ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը տեխնիկական վրիպակի կապակցությամբ, համաձայն որի ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի N 659-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1161-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «3) 6-րդ կետից հանել «, ինչպես նաև հաշվի առնելով հաշմանդամ երեխայի վերականգնման անհատական ծրագրում նշված միջոցառումները», իսկ 10-րդ կետից՝ «, ինչպես նաև հաշմանդամ երեխայի վերականգնման անհատական ծրագրում նշված միջոցառումները» բառերը.» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «3) 6-րդ, 10-րդ կետերից հանել «, ինչպես նաև հաշվի առնելով հաշմանդամ երեխայի վերականգնման անհատական ծրագրում նշված միջոցառումները» բառերը.» բառերը, խնդրում ենք որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
02.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2025 թվական:
