11) |
|
|
13. Դրոշմանիշային վճար |
Անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվող հաշվետվության մեջ 2-րդ բաժնի 12-րդ և 13-րդ տողերն ինքնաշխատ եղանակով լրացվում են այն դեպքում, երբ անհատ ձեռնարկատերը հաշվետու տարվա ընթացքում համարվել է բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։»
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա։
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Կ. ԹամազՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2025 թվական: