ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի հունիսի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենքի 14-րդ բաժնի 14.2 և 14.3 կետերով սահմանված գործունեության տեսակների համար 2012 թվականի ընթացքում վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի գումարի մեծությունը` մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար իրականացվող գործունեության մասով, որոշվում է սույն օրենքի 14-րդ բաժնի 14.2 և 14.3 կետերով սահմանված տարեկան պետական տուրքի գումարի մեկ տասներկուերորդի և 2012 թվականի ընթացքում հերթական պետական տուրքի վճարման ամսվանից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում ներառված, այդ թվում` ոչ ամբողջական, ամիսների թվի արտադրյալով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 12 Երևան ՀՕ-169-Ն |
|