ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2025 թվականի N 421-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՅՈՒՆԻՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, համայնք Կապան, քաղաք Կապան, Գր. Արզումանյան 11/3 հասցեում գտնվող 1787.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած՝ սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0.12 հեկտար հողատարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 08092014-09-0011 վկայական, այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, համայնք Կապան, քաղաք Կապան, Գր. Արզումանյան փողոց 11/3 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ 2015 թվականի մարտի 25-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 19/0015 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և անհատույց օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Կապան քաղաքի Արզումանյան փողոց 11/3 հասցեում գտնվող գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
