ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 245-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» N 201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00000911) 2025 թվականի ապրիլի 4-ին կնքված՝ N ՄԲ23/Գ-25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 10-ից մինչև 2025 թվականի հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մետրոպոլիտենի վագոններում և կայարաններում գովազդի համար նախատեսված մակերեսներին գովազդային պաստառների թույլտվության տրամադրման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,017,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01510288) 2025 թվականի մարտի 31-ին կնքված՝ N 25/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պաստառների տպագրության, տեղադրման և ցուցադրման աշխատանքների իրականացում՝ 2,673,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Բի Բի Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01243626) 2025 թվականի ապրիլի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 10-ից մինչև 2025 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում գովազդային տեսահոլովակի տեղադրման և հեռարձակման ծառայությունների մատուցում՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
22.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
