հայկական Խսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
3 մարտի 1990 թ. N 102
Քաղ. Երևան
ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1990 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» N 144 ՈՐՈՇՈՒՄԸ
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի ղեկավարություն և տեղեկացնել շահագրգռված կազմակերպություններին, որ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1990 թ. փետրվարի 10-ի «Պետական արբիտրաժի մարմինների աշխատողների նյութական ապահովման բարելավման մասին» N 144 որոշմամբ պայմանագրային կարգապահության ամրապնդման, ձեռնարկությունների ու կոոպերատիվների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բարձրորակ կադրերով դրանց համալրման և այդ մարմինների աշխատողների աշխատանքի խթանման ապահովման գործում պետական արբիտրաժի մարմինների դերը բարձրացնելու նպատակով՝
ա) սահմանել է պետական արբիտրաժի մարմինների աշխատողների պաշտոնեական ռոճիկները, համաձայն N 1-6 առդիր աղյուսակների*):
բ) որոշել է, որ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների տեղակալների պաշտոնեական ռոճիկները սահմանվում են համապատասխան ղեկավարների պաշտոնեական ռոճիկներից 10-20 տոկոս ցածր.
գ) իրավունք է վերապահել պետական արբիտրաժի մարմինների ղեկավարների աշխատանքի վարձատրության հաստատված ֆոնդերի սահմաններում՝
պետական արբիտրաժի համապատասխան մարմինների աշխատողների համար սահմանել հավելումներ աշխատանքում բարձր նվաճումների համար կամ առանձնապես կարևոր աշխատանքի կատարման համար՝ մինչև պաշտոնեական ռոճիկի 50 տոկոսի չափով։ Այդ հավելումները վերացվում կամ պակասեցվում են առաջադրանքները ժամանակին չկատարելու, աշխատանքի որակի վատացման, ինչպես նաև աշխատանքային կարգապահության խախտման դեպքում։
Այդ կապակցությամբ սահմանել է վերացնել նախկինում կիրառվող հավելումների և հավելավճարների բոլոր տեսակները.
սահմանել է աշխատողների պարգևատրությունը կատարել, այդ նպատակի համար ուղղելով միջոցներ աշխատանքի վարձատրության երկամսյա ֆոնդի չափով։ Պարգևավճարների կոնկրետ չափերը որոշվում են ընդհանուր արդյունքների մեջ նրանց անձնական ավանդին համեմատ և առավելագույն չափերով չեն սահմանափակվում.
սահմանել է նյութական օգնություն ցույց տալ աշխատողներին, այդ նպատակի համար ուղղելով միջոցներ աշխատանքի վարձատրության մեկամսյա ֆոնդի չափով։
Սահմանել է, որ նշված մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների պարգևատրումը կատարվում է տարեկան 2,5 պաշտոնեական ռոճիկի չափով, իսկ նրանց նյութական օգնություն ցույց տալու համար` տարեկան մինչև մեկ պաշտոնեական ռոճիկի չափով և իրականացվում է վերադաս մարմնի որոշմամբ.
դ) անհրաժեշտ է համարել աշխատանքի վարձատրության նոր պայմաններ մտցնելու ժամանակ պետական արբիտրաժի մարմիններում անցկացնել աշխատողների արտահերթ ատեստավորում (բացառությամբ վերադաս մարմնի կողմից պաշտոնի նշանակվող աշխատողների)։
Սահմանել է ատեստավորման արդյունքներով որոշումներ ընդունել պաշտոնի բարձրացման (իջեցման) մասին, պաշտոնեական ռոճիկի սահմանման, վերապատրաստման ուղարկելու, զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին.
ե) պետական արբիտրաժի մարմինների մասնագետների, ծառայողների ու ժամավարձով բանվորների վրա է տարածել ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թ. դեկտեմբերի 4-ի N 1145 (Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թ. հունվարի 21-ի N 36 որոշում) որոշմամբ նախատեսված բացակայող աշխատողների պարտականությունները ժամանակավորապես կատարելու համար աշխատանքի վարձատրության կարգն ու պայմանները.
զ) սահմանել է, որ նշված որոշմամբ նախատեսված պետական արբիտրաժի մարմինների աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանները մշակվում են 1990 թ. մարտի 1-ից.
ը) ուժը կորցրած ճանաչել ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թ. փետրվարի 12-ի «ՍՍՀՄ պետական արբիտրաժի հարցերը» N 191 որոշման 3-րդ կետը, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թ. դեկտեմբերի 30-ի «ՍՍՀՄ պետական արբիտրաժի կենտրոնական ապարատի կազմակերպական կառուցվածքի հարցերը» N 1481 որոշման 2-րդ կետը։
2. Ի կատարումն ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թ. փետրվարի 10-ի N 144 որոշման՝
ա) Հայկական ԽՍՀ պետական արբիտրաժին (բեկ. Գ. Մ. Սարգսյանին ) մեկամսյա ժամկետում անցկացնել պետ-արբիտրաժի աշխատողների արտահերթ ատեստավորում (բացառությամբ վերադաս մարմնի կողմից պաշտոնի նշանակվող աշխատողների)։
Ատեստավորման արդյունքներով ընդունել որոշումներ պաշտոնի բարձրացման (իջեցման) մասին, պաշտոնեական ռոճիկ սահմանելու, վերապատրաստման ուղարկման, զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին,
բ) սահմանել Հայկական ԽՍՀ պետական արբիտրաժի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը՝ տարեկան 190,0 հազ. ռուբլի գումարով։
____________________
*Աղյուսակները չեն բերվում
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
Հայկական ԽՍՀ Մինիստրների |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
