ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2024 թվականի N 1782-Ն
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 70.1-ին հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`
1) սույն որոշման հավելվածով սահմանված ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը հաշվի առնել ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի գնահատման և որակի բարելավման համար` դրանք ներառելով ջրավազանային կառավարման պլաններում.
2) սույն որոշման հավելվածով սահմանված ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերի թարմացման ժամանակ հաշվի առնել այդ ժամանակահատվածում ջրային ռեսուրսի որակի մոնիթորինգային տվյալների ավելացումը և քիմիական ցուցանիշների կոնցենտրացիաների արժեքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1782-Ն որոշման |
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը և դրանց հիման վրա ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակները։
2. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակները գնահատվում են` հիմնվելով ստորերկրյա ջրերի քիմիական և քանակական ցուցանիշների վրա։
3. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակներն ըստ քիմիական ցուցանիշների որոշվում են` հիմնվելով քիմիական ցուցանիշի կոնցենտրացիայի արժեքի վրա։
4. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակը գնահատվում է լավ, եթե ջրի որակի քիմիական ցուցանիշները գնահատվել են լավ, և ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է վատ, եթե ջրի որակի քիմիական ցուցանիշներից որևէ մեկը գնահատվել է վատ։
5. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակը և որակի նորմերը՝ ըստ քիմիական ցուցանիշների ներկայացված են N 1 աղյուսակում։
Աղյուսակ N 1
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ՝ ԸՍՏ ՔԻՄԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
|
ՀՀ |
Ցուցանիշներ |
Ստորերկրյա ջրային մարմինների լավ կարգավիճակ |
Ստորերկրյա ջրային մարմինների վատ կարգավիճակ |
Չափման միավոր |
|
Ջրի որակի նորմ | ||||
|
1. |
Ընդհանուր հանքայնացում |
≤1000 |
>1000 |
մգ/լ |
|
2. |
Տեսակարար էլեկտրահաղորդականություն |
≤1900 |
>1900 |
մկՍմ/սմ |
|
3. |
pH |
≥6.5 ≤9.5 |
≤6.5 ≥9.5 |
- |
|
4. |
Կոշտություն |
≤7 |
>7 |
մմոլ/լ |
|
5. |
Սուլֆատ իոն |
≤190 |
>190 |
մգ/լ |
|
6. |
Քլորիդ իոն |
≤190 |
>190 |
մգ/լ |
|
7. |
Նատրիում |
≤150 |
>150 |
մգ/լ |
|
8. |
Նիտրատ իոն |
≤40 |
>40 |
մգ/լ |
|
9. |
Նիտրիտ իոն |
≤0.4 |
>0.4 |
մգ/լ |
|
10. |
Ամոնիում իոն |
≤0.4 |
>0.4 |
մգ/լ |
|
11. |
Ֆոսֆատ իոն |
≤0.3 |
>0.3 |
մգ/լ |
|
12. |
Պղինձ |
≤0.1 |
>0.1 |
մգ/լ |
|
13. |
Ցինկ |
≤0.1 |
>0.1 |
մգ/լ |
|
14. |
Քրոմ |
≤40 |
>40 |
մկգ/լ |
|
15. |
Արսեն |
≤10 |
>10 |
մկգ/լ |
|
16. |
Կադմիում |
≤4.0 |
>4.0 |
մկգ/լ |
|
17. |
Կապար |
≤7.2 |
>7.2 |
մկգ/լ |
|
18. |
Նիկել |
≤20 |
>20 |
մկգ/լ |
|
19. |
Ծարիր |
≤8.0 |
>8.0 |
մկգ/լ |
|
20. |
Սելեն |
≤15 |
>15 |
մկգ/լ |
|
21. |
Մոլիբդեն |
≤40 |
>40 |
մկգ/լ |
|
22. |
Բոր |
≤1.3 |
>1.3 |
մգ/լ |
|
23. |
Ֆտորիդ իոն |
≤1.3 |
>1.3 |
մգ/լ |
|
24. |
Ալյումին |
≤0.2 |
>0.2 |
մգ/լ |
|
25. |
Երկաթ |
≤0.2 |
>0.2 |
մգ/լ |
|
26. |
Մանգան |
≤0.04 |
>0.04 |
մգ/լ |
|
27. |
Սնդիկ |
≤0.8 |
>0.8 |
մկգ/լ |
|
28. |
Ցիանիդ իոն |
≤0.04 |
>0.04 |
մգ/լ |
|
29. |
Բենզոլ |
≤1.0 |
>1.0 |
մկգ/լ |
|
30. |
Բենզապիրեն |
≤0.01 |
>0.01 |
մկգ/լ |
|
31. |
Պեստիցիդներ, ընդհանուր |
≤0.5 |
>0.5 |
մկգ/լ |
|
32. |
Ալդրին |
≤0.03 |
>0.03 |
մկգ/լ |
|
33. |
Դիէլդրին |
≤0.03 |
>0.03 |
մկգ/լ |
|
34. |
Հեպտաքլոր |
≤0.03 |
>0.03 |
մկգ/լ |
|
35. |
Հեպտաքլոր էպօքսիդ |
≤0.03 |
>0.03 |
մկգ/լ |
|
36. |
Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ, ընդհանուր |
≤0.08 |
>0.08 |
մկգ/լ |
|
37. |
Եռքլորէթիլեն և երկքլորէթիլեն |
≤7.5 |
>7.5 |
մկգ/լ |
|
38. |
1,2-երկքլոր էթան |
≤2.25 |
>2.25 |
մկգ/լ |
|
39. |
Եռհալոմեթաններ, ընդհանուր (գումարային քլորոֆորմ, բրոմոֆորմ, երկբրոմքլորմեթան և բրոմերկքլորմեթան) |
≤75 |
>75 |
մկգ/լ |
|
40. |
Հալոքացախաթթուներ |
≤45 |
>45 |
մկգ/լ |
|
41. |
Էպիքլորոհիդրին |
≤0.08 |
>0.08 |
մկգ/լ |
|
42. |
Ածխաջրածնային ինդեքս |
≤75 |
>75 |
մկգ/լ |
|
43. |
Քլորիտ իոն |
≤0.2 |
>0.2 |
մգ/լ |
|
44. |
Քլորատ իոն |
≤0.2 |
>0.2 |
մգ/լ |
|
45. |
Բրոմատ իոն |
≤0.01 |
>0.01 |
մգ/լ |
6. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակներն ըստ քանակական ցուցանիշների սահմանվում են՝ հիմնվելով ջրավազանային կառավարման պլաններով սահմանված ջրային մարմինների օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի վրա։
7. Ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է լավ, եթե միջին տարեկան ջրառի ծավալը (մլն.մ3/տարի) չի գերազանցում ջրային մարմնի օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի 95 տոկոսը։
8. Ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է վատ, եթե միջին տարեկան ջրառի ծավալը (մլն.մ3/տարի) գերազանցում է ջրային մարմնի օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի 95 տոկոսը։
9. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի գնահատումն իրականացվում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից՝ հիմնվելով ստորերկրյա ջրերի քիմիական, քանակական ցուցանիշների և մոնիթորինգային տվյալների վիճակագրական վերլուծության վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2024 թվական: