ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1238-Ա |
«03» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Հավելված Երևանի քաղաքապետի03.04.2025 թ. հ. 1238-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոս-տային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Վարդուշ Ղազարոսյան |
«Մասիս-Ա» այգետարածք, հ.478 |
հողամաս |
Վարդուշ Ղազարոսյանին հատկացված, «Մասիս-Ա» այգետարածքի 525.0քմ մակերեսով հ.478 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 07.05.2024թ. հ.Հ-4588 տեղեկանք և Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.01.2025թ. հ.ԱՎԴ2/0191/02/24 վճիռ/ տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Մասիս-Ա» այգեգործական տարածք, հ.478 |
01103ASUGPVS |
|
2 |
Աբգար Սիսակյան |
Նոր Խարբերդի այգետարածք, հ.122 |
հողամաս |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.12.2024թ. հ.10040 լրացուցիչ վկայագրով, Աբգար Սիսակյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Խարբերդի այգետարածքի 500.0քմ մակերեսով հ.122 հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Աջափնյակ թաղամաս, 2-րդ փողոց, հ.57 |
011136GP9D47 |
|
3 |
Արամ Ազիզյան |
Գուսան Շերամի փողոց, հ.39 շենք, հ.55 |
բնակարան |
Արամ Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող, Գուսան Շերամի փողոց, հ.39 շենք, հ.55 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.26032025-01-0143, ընդհ. բաժն. 1.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 44.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գուսան Շերամի փողոց, հ.39 շենք, բն.55/1 |
01073DLJXRGY |
|
4 |
Սարգիս և Ռոբերտ Պետրոսյաններ |
Հաղթանակ թաղամաս, |
հողամաս |
Սարգիս և Ռոբերտ Պետրոսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամաս 1-ին փողոցի հ.2/27 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.08082024-01-0180/ բաժանման հատակագծով առանձնացվող 211.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.2/26 |
01073CCXTQKK |
|
5 |
«ՌԱԹԱՆ ՏԵՔՍ» ՍՊԸ |
Զ. Քանաքեռցու փողոց, հ.155 |
արտադրամաս |
«ՌԱԹԱՆ ՏԵՔՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Զ. Քանաքեռցու փողոցի հ.155 հասցեում գտնվող արտադրամասին /վկ. հ.18032025-01-0203, հող. 699.3քմ/ տրամադրել հասցե՝ Զաքարիա Քանաքեռցու փողոց, հ.135 |
01123HENCPKV |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
