ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 1994 թ. N 185
Քաղ. Երևան
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵԿՏՈՐՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայության և Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքներն ընտանեկան նպաստ նշանակելու և վճարելու կարգի վերաբերյալ կանոնադրությունները հաստատելու մասին» N 458 որոշման, սոցիալական ծառայությունների սեկտորների վարիչների աշխատանքի վարձատրությունը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում է.
1. Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սոցիալական ծառայությունների սեկտորների վարիչների աշխատանքի վարձատրության պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանել համապատասխան սոցիալական ծառայությունների պետերի աշխատանքի վարձատրության պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներից 0,2-ով պակաս:
2. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
