ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«26» հունիսի 2025 թ. |
N 17-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի «ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 93-Ն հրամանով հաստատված հավելվածի.
1) VI բաժնի 44-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Սոցիալական նշանակության բնակարանային ֆոնդի օբյեկտների (հանրակացարանային տիպի բնակելի ֆոնդի, սոցիալական բնակարանային ֆոնդի ու ժամանակավոր օթևանի կացարանների) ներքին մակերեսների (բնակելի կամ ոչ բնակելի սենքերի) համար հատակից առաստաղ (հատակի հարդարված մակերեսից մինչև առաստաղի ստորին հատված) բարձրությունը կարող է սահմանվել 2.4մ-2.7մ` ըստ պատվիրատուի նախագծային առաջադրանքի (տեխնիկական բնութագրի): Սոցիալական բնակարանային ֆոնդ են համարվում սոցիալական վարձակալության պայմանագրի համաձայն սոցիալական պաշտպանության կարիք և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին պայմանագրով սահմանված ժամկետով, բնակելի տարածության օգտագործման իրավունքով տրամադրման ենթակա մակերեսները:»:
2. Սահմանել, որ սույն հրամանի պահանջները կարող են կիրառվել մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը մեկնարկած և դեռևս չավարտված նմանատիպ քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի նկատմամբ՝ ըստ պատվիրատուի նախագծային լրացուցիչ առաջադրանքի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
26.06.2025 |
Ե. Վարդանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2025 թվական:
