ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 1989 թ. N 591
Քաղ. Երևան
ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի «ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 896 ՈՐՈՇՈՒՄԸ
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն և տեղեկացնել շահագրգռված կազմակերպություններին, որ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1989 թ. հոկտեմբերի 25-ի «Դատարանների, դատախազության մարմինների ու պետական նոտարական գրասենյակների աշխատողների նյութական ապահովումը բարելավելու մասին» N 896 որոշմամբ նպատակ ունենալով բարձրացնել դատարանների, դատախազության մարմինների ու պետական նոտարական գրասենյակների գործունեության արդյունավետությունը, դրանք կոմպլեկտավորել բարձրորակ կադրերով և ապահովել այդ մարմինների աշխատողների աշխատանքի խթանումը
ա) սահմանել է հետևյալ պաշտոնադրույքները.
դատարանների աշխատողներինը, համաձայն N 1-7 աղյուսակների (կցվում են)*).
դատախազության մարմինների աշխատողներինը, համաձայն N 8-15 աղյուսակների (կցվում են)*).
պետական նոտարական գրասենյակների աշխատողներինը, համաձայն N 16 աղյուսակի (կցվում է)*).
դատարանների, դատախազության մարմինների ու պետական նոտարական գրասենյակների ծառայողներինը, համաձայն N 17 աղյուսակի (կցվում է)*).
բ) սահմանել է, որ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների տեղակալների պաշտոնադրույքները սահմանվում են համապատասխան ղեկավարների պաշտոնադրույքներից 10-20 տոկոսով ցածր.
գ) հանձնարարել է ԽՍՀՄ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեին` ԽՍՀՄ արդարադատության մինիստրության, ԽՍՀՄ Գերագույն դատարանի և ԽՍՀՄ դատախազության ներկայացմամբ հաստատել նշված որոշմամբ չնախատեսված պաշտոնադրույքները աշխատավարձի (աշխատանքի վարձատրության) սահմանված ֆոնդի սահմաններում.
դ) լրավճարումներ է սահմանել դատավորների պաշտոնադրույքներին որակակարգերի համար և դատախազության մարմինների աշխատողների կարգային աստիճանների համար, համաձայն N N 18 և 19 աղյուսակների*).
ե) իրավունք է վերապահել դատարանների նախագահներին, դատախազության մարմինների ու նոտարական գրասենյակների ղեկավարներին հաստատված աշխատավարձի (աշխատանքի վարձատրության) ֆոնդերի սահմաններում.
աշխատողներին հավելումներ սահմանել աշխատանքում բարձր նվաճումների կամ հատուկ կարևոր աշխատանք կատարելու համար, պաշտոնադրույքի մինչև 50 տոկոսի չափով: Այդ հավելումները վերացվում կամ պակասեցվում են առաջադրանքները ժամանակին չկատարելու, աշխատանքի որակը վատացնելու, ինչպես նաև աշխատանքային կարգապահությունը խախտելու դեպքում: Այդ կապակցությամբ վերացնել նախկինում կիրառված հավելումների ու լրավճարումների բոլոր ձևերը: Որակակարգերի ու կարգային աստիճանների համար լրավճարումներ ստացող աշխատողներին աշխատանքում բարձր նվաճումների կամ հատուկ կարևոր աշխատանք կատարելու համար պաշտոնադրույքներին հավելումներ չեն սահմանվում.
կատարել աշխատողների պարգևատրում, այդ նպատակին ուղղելու երկու ամսվա աշխատավարձի (աշխատանքի վարձատրության) ֆոնդի չափով միջոցներ: Պարգևավճարների կոնկրետ չափերը որոշվում են աշխատանքի ընդհանուր արդյունքներում անձնական ավանդին համապատասխան և առավելագույն չափերր չեն սահմանափակվում.
աշխատողներին ցույց տալ նյութական օգնություն, այդ նպատակներին ուղղելով աշխատավարձի (աշխատանքի վարձատրության) ամսական ֆոնդի չափով միջոցներ:
Սահմանել է, որ նշված մարմինների ղեկավարների ու նրանց տեղակալների պարգևատրումը կատարվում է տարեկան մինչև 2,5 պաշտոնային ռոճիկի չափով, իսկ նրանց նյութական օգնություն ցույց տալու չափը` տարեկան մինչև մեկ պաշտոնային ռոճիկի չափով, իրագործվում է վերադաս մարմնի որոշմամբ.
զ) անհրաժեշտ է գտել աշխատանքի վարձատրության նոր պայմանները կիրառելիս կատարել դատարանների, դատախազության մարմինների և պետական նոտարական գրասենյակների աշխատողների (բացի դատավորներից ու վերադաս մարմնի կողմից աշխատանքի նշանակվող անձանց) արտահերթ ատեստավորում: Սահմանել է` ատեստավորման արդյունքներով որոշումներ ընդունել պաշտոնում բարձրացնելու (իջեցնելու), պաշտոնային ռոճիկ սահմանելու, վերապատրաստման ուղարկելու, զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին.
է) դատարանների, դատախազության մարմինների ու պետական նոտարական գրասենյակների ժամավճար մասնագետների, ծառայողների ու բանվորների վրա տարածել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թ. դեկտեմբերի 4-ի N 1145 որոշմամբ (Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թ. հունվարի 21-ի N 36 որոշում) նախատեսված ժամանակավորապես բացակայող աշխատողների պարտականությունները կատարելու համար աշխատանքի վարձատրության կարգը, չափերն ու պայմանները.
ը) սահմանել է` դատական կատարածուներին պարգև վճարել այն գումարների 5 տոկոսի հաշվին, որը քրեական, քաղաքացիական գործերի, վարչական վարույթների և նոտարական մարմինների կատարողական մակագրությունների հիման վրա նրանց կողմից բռնագանձվել է պետական բյուջե, ինչպես նաև ի օգուտ պետական, կոոպերատիվ ու այլ հասարակական ձեռնարկությունների և կազմակերպությունների ու քաղաքացիների.
թ) սահմանել է, որ քրեական ու քաղաքացիական գործերի հետաքննության ու քննության և քննությանը հսկելու հետ կապված դատաքննչական աշխատողների, դատավորների, դատական փորձաքննության գիտահետազոտական հիմնարկների փորձագետների գործուղման ծախսերը չեն լիմիտավորվում.
ժ) սահմանել է, որ նշված որոշմամբ նախատեսված` դատարանների, դատախազության մարմինների ու պետական նոտարական գրասենյակների աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանները մտցվում են 1990 թ. հունվարի 1-ից.
ի) հանձնարարել է ԽՍՀՄ արդարադատության մինիստրությանը` ԽՍՀՄ աշխատանքի և աշխատավարձի հարցերի պետական կոմիտեի, ԽՍՀՄ ֆինանսների մինիստրության ու ԽՍՀՄ դատախազության հետ համատեղ 3-ամսյա ժամկետում ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ առաջարկություններ ներկայացնել նշված որոշումից բխող գործող օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին:
2. Ի կատարումն ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թ. հոկտեմբերի 25-ի N 896 որոշման`
ա) Հայկական ԽՍՀ արդարադատության մինիստրությանը (ընկ. Ա. Գ. Աշրաֆյանին) և Հայկական ԽՍՀ Գերագույն դատարանին (ընկ. Ա. Ա. Գևորգյանին)`
մեկշաբաթյա ժամկետում Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրություն հաշվարկներ ներկայացնել աշխատանքի վարձատրության նոր պայմանների անցնելու համար լրացուցիչ միջոցների մասին.
մեկամսյա ժամկետում անցկացնել դատավորների ու պետական նոտարական գրասենյակների աշխատողների ատեստավորում (բացի դատավորներից ու վերադաս մարմինների կողմից պաշտոնի նշանակվող անձանցից): Ատեստավորման արդյունքներով որոշումներ ընդունել պաշտոնում բարձրացնելու (իջեցնելու), պաշտոնադրույք սահմանելու, վերապատրաստման ուղարկելու, զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին.
բ) Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրությանը (ընկ. Ջ. Ա. Ջանոյանին)` մինչև 1989 թ. դեկտեմբերի 20-ը Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություններ ներկայացնել Հայկական ԽՍՀ արդարադատության մինիստրության ու Հայկական ԽՍՀ Գերագույն դատարանի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդի ֆինանսավորման աղբյուրների և չափի մասին` կապված դատարանների ու պետական նոտարական գրասենյակների աշխատողների աշխատանքի վարձատրության նոր պայմաններ մտցնելու հետ:
________________
*) Աղյուսակները չեն բերվում:
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
Հայկական ԽՍՀ Մինիստրների |
Լ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
