ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1992 թ. N 582
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 410 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ N 2 ՑԱՆԿԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով միջազգային շուկայում գործող պահանջներից, ինչպես նաև հանրապետությունում ադամանդների վաճառքը վալյուտայով արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման քվոտավորման և լիցենզավորման միասնական կարգի մասին» N 410 որոշմամբ հաստատված N 2 ցանկը լրացնել հետևյալ պարբերությամբ`
«Ադամանդներ - արդյունաբերության նախարարություն»
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և մաքսային վարչությանը` ապահովել լիցենզիաների ձևակերպման հարցերի լուծումը, ինչպես նաև ադամանդի վաճառքի լիցենզիայի առկայության դեպքում ապրանքի բացթողման մաքսային գործողությունների կազմակերպումը ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում:
3. 1992 թվականի ադամանդների հավաստագրումը հանձնարարել Արդյունաբերության նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
Հայաստանի Հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
