ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ԱՊՐԻԼԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 71-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի միջև 2025 թվականի ապրիլի 7-ին կնքված կապիտալ սուբվենցիայի տրամադրման թիվ 1 պայմանագիրը` Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.
1) 38.01.00 գործառական դասակարգման (պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ) 900415151373 գանձապետական ծախսային հաշիվն ավելացնել 237 798 700 (երկու հարյուր երեսունյոթ միլիոն յոթ հարյուր իննսունութ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամով.
2) 11.01.02.51 գործառական դասակարգման (վարչական բյուջեի պահուստային ֆոնդ) 4891 հոդվածը պակասեցնել 10 500 000 (տասը միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով.
3) 08.02.05.52 գործառական դասակարգման (թատերական ներկայացումներ) 4637 հոդվածն ավելացնել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով.
4) 04.05.01.59 գործառական դասակարգման (փողոցների պահպանում և շահագործում) 4251 հոդվածն ավելացնել 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամով.
5) 06.06.01.54 գործառական դասակարգման (բազմաբնակարան բնակելի շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ) 5241 հոդվածը պակասեցնել 90 000 000 (իննսուն միլիոն) ՀՀ դրամով.
6) 08.01.01.52 գործառական դասակարգման (հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում) 5112 հոդվածն ավելացնել 42 000 000 (քառասուներկու միլիոն( ՀՀ դրամով.
7) 05.06.01.55 գործառական դասակարգման (թափառող կենդանիների վնասազերծում) 4239 հոդվածը պակասեցնել 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամով.
8) 09.06.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում) 4269 հոդվածն ավելացնել 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամով.
9) 09.06.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում) 5112 հոդվածն ավելացնել 285 798 700 (երկու հարյուր ութսունհինգ միլիոն յոթ հարյուր իննսունութ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամով:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 392-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -24
ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի N 71-Ն որոշման |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի N 71-Ն որոշման |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի N 71-Ն որոշման |
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի N 71-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2025 թվական:
