«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
25 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32605023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
| 13 հունվարի 2005 թ.  | N 9 | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 12-րդ մասին համապատասխան.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Ստեղծել փրկարարների և փրկարարական կազմավորումների որակավորման հանձնաժողով` համաձայն հավելվածի:
| Գեներալ-մայոր՝ | Է. Բարսեղյան | 
| Հավելված  | 
Հ Ա Ն Ձ Ն Ա Ժ Ո Ղ Ո Վ
ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
Փրկարարների և փրկարարական կազմավորումների որակավորման հանձնաժողովի կազմն է`
| Նախագահ` | - | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ. | 
| Տեղակալներ` | - | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ | 
| - | Արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչության պետ. | |
| Քարտուղար` | - | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության փրկարարական ուժերի պատրաստման բաժնի պետ. | 
| Անդամներ` | - | Արտակարգ իրավիճակների վարչության կադրերի և կազմակերպչական վարչության պետ. | 
| - | Արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության պետ. | |
| - | Արտակարգ իրավիճակների վարչության Ճգնաժամային կառավարման ինստիտուտի ռեկտոր. | |
| - | Արտակարգ իրավիճակների վարչության իրավական ապահովման բաժնի պետ. | |
| - | Արտակարգ իրավիճակների վարչության «Փրկարար» ուսումնական կենտրոնի պետ. | |
| - | Արտակարգ իրավիճակների վարչության արագ արձագանքման փրկարարական ջոկատի հրամանատար. | |
| - | Արտակարգ իրավիճակների վարչության Քաղաքացիական պաշտպանության գնդի հրամանատար. | |
| - | Արտակարգ իրավիճակների վարչության բժշկական ծառայության պետ. | |
| - | Արտակարգ իրավիճակների վարչության տեխնածին վթարների կառավարման բաժնի պետ. | |
| - | Արտակարգ իրավիճակների վարչության «Փրկարար» ուսումնական կենտրոնի պետի տեղակալ. | |
| - | «Փրկարար» ուսումնական կենտրոնի փրկարարական ցիկլի պետ. | |
| - | «Սպիտակ» փրկարարական ջոկատի պետ (համաձայնությամբ). | |
| - | «Հատիս» փրկարարական ջոկատի պետ (համաձայնությամբ). | |
| - | ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բուժօգնության վարչության մասնագիտացված բժշկական օգնության բաժնի պետ (համաձայնությամբ): | 
 
                