ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2025 թվականի N 445-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ և 21-րդ մասերի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 10-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը շահութահարկի գծով առաջացած պարտավորությունները մարելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) տրամադրել 866,493,700.0 (ութ հարյուր վաթսունվեց միլիոն չորս հարյուր իննսուներեք հազար յոթ հարյուր) դրամ բյուջետային վարկ` տարեկան 7.66 տոկոս տոկոսադրույքով 2025 թվականին մարելու պայմանով, առանց ապահովման միջոցի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել բյուջետային վարկի տրամադրման համապատասխան պայմանագիր:
3. Սահմանել, որ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված բյուջետային վարկի տոկոսագումարների և մայր գումարի մարումները կատարվում են վարկի մարման ժամկետի ավարտին կամ սահմանված ժամկետից շուտ՝ միանվագ վճարումով։
4. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1, 1.1.1 և 1.1.1.1 աղյուսակներում, N 1 հավելվածի N 2 աղյուսակում և 2-րդ հոդվածի աղյուսակում կատարել փոփոխություններ ու լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 4, 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ, NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2025 թվական:
