ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 191 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 191 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2014 թվականի մարտի 18-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ» թիվ 44 որոշման մեջ՝
ա) անվանումը և 1-ին կետը «համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների)» բառերով.
բ) նշված որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկում, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ՝
անվանումը «համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների)» բառերով.
տեքստի մեջ 2-րդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 30 000» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 31 000 0 9401 39 000 0» ծածկագրերով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 40 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 41 000 0 9401 49 000 0» ծածկագրերով.
3-րդ վանդակի անվանումը լրացնել «(համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների)» բառերով.
ծանոթագրությունների 2-րդ կետը «համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների)» բառերով.
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2019 թվականի հունվարի 15-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը ներկայացնելով» թիվ 3 որոշման մեջ՝
ա) անվանումը և 1-ին կետը «համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները)» բառերով.
բ) նշված որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկում, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը ներկայացնելով՝
անվանումը «համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները)» բառերով.
|
2-րդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9508 90 000 0» ծածկագիրը փոխարինել | ||||||
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |
«9508 21 000 0 |
9508 22 000 0 |
9508 23 000 0 |
9508 24 000 0 | ||
|
9508 25 000 0 |
9508 26 000 0 |
9508 29 000 0 |
9508 30 000 0 |
9508 40 000 0» | ||
|
ծածկագրերով. |
||||||
3-րդ վանդակի անվանումը լրացնել «(համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ)» բառերով: