ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«15» հոկտեմբերի 2025թ. |
N 1437-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 749-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Շահութահարկի հաշվարկների ձևերը, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկի ձևը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 749-Ն հրամանի՝
1) վերնագրում և 1-ին կետի 3-րդ ենթակետում «սոցիալական վճարի» բառերը փոխարինել «սոցիալական և դրոշմանիշային վճարների» բառերով,
2) N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա։
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Կ. ԹամազՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի հոկտեմբերի 15-ի N 1437-Ն հրամանի |
|
«Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 749-Ն հրամանի |
Ձև___
|
ՀԱՇՎԱՐԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԵՎ ՆՈՏԱՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ |
Փաստաթղթի համարը ________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |||||||||
|
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
||||||||||
|
2. Հարկ վճարողը |
||||||||||
|
3. Հարկ վճարողի հաշվառման վայրը (բնակության վայրը) |
||||||||||
|
4. Հանրային ծառայությունների համարանիշը |
||||||||||
|
5. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարի |
|||||||||
|
(դրամ) |
Բաժին 1․ Սոցիալական վճարի հաշվարկ
|
6. |
Շահութահարկի հարկման բազա |
|
|
7. |
Ձեռնարկատիրական (նոտարական) գործունեությունից սոցիալական վճար |
|
|
8. |
Սոցիալական վճար շրջանառության հարկի համակարգում իրականացվող գործունեության մասով |
|
|
9. |
Ընդամենը սոցիալական վճար |
|
|
10. |
Կամավոր կենսաթոշակային վճար |
Բաժին 2․ Դրոշմանիշային վճարի հաշվարկ
|
11. |
Դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա |
|
|
12. |
Դրոշմանիշային վճար |
|
Պաշտոնատար անձ |
___________________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
Կ Ա Ր Գ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԵՎ ՆՈՏԱՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական և դրոշմանիշային վճարների հաշվարկի ձևը (այսուհետ` Հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին համապատասխանաբար՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին, «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան: Հաշվարկում թվային տվյալները լրացվում են դրամներով (առանց լումաների):
2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի անունը, ազգանունը:
4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի հաշվառման վայրը (բնակության վայրը):
5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը:
6. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար լրացվում է Հաշվարկը:
7. Բաժին 1-ում կատարվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին համապատասխան սոցիալական վճարի հաշվարկը։
8. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում է շահութահարկի հարկման բազան (հարկվող շահույթը), որը լրացվում է Հավելված 1-ով հաստատված` «Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկի» 1-ին բաժնի աղյուսակի 87-րդ կետում նշված գումարը:
9. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված չափերով հաշվարկված սոցիալական վճարի գումարը:
10. Հաշվարկի 8-րդ կետում լրացվում է շրջանառության հարկի համակարգում իրականացվող գործունեության մասով հաշվարկվող սոցիալական վճարի գումարը (յուրաքանչյուր ամսվա հաշվով 5000 դրամ): Ընդ որում` շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի կողմից լրացվում է Հաշվարկի 1-ին բաժնի միայն սույն կետը:
11. Հաշվարկի 9-րդ կետում լրացվում է սոցիալական վճարի ընդհանուր գումարը` որպես 7-րդ և 8-րդ կետերում նշված գումարների հանրագումար:
12. Հաշվարկի 10-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից վճարված կամավոր կենսաթոշակային վճարների գումարը՝ ամբողջությամբ:
13. Բաժին 2-ում կատարվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքին համապատասխան դրոշմանիշային վճարի հաշվարկը։
14․ Հաշվարկի 11-րդ կետում լրացվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազան։ Ընդ որում՝
1) հարկման ընդհանուր համակարգում գործունեություն իրականացրած անհատ ձեռնարկատերերի և նոտարների դեպքում լրացվում է Հավելված 1-ով հաստատված` «Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկ»-ի 1-ին բաժնի աղյուսակի 41-րդ կետում նշված գումարը,
2) շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացրած անհատ ձեռնարկատերերի դեպքում լրացվում է հաշվետու տարվա եռամսյակների համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառության տարեկան հանրագումարը,
3) հաշվետու տարվա ընթացքում մեկից ավելի հարկման համակարգերում (այդ թվում՝ միկրոձեռնարկատիրության) գործունեություն իրականացրած անհատ ձեռնարկատերերի դեպքում լրացվում է հարկման համապատասխան համակարգի համար սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաների հանրագումարը: Ընդ որում՝ հաշվետու տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության համակարգից շրջանառության հարկի համակարգ և (կամ) հարկման ընդհանուր համակարգ անցած անհատ ձեռնարկատերը դրոշմանիշային վճարի հաշվարկման նպատակով ներկայացնում է միայն սույն Հաշվարկը։
15․ Հաշվարկի 12-րդ կետում դրոշմանիշային վճարի հաշվարկման բազայից ելնելով լրացվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված չափերով հաշվարկված դրոշմանիշային վճարը։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2025 թվական: